twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

Ղարաբաղ
A+
A-

Իսրայելական տեխնոլոգիաները և ներդրումները Ղարաբաղի վերակառուցման համար Թարգմանությունը Caliber.Az-ի

07 Օգոստոսի 2023 18:18

«Jewish News Syndicate» կայքում հրապարակվել է Էդգար Լեֆկովիցի՝ ադրբեջանա-իսրայելական համագործակցությանը եւ Ղարաբաղի վերականգնմանը նվիրված հոդվածը։ Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ նյութի թարգմանությունը։

«Ադրբեջանի տնտեսության նախարարության տվյալներով՝ Իսրայել ներառվում է՝ այդ երկրի տասը խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում, իսկ երկու պետությունների միջև առևտրի ծավալը անցյալ տարի հասել է 1,7 միլիարդ դոլարի։

Աճող առևտրային կապերը զարգանում են հարաբերությունների բուռն աճի ֆոնին, որը բազմադարյա մոտիկությունից վերածվել է աննախադեպ ռազմավարական գործընկերության:

Նախարարության տվյալներով, նախորդ տարի ապրանքաշրջանառությունը, որի մեծ մասը բաժին է ընկնում նավթային հատվածին՝ 2021 թվականի համեմատ աճել է 85%-ով։

Իսրայելի համար Ադրբեջանի հետ կապերը, որը սահմանակից է Իրանին, որտեղ ապրում են տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ, ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ Բաքուն ապահովում է հրեական պետության նավթի կարիքների շուրջ 30%-ը:

Նախարարության տվյալների համաձայն, ներկա ժամանակ Ադրբեջանում գործում են ավելի քան 90 իսրայելական ընկերություններ, այդ թվում նաև գյուղատնտեսության և տնտեսական ոլորտում, իսկ նրանց ներդրումների ծավալը կազմում է 30 մլն դոլար։

«Մեր առաջնահերթությունը՝ տնտեսության դիվերսիֆիկացման ծրագրի շրջանակներում ոչ նավթային հատվածում առևտրի զարգացումն է», - «JNS»-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ տնտեսության նախարարության միջկառավարական հանձնաժողովների բաժնի ղեկավար Գ. Միրզաևան։

Ադրբեջանը հատկապես հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաների, «կանաչ» էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտում իսրայելական բարձր տեխնոլոգիաներով:

Ղարաբաղի վերականգնում

Մոտ մեկ տասնյակ իսրայելական ընկերությունները նույնպես շահագրգռվածություն են հայտնել Ղարաբաղում ծրագրերի իրականացմանը՝ տարածաշրջան, որը Ադրբեջանը ազատագրել է Հայաստանի հետ պատերազմի ժամանակ, թեև, նախարարության ներկայացուցչի խոսքով, համաձայնագրերը դեռևս չեն հաստատվել Բաքվի կողմից։

Այդ տարածաշրջանում լայնածավալ շինարարական աշխատանքներ ներկա ժամանակ իրականացվում են՝ Ադրբեջանի և նրա վաղեմի դաշնակից Թուրքիայի կողմից։

Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պետբյուջեից ավելի քան 2 մլրդ դոլար է հատկացրել տարածաշրջանի վերականգնման համար, որը հակամարտության ավելի քան երեք տասնամյակից հետո աստիճանաբար ականազերծվում և բնակեցվում է։ Այդ մասին հայտնել է նախարարության ներկայացուցիչը։ Վերջին երկու տարիների ընթացքում տարածաշրջանում արդեն կառուցվել է երկու օդանավակայան։ Շինարարական ամբարձիչներն ու բուլդոզերները, ինչպես նաև բազմաթիվ ոստիկանական կետեր, ամենուր տարածված են տարածաշրջանում:

Ականազերծում և վերականգնում

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները միլիոնավոր ականների վնասազերծման աշխատանքներ են անցկացնում, որոնք մնացել են այդ տարածաշրջանում այն ժամանակներից, երբ Հայաստանը երեք տասնամյակ օկուպացման տակ է պահել է այդ տարածքը: Այսօրվա դրությամբ հաջողվել է ականազերծել ականների ընդամենը 20%-ը, և, պաշտոնական անձանց գնահատումներով, լիովին ականազերծման համար տասնամյակներ կպահանջվեն։

«Մեզ համար ամենամեծ խոչընդոտ է հանդիսանում ականազերծումը»,- ասել է Միրզաևան։

Ադրբեջանի իշխանությունների տվյալներով՝ մեկ քառակուսի մղոնին բաժին է ընկնում մոտ 2000 ական։

Յուրաքանչյուր հողամասի ականազերծումից հետո, դրա վրա հնարավոր կլինի շինարարական աշխատանքներ սկսել: Կառավարությունը պլանավորում է առաջիկա երեք տարիների ընթացքում բնակեցնել մոտ 140 000 մարդու, այդ թվում նաև նրանց, ում ընտանիքներն այստեղ են ապրել երեք տասնամյակ առաջ, հայտնել են պաշտոնյաները:

Համագործակցության ընդլայնում

Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը «JNS»-ին հայտարարել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը, որը նախկինում սահմանափակվում էր էներգետիկայով և պաշտպանության ոլորտով, այժմ զգալիորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով տնտեսական և գյուղատնտեսական ոլորտները, ներառյալ Կասպից ծովի ափին իսրայելական առաջին աղազերծման գործարանի կառուցումը, որը կլինի երկրորդ նման ձեռնարկությունը երկրում։

«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք՝ Ադրբեջանում իսրայելական ընկերությունների ներկայության հետագա ընդլայնմամբ, և մենք նման համագործակցության ընդլայնման համար մշտական երկխոսություն ենք անցկացնում տեղի պաշտոնյաների հետ», - ասել է Դիկը:

Caliber.Az
Դիտումներ: 222

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

477
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

186
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

181
24 Դեկտեմբերի 2024 18:35
4

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

140
24 Դեկտեմբերի 2024 11:09
5

Պուտինը զանգահարել է Ալիևին

116
24 Դեկտեմբերի 2024 13:48
6

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

96
24 Դեկտեմբերի 2024 09:21
7

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

92
26 Դեկտեմբերի 2024 16:58
8

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

84
26 Դեկտեմբերի 2024 18:45
9

Հեքիաթագիրներն ընդդեմ հեքիաթների «Հին աշխարհի հիստերիկներ»

81
24 Դեկտեմբերի 2024 14:27
10

Հիքմեթ Հաջիև. նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանը վերածեց հզոր պետության ԼՈՒՍԱՆԿԱՐ

76
24 Դեկտեմբերի 2024 12:11
Ղարաբաղ
Ղարաբաղին և այս թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացներին նվիրված լուրեր
loading