twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ի՞նչ ընդհանուր բան կա Ուկրաինայում և Ադրբեջանում Ֆրանսիայի պահվածքի մեջ։ Ցինիկների ամպլուան և կոտրած տաշտակը

19 Հունիսի 2023 20:50

Ուկրաինայում ֆրանսիական առոգանությամբ մեծ սկանդալ է բռնկվում։ «TF1» հեռուստաալիքը ռեպորտաժ է նկարահանել ուկրաինական այն տարածքներից, որոնք այժմ օկուպացված են ռուսների կողմից։ Անմիջապես նշեմ, որ այս հեռուստաալիքը հանդիսանում է աշխարհում ամենահիներից մեկը։ Իր գոյության ընթացքում նա փոխել է բազմաթիվ անուններ։ Այսօրվա TF1 (Télévision Française 1) անվանումը օգտագործվում է 1975 թվականից։

Եվ ահա այս հինավուրց և աշխարհում հայտնի հեռուստաալիքը իրեն թույլ է տալիս՝ տխրահռչակ Սեմյոն Պեգովը նման ռուս քարոզիչների ոգով հնարաբանություններ։ Այս ֆրանսիացի սադրիչների (իսկ այլ ձևով նրանց չես անվանի) կողմից Յութուբում տեղադրած տեսանյութում երևում է ճանապարհը դեպի ռուսական դիրքեր, նրանց բլինդաժները։ Կան ռուս օկուպանտների կողմից մեկնաբանություններ զինամթերքի և անօդաչու սարքերի հետ կապված իրավիճակի վերաբերյալ, կան նաև նրանց պատմությունները այն մասին, թե ինչպես են նրանք այդ ամենը օգտագործում Ուկրաինայի պաշտպանության ուժերի դեմ։

Դրանով հանդերձ, կադրերից դուրս գտնվող ֆրանսիացի լրագրողը չի հիշատակում այն մասին, թե Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմում ով է ագրեսորը, և փաստեր չի ներկայացնում պատերազմի լայն համատեքստից։ Փոխարենը ռեպերտաժում ասվում է, որ ռուս օկուպանտները վաղուց էին պատրաստվում Ուկրաինայի հակահարձակմանը։ Սա, եթե իրերը անվանել իրենց անուններով, կոչվում է տեղեկատվական աջակցություն ռուսական օկուպացիոն ուժերին։

Բնականաբար, արդեն կա ուկրաինական կողմից արձագանքը։ «Հավանաբար, եթե «TF1»-ը գոյություն ունենար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ապա «TF1»-ի լրագրողները, որպես անաչառ, պատերազմի բոլոր կողմերը լուսաբանելու համար, կլինեին առաջինները, ովքեր կնկարահանեին մահապատիժները Օսվենցիմում, կամ Լոնդոնի ռմբակոծումները «Heinkel He 111»-ից: Դե, ի՞նչ կա որ: Ամեն ինչ՝ հանուն բարձր լրագրության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ուկրաինացի հայտնի ռազմական և քաղաքական փորձագետ Ալեքսանդր Կովալենկոն։

Այս հաշվով արտահայտվել է նաև Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, այժմ հասարակական գործիչ և հայտնի բլոգեր Բորիսլավ Բերեզան։ Նա հիշեցրել է այն մասին, որ այս սկանդալից գրեթե անմիջապես հետո «LCI» հեռուստաալիքը ցույց է տվել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնային, ով ասել է. Les canaux de dialogue avec la Russie doivent être préservés, y compris au niveau des chefs d'Etat», ինչը թարգմանվում է որպես «Անհրաժեշտ է հեռուստաալիքը պահպանել որպես Ռուսաստանի հետ, այդ թվում նաև պետությունների ղեկավարների մակարդակով երկխոսության համար»։

«Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս, ապրիլի 13-ին, ֆրանսիական «France 24» պետական հեռուստաալիքը՝ ռուս զավթիչների կողմից ուկրաինական հակահարձակմանը նախապատրաստվելու մասին սյուժե է նկարահանել է, որը նյութում անվանվել է «թշնամական»: Այդ սյուժեն հրապարակվել է հեռուստաալիքի կայքում։ Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ ժամանակ հիշեցրեց՝ առանց պետության համաձայնության օկուպացված տարածքներ այցելելու համար պատասխանատվության մասին։ Բայց դա ինչ որ չօգնեց բուժել ֆրանսիացիների մոտ այս հիվանդությունը։ Միգուցե ժամանա՞կն է ֆրանսիացի լրագրողներին սպառնալիքներից անցնել հանցագործության գործով վարույթ սկսելուն»,- հարցնում է Բ. Բերեզան:

Իսկ ես էլ հիշեցնեմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիմնավորված քննադատություն է արել և ցինիզմի մեջ արդարացի մեղադրանք առաջացրած հայտարարություն։ Այդ նույն ֆրանսիական «TF1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տեսագրվել է ԱՄՆ կատարած իր պետական այցի ժամանակ, նա հայտարարել է, որ Արևմուտքը պետք է քննարկի, թե ինչպես բավարարի Ռուսաստանի անվտանգության երաշխիքների պահանջը, եթե նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններին: Մակրոնը ասել է, որ Եվրոպան պետք է նախապատրաստի իր անվտանգության ապագա ճարտարապետությունը։ «Սա նշանակում է, որ կարևոր հարցերից մեկը, որը մենք պետք է լուծենք, ինչպես միշտ ասել է նախագահ Պուտինը՝ հանդիսանում է այն վախը, որ ՆԱՏՕ-ն մոտենում է իր դռներին, և սպառազինության ծավալումը, որը կարող է սպառնալ Ռուսաստանին», - ասել է Մակրոնը։ Այս ելույթները հնչել են հենց այն պահին, երբ ռուսական զորքերը շարունակում էին ներկա գտնվել Ուկրաինայի տարածքում, սպանելով նրա անմեղ քաղաքացիներին։

Այնուհետև ավելին: «Այս թեման լինելու է խաղաղության թեմայի մի մասը, հետևաբար մենք պետք է նախապատրաստենք, թե ինչ ենք մենք պատրաստ անել, ինչպես ենք պաշտպանում մեր դաշնակիցներին և անդամ պետություններին, և ինչպիսի երաշխիքներ տալ Ռուսաստանին այն օրը, երբ նա վերադառնա բանակցությունների սեղանին»,- ասել է Մակրոնը։

Ուկրաինայում այն ժամանակ զարմանում էին Ֆրանսիայի նախագահի ցինիզմով, ինչպես հիմա զարմանում են Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Կոլոնայի ելույթներից ու ֆրանսիական հեռուստաալիքների սյուժեներից։ Բայց Ադրբեջանի համար նրանց նման պահվածքը սովորական է։ Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես են ֆրանսիական լրատվամիջոցները միշտ եղել հայամետ, միշտ խաղացել են ղարաբաղցի անջատողականների սպասավորների դերը՝ կատարելով Ֆրանսիայի հարուստ հայկական սփյուռքի առատաձեռն պատվերները։ Այնտեղ լրագրության հոտ երբեք էլ չի եղել։ Եղել է միայն Հայաստանի և ղարաբաղյան անջատողականների քարոզչությունը։

Բացի դրանից, ֆրանսիացի քաղաքական գործիչները, ամենատարբեր ստահակները այցելել են Շուշա, Խանքենդի՝ իրենց օկուպացիայի տարիներին։ Մենք տեսանք, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկը՝ Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս մարզի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը 2022 թվականին անօրինական այց կատարել Խանքենդի։ Նա այդ ժամանակ որոշեց հաճոյանալ հայերին։ Առաջին հերթին, իհարկե, Ֆրանսիայի հայկական սփյուռքին, որը եղել է, կա և կլինի մի կառույց, որի վրա ուշադրություն են դարձնում բոլոր ֆրանսիացի քաղաքական գործիչները։ Նրան ի վերջո դա ամենևին չօգնեց, մադամ Պեկրեսը նույնիսկ լավագույն եռյակ չմտավ, բայց մենք բոլորս հիշեցինք սկանդալը։ Առավել ևս, որ նա հետագայում ևս կապեր է ունեցել ղարաբաղյան անջատողականների առաջնորդների հետ, բայց արդեն Փարիզում։

Եվ մենք նաև հիշում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 25-ին, այսինքն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ընդամենը կես ամիս անց, Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունվեց «արցախի անկախությունը» ճանաչելու կոչ անող բանաձև։ Ուկրաինայում դեռ չեն բախվել ֆրանսիացի սենատորների կողմից նման ցնցող ցինիզմի հետ, նրանցից չեն լսել այսպես կոչված «ԼԺՀ»-ի և «ԴԺՀ»-ի «անկախությունը» ճանաչելու կոչերը, բայց իրադարձությունների նման զարգացումը կհամապատասխաներ այդ մուսյեների վարքագծին։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քեթրին Կոլոնային, ապա նա միշտ և բացահայտորեն աջակցել է Հայաստանին, այսինքն՝ օկուպանտ երկրին։ Ահա և 2020 թվականի հոկտեմբերին, այսինքն 44-օրյա պատերազմի ժամանակ, պատասխանելով Ազգային ասսամբլեյի հայամետ պատգամավորի կողմից իրեն տրված՝ Հայաստանին մեծ աջակցություն ցուցաբերելու և Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ պարունակող հարցին, նա համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին և հանդես է եկել մեր երկրի նկատմամբ բոլորովին անհիմն կոչերով։

Վերջապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ադրբեջանում հիանալի հիշում են, որ նա ժամանակին Հայաստանը անվանել է «Ֆրանսիայի քույր»։ Մորգանատիկ ամուսնությունից, թե ոչ, նա չի ճշտել։ Փոխարենը, Մակրոնի կողմ Հայաստանի Հանրապետությանը ամեն տեսակ աջակցությունը, ներառյալ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցրած նրա կեղծ մեղադրանքները՝ մենք լսեցինք։ Նրանց խաբեությունը բացահայտելուց հետո, Մակրոնը նույնիսկ ներողություն չխնդրեց։

Նա մեկ անգամ չէ, որ իր համերաշխությունն է հայտնել ղարաբաղցի անջատողականներին։ Արդյունքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի դեկտեմբերին ժողովրդին ուղղված ուղերձում Ֆրանսիային առաջարկեց Մարսել քաղաքը հանձնել այնտեղ ապրող հայերին և այնտեղ նրանց համար ստեղծել «երկրորդ պետություն»։ Ուրեմն այսպես, մեկը մյուսի հետևից սադրանքներ իրականացնելով, Ֆրանսիան իրեն զրկեց հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա ինչ-որ կերպ ազդելու իրավունքից։ Նրա նախագահի և ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները մեր երկրում միայն հեգնանք են առաջացնում։ Նույնը, իմ կարծիքով, նաև սպասում է Ֆրանսիային Ուկրաինայում։ Որովհետեւ երկերեսանիության քաղաքականությունը, երկու աթոռին նստելու փորձը, օկուպանտներին ու օկուպացիայի զոհին հավասարեցնելու պատրաստակամությունը, վերջնական հաշվով արհամարհանքից բացի ոչինչ չի առաջացնում։

Աքբեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 227

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

COP29. Համաշխարհային առաջնորդները Բաքվի գագաթնաժողովում Ուղիղ հեռարձակում

161
12 Նոյեմբերի 2024 13:28
2

Ալիև. Երևանը կմասնակցի COP29-ին, թե ոչ, դա Հայաստանի որոշումն է

98
11 Նոյեմբերի 2024 20:52
3

СOP29-ը Բաքվում. տեղի է ունեցել բացման արարողությունը ՖՈՏՈ/ՎԻԴԵՈ/ԹԱՐՄԱՑՎԱԾ

93
11 Նոյեմբերի 2024 16:15
4

Այսօր Ադրբեջանում մեկնարկում է COP29-ը

91
11 Նոյեմբերի 2024 09:52
5

COP29. Բաքուն պատրաստ է առաջնորդությանը, նորարարություններին և միջազգային համագործակցությանը Մուխթար Բաբաևը՝ «Arab News»-ի համար

91
11 Նոյեմբերի 2024 14:30
6

Ալիևն ու Միրզիյոևը մասնակցել են Խանքենդիում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը տեսակապի միջոցով

85
13 Նոյեմբերի 2024 16:13
7

Հաջիևը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման ամսաթվի մասին

84
13 Նոյեմբերի 2024 11:30
8

Շոլցը զանգահարել է Ալիևին

79
11 Նոյեմբերի 2024 08:51
9

Ալիեւը կոչ է արել զարգացած երկրներին՝ օգնել փոքր կղզի պետություններին

77
13 Նոյեմբերի 2024 14:03
10

Ալիևը COP29-ում. Ադրբեջանը վերականգնեց արդարությունն ու իր ինքնիշխանությունը

70
12 Նոյեմբերի 2024 15:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading