twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

20 Նոյեմբերի 2024 18:11

Սկսված շաբաթը բեղմնավոր ստացվեց Ֆրանսիայի, ավելի ճիշտ՝ նրա երկակի ստանդարտներին վերաբերող նորություններով։ Այապես, «Bloomberg» գործակալության համաձայն՝ Ֆրանսիան 2024 թվականին ներկրել է ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) ռեկորդային ծավալներ՝ 2018 թվականից մատակարարումների մեկնարկից ի վեր։ Նշվում է, որ հատկապես կտրուկ աճել են մատակարարումները Դյունկերքի տերմինալ։ Գործակալության տվյալներով՝ ՀԲԳ-ի վերագազիֆիկացումից և ցանցին մատակարարվելուց հետո, կապույտ վառելիքը ազատորեն տեղափոխվում է եվրոպական այլ երկրներ։
 
Այսինքն, այն ժամանակ, երբ նախագահ Մակրոնը խոսքերով աջակցում է Ուկրաինային և պատժամիջոցներ է հայտարարում Ռուսաստանի դեմ, իրականում վեջինիս հետ հիանալի մտնում է առևտրական հարաբերությունների մեջ։ Իսկ չէ որ հիշում ենք, որ հենց Մակրոնն էր բոլորից շատ իր վրայից պատռում վերնաշապիկը ի պաշտպանություն Ուկրաինայի։ Հատկապես պատռում էր վերնաշապիկը, այլ ոչ թե  իրական օգնություն էր ցուցաբերում։ Ուկրաինային ռազմական և այլ օգնություն տրամադրող երկրների ցուցակներում Ֆրանսիան միշտ փայլում է հետնամասում: Փոխարենը հենց Մակրոնն է հայտարարել այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է իր զորքերը ուղարկել Ուկրաինա։ Սա ոչ մի գործնական ազդեցություն չունեցավ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամներից ոչ մեկը չէր պատրաստվում կռվել Ուկրաինայում, և այդ պատճառով էլ Մակրոնը ձեռքերը բարձրացրեց. ես պատրաստ էի, բայց ինձ չաջակցեցին։
 
Սակայն, մեր դարաշրջանում նման մանիպուլյացիաները դժվար թե հաջողություն ունենան նույնիսկ անփորձ հասարակության շրջանում, էլ չասած քաղաքական գործիչների մոտ։ Այսպիսով, Մակրոնի ռազմատենչ աղաղակները դարձան ավելի շուտ ծաղրի առիթ, քան հիացմունքի։ Թեև դեռ կան միամիտ մարդիկ, ովքեր հավատում են, որ Փարիզը կարող է ինչ-որ բան անել իրենց համար։ Եվ չէ որ անում է, կասեն նրանք, նկատի ունենալով համաձայնության ալարկոտ նշանները՝ ռուսական տարածքի խորքերում արևմտյան հրթիռներով հարվածներ հասցնելու Վաշինգտոնի համաձայնությանը: Այդ «այո»-ները, հավասարապես նաև Սպիտակ տան համաձայնությունը, քիչ բան արժեն՝ թույլատրել նրանք թույլատրել են, բայց խոստանում են արդյոք նոր հրթիռներ մատակարարել Կիևին։ Հները չէ որ արդեն սպառվելու վրա են։
 
Կեղծավորության ևս մեկ այլ օրինակը՝ Փարիզի և Թեհրանի սերտ կապեր են։ Նախօրեին մեր կայքը հրապարակել էր բացառիկ տվյալներ Հայաստանի միջոցով Ֆրանսիայի եւ Իրանի համագործակցության մասին։ Այսպիսով, որպես նման սխեմայի օրինակ է բերվել տեղեկատվություն նոյեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Իրանի իր գործընկեր Աբբաս Արաքչիի և նոյեմբերի 16-ին ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցների մասին։ Իսկ նոյեմբերի 7-ին Փաշինյանի՝ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Մակրոնի հետ հանդիպմանը, վերջինս՝ Իրանին հաղորդագրություն հասցնելու հանձնարարական է տվել Հայաստանի վարչապետին։
 
Այսինքն՝ այն ժամանակ, երբ Եվրամիությունը քննարկում և արդեն նույնիսկ նոր պատժամիջոցներ է ներդնում Իրանի դեմ, Մակրոնը Հայաստանի միջոցով գաղտնի բանակցությունների մեջ է մտնում Թեհրանի հետ։ Սա նաև հանդիսանում է Ֆրանսիայի դավաճանությունը՝ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի դաշնակիցների իր, այդ թվում նաև վերջերս ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, ով, ինչպես հայտնի է, մտադիր է խստացնել Վաշինգտոնի քաղաքականությունը Իրանի նկատմամբ։
 
Թեև այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Մենք վաղուց արդեն սովոր ենք Փարիզի նման երկերեսանիությանը՝ չէ որ դա ամենից ցայտուն դրսևորվել է արդեն լուծված ղարաբաղյան հակամարտության նկատմամբ վերաբերմունքի հարցում։ 44-օրյա պատերազմի հենց սկզբից Մակրոնը, կառավարության անդամներն ու խորհրդարանի պատգամավորները ձեռնարկեցին իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի խոչընդոտել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիակատար վերականգնմանը։ Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիան խտրական, գաղութատիրական քաղաքականություն է վարում ինչպես Կորսիկայի, այնպես էլ իր սահմաններից հազարավոր մղոն հեռավորության վրա գտնվող անդրծովյան տարածքների նկատմամբ։ Ի տարբերություն պատմականորեն ադրբեջանական պետականության բևեռներից մեկը հանդիսացող Ղարաբաղի, վերոնշյալ տարածքները Ֆրանսիայի կողմից ամենակոպիտ ձևով գրավվել են նրա գաղութային էքսպանսիայի ժամանակ։ Ֆրանսիացի քաղաքական գործիչների համար «մարդու իրավունքներ» հասկացողությունը ոչ այլ ինչ է, քան իրենց իմպերիալիզմը առաջ մղելու խոյահարություն:
 
Դրա հետ մեկտեղ, պետք է խոստովանել՝ այն, ինչ ֆրանսիացի քաղաքական գործիչները անում էին ավելի նուրբ՝ Մակրոնը կատարում է կոպիտ և անշնորք։ Սա խոսում է արդյո՞ք Ֆրանսիայի քաղաքական համակարգի սիստեմատիկ և կադրային ճգնաժամի մասին։ Հավանաբար այո։ Եվ այստեղ արդեն չգիտես՝ տխրե՞լ, թե՞ ուրախանալ այս փաստի համար։ Մի կողմից, նման հիմար պահվածքը հաճախ ոչ մի արդյունքներ չի բերում, և դա մեզ ձեռնտու է: Իսկ մյուս կողմից, ձախորդ Նապոլեոնի այս բոլոր մանևրները էապես փչացնում են մեր երկկողմ հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որից, հակառակ դեպքում, մենք կարող էինք նաև օգուտ քաղել։
 
Ֆրանսիայի քաղաքականությունը հանդիսանում է նրա հստակ ցուցանիշը, որ, հակառակ նաև մեր մոտ առկա միամիտ ռոմանտիկների կարծիքին այն մասին, թե Արևմուտքն առաջնորդվում է արժեքային ուղենիշներով, արևմտյան ժողովրդավարության երկրները անցկացնում են ոչ միայն իրական քաղաքականություն, այլ նաև դրա ամենացինիկ իրականացմամբ։
 
Հուսով ենք, որ մեր տեղեկատվությունը այդ մարդկանց կօգնի սթափվել։

Caliber.Az
Դիտումներ: 375

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Այսօր Պետական դրոշի օրն է

197
09 Նոյեմբերի 2025 12:03
2

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

118
11 Նոյեմբերի 2025 15:09
3

Անկարան սպասում է Բաքվի համաձայնությանը՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի հետ երկխոսություն սկսելու համար

111
10 Նոյեմբերի 2025 11:58
4

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել

111
10 Նոյեմբերի 2025 11:54
5

Բայրամով. Մակրոնը բազմիցս զանգահարել և սպառնացել է Ադրբեջանին

104
09 Նոյեմբերի 2025 20:05
6

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված

103
10 Նոյեմբերի 2025 10:27
7

Անթալիայի ֆորումը կարող է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպման համար

100
10 Նոյեմբերի 2025 11:50
8

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

87
11 Նոյեմբերի 2025 14:33
9

Դոնեցկի վրա ռուսական հարվածի հետևանքով ադրբեջանցի է զոհվել Նա իր կյանքը վտանգել է՝ մարդկանց փրկելու համար

52
10 Նոյեմբերի 2025 12:56
10

Ադրբեջանի հաղթանակը փոխեց ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Sabah

50
10 Նոյեմբերի 2025 12:15
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading