twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ինչի մասին են պայմանավորվել Ալիևը, Միշելը և Փաշինյանը, և ինչ սպասել հետագայում Բրյուսելյան հանդիպման մանրամասները

15 Մայիսի 2023 15:39

Այսօր կայացել են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Բանակցությունները տեւել են մոտ չորս ժամ։

Հանդիպման ավարտին Միշելը հանդես է եկել հայտարարությամբ: Այն մեջբերում ենք առանց փոփոխությունների։

«Ինձ համար հաճելի էր այսօր Բրյուսելում հինգերերդ հանդիպման համար ընդունել նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին։ Մեր կարծիքների փոխանակումը եղել է անկեղծ, բաց և նպատակադրված արդյունքի։ Հիմնական շեշտը դրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վրա։ Ղեկավարները կիսում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ընդհանուր պատրաստակամությունը։ Ես բարձր եմ գնահատում այս ուղղությամբ նրանց ջանքերը։ Մենք միասին քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։

Խաղաղության պայմանագրի շուրջ ԱՄՆ-ում վերջին դրական բանակցություններից հետո անհրաժեշտ է պահպանել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու ուղված թափը:

Ինչ վերաբերվում է սահմանային հարցերին, մենք քննարկեցինք սահմանների սահմանազատման առնչությամբ առաջընթացը և հետագա քայլերը։ Այս համատեքստում առաջնորդները պայմանավորվեցին սահմանային հարցերի շուրջ երկկողմ հանդիպումները վերսկսելու մասին։ Ղեկավարները վերահաստատել են իրենց անվերապահ հավատարմությունը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29800 քառ. կմ) ու Ադրբեջանի (86,600 քառ. կմ) տարածքային ամբողջականությանը։ Սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

Կողմերը հստակ առաջընթաց են գրանցել՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանն ուղղված քննարկումներում։ Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ Նախչըվանի հետ եւ Նախչըվանի միջով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ Համապատասխան խմբերին հանձնարարվել է՝ ավարտել երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ սկզբունքային համաձայնագիրը՝ կոնկրետ ժամանակացույցի հետ մեկտեղ: Նրանք նաև համաձայնվել են այդ աշխատանքին նպաստելու մեջ ստանալ Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունը:

Ինչ վերաբերվում է մարդասիրական հարցերին, ապա ձեռք է բերվել այնպիսի ըմբռնում, որ առաջիկա շաբաթների ընթացքում նոր կալանավորվածները պետք է ազատվեն։ Ես նաև ընդգծեցի այն փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը, որ այն զինվորները, ովքեր պարզապես մոլորվել են և անցել են մյուս կողմը, առաջվա պես ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով։ Մենք քննարկել նաև՝ ենք անհայտ կորածների ճակատագրի և ականազերծման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման կարևորությունը։

Շարունակեցինք մտքեր փոխանակել՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։ Ես Ադրբեջանին կոչ եմ արել մասնակցել՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ այս բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու նպատակով դրական օրակարգի մշակմանը։ Ես նաև ընդգծել եմ՝ Բաքվի և այս բնակչության միջև թափանցիկ և կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը։

Համարում եմ, որ անհրաժեշտ է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, գործել բարի կամքի ոգով և փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու համար առաջնորդություն ցուցաբերել։

ԵՄ-ն չունի թաքնված օրակարգ։ Մեր միակ նպատակն է՝ Հայաստանին և Ադրբեջանին օգնել հասնելու համապարփակ և արդար խաղաղության։ Մենք պատրաստ ենք մեր ավանդը ներդնել նրանց համատեղ ջանքերում։ Մենք պայմանավորվել ենք բրյուսելյան հանդիպումներ անցկացնել այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է։ Առաջնորդները հուլիսին Բրյուսելում կրկին կհանդիպեն։ Եվ, ինչպես արդեն հրապարակայնորեն հայտարարվել է, շատ մոտ ապագայում, Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ մենք նույնպես կհանդիպենք։ Ես նաև մտադիր եմ առաջնորդներին հրավիրել ևս մեկ նման հանդիպման՝ հոկտեմբերին Գրանադայում կայանալիք ԵՀՔ-ի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում», - ասվում է Շառլ Միշելի հայտարարության մեջ:

Նախ, արդեն կարելի է համարձակորեն պնդել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների բրյուսելյան ձևաչափը վերականգնվել է։ Պրահայի հանդիպումից հետո այդ մեխանիզմի գործունեության մեջ առաջացած դժվարությունները, որոնք առաջացել էին Ֆրանսիայի ակտիվ միջամտությամբ և երկխոսությանը Փարիզի մասնակցության հարցում Հայաստանի պնդմամբ՝ հաջողությամբ հաղթահարվել են։ Ադրբեջանը, դիմադրելով Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ բանակցությունների գաղափարին՝ Նիկոլ Փաշինյանին ստիպեց հրաժարվել այդ պահանջից և վերադառնալ սովորական եռակողմ բանակցային սխեմային։

Բրյուսելում այսօր կայացած հանդիպման հիմնական օրակարգը վերաբերում էր՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը, միմյանց տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչմանը, խաղաղ պայմանագրի առաջընթացին և ստորագրմանը, հաղորդակցությունների բացմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը՝ մասնավորապես, ականային ահաբեկչության խնդիրներին և անհայտ կորածների ճակատագրին։ Հարկ է հատկապես նշել, որ Լաչինի ճանապարհի հարցը նույնիսկ չի էլ քննարկվել։ Ինչը, ըստ էության, տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Միշելը նաեւ հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կայացել է մտքերի փոխանակում՝ «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության շուրջ»։ Բաքուն երբեք չի հրաժարվել Ղարաբաղի տարածաշրջանում իր քաղաքացիների հետ երկխոսությունից։ Սակայն միշտ շեշտել է, որ դա բացառապես Ադրբեջանի ներքին գործն է։

Դատելով ըստ Միշելի հայտարարության՝ մոտակա շաբաթներին սպասվում է ձերբակալվածների փոխանակում։ Այստեղ արժե նշել, որ Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է երկուսը երկուսի հետ (այսինքն, մեր երկու զինվորականներին երկու հայի հետ) փոխանակելու հնարավորությն մեջ։ Մյուս տարբերակները, ինչպիսին են «բոլորը բոլորի հետ», Բաքուն չի դիտարկում։

Բրյուսելյան ձևաչափը դրական գնահատող Ադրբեջանը դրանում իր նկատմամբ որևէ կողմնակալություն չի տեսնում։ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մնում են կայուն դրական, և միայն Ֆրանսիայի միջամտությունն է նրանց մեջ անհարկի դիսոնանս մտցրել։ Այստեղ կարևոր է նաև, որ այս ձևաչափում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը չի գրավում միջնորդի դիրքորոշում, այլ ավելի շուտ հանդիսանում է երկխոսության գործընթացին աջակցող ֆիգուրա։

Միևնույն ժամանակ, Փարիզի ազդեցությունը Եվրամիությունում զգալիորեն նվազել է ներքին լուրջ մարտահրավերների (ներառյալ զանգվածային բողոքի ցույցերը) և արտաքին քաղաքականության ձախողումների լույսի ներքո (հատկապես Աֆրիկյան մայրցամաքում):

Ինչ վերաբերում է՝ Քիշինևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Ալիևի, Փաշինյանի, Միշելի, Մակրոնի և Շոլցի միջև սպասվող հանդիպմանը, ապա այն չի հանդիսանում կայացած ձևաչափ։ Դա ավելի շուտ ոչ պաշտոնական հանդիպում է մի միջոցառման շրջանակում, որի նման շատերն են անցկացվում:

Բացի այդ, Գերմանիայի մասնակցությունը, որը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում միշտ ցուցաբերել է՝ միջազգային իրավունքի սկզբունքների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա հիմնված բավականին հստակ դիրքորոշում, Բաքվի և Բեռլինի միջև բարեկամական հարաբերությունների հետ միասին՝ առաջիկա հանդիպմանը Մակրոնի զդեցությունը դարձնում է պակաս նշանակալից։ Իրավիճակին հիանալի իրազեկ Գերմանիան հասկանում է, որ Ֆրանսիայի միջամտությունը կարող է բացասաբար ազդել փխրուն խաղաղ գործընթացի վրա։

P.S. Իսկ այդ ընթացքում, եռակողմ հանդիպման ավարտից անմիջապես հետո, հայկական կողմը ականանետերից գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։

Caliber.Az
Դիտումներ: 307

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ռուսաստանում ադրբեջանցի ուսանողներին ազգամիջյան ատելություն են վերագրում Արդյո՞ք ժամանակ չէ փակել Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվոն»

91
20 Նոյեմբերի 2024 16:59
2

Ադրբեջանական հաշվիչ Դաժան, բայց արդար

69
21 Նոյեմբերի 2024 19:07
3

Մեծամորը և «ռադիոակտիվ արջեր». իրականում ի՞նչ է սպառնում տարածաշրջանի էկոլոգիային Վլադիմիր Սլիվյակը՝ հյուր Caliber.Az-ի մոտ

60
20 Նոյեմբերի 2024 19:08
4

Պեյզաժ Կապիտոլիումից հյուրերի համար Եվ Բաքվի երկաթյա կամքը

60
21 Նոյեմբերի 2024 16:41
5

Միֆոդիզայնը և ռեալդիզայնը որպես հայկական քաղտեխնոլոգիայի բաղադրիչներ Թեյմուր Աթաևի մտորումները

58
21 Նոյեմբերի 2024 15:11
6

Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում

57
20 Նոյեմբերի 2024 12:25
7

Ֆրանսիայի դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ, բողոք է հայտնվել նրան

56
20 Նոյեմբերի 2024 15:22
8

Կեղտոտ ձեռքեր պղտոր ջրի մեջ Փարիզը դավաճանում է նույնիսկ իր դաշնակիցներին

55
20 Նոյեմբերի 2024 18:11
9

Հիքմեթ Հաջիևը կոշտ է արձագանքել Politico-ում հակաադրբեջանական հոդվածին

54
22 Նոյեմբերի 2024 10:16
10

Միլլի Մեջլիսը Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բանաձևի մասին

49
22 Նոյեմբերի 2024 08:50
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading