«Մենք դատապարտում ենք իրենց «խաչակիր» անվանող հանցագործների ակցիան» Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը
Արևմտյան Ադրբեջանի համայնքը դատապարտում է՝ Երևանի կենտրոնում իրենց «խաչակիրներ» անվանող մի խումբ հանցագործների՝ Լաչինի ճանապարհը բռնի ուժով բացելու համար զենք տրամադրելու պահանջով իրականացված ակցիան, ինչպես նաև նրանց սպառնալիքները՝ սադրանք իրականացնել սահմանին՝ Ադրբեջանի Լաչինի շրջանի ուղղությամբ, որտեղ նոր են սկսել վերադառնալ հարկադիր վերաբնակները։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։ «Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով արձագանքեր անցած տարի Երևանում հայկական ռևանշիստական ընդդիմության՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված՝ «Հայաստանն առանց թուրքերի» կարգախոսով ռասիստական ակցիաներին, ապա այսօր Հայաստանում հնարավոր է նման գործողությունները չէին կրկնվի:
Անընդունելի ենք համարում այն փաստը, որ ռևանշիստները կրոնական երանգ են տալիս անցյալ հակամարտությանը, և կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին, նրա հատուկ զեկուցողներին, Եվրամիությանը, Հայաստանում ԵՄ առաքելությանը, Լաչինի սահմանային անցակետ հաճախ այցելող երկրների դեսպաններին, Եվրոպայի խորհրդին, միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին՝ դատապարտել այդ սադրիչ գործողությունները, ադրբեջանաֆոբիան և այլատյացությունը»,-ասվում է հայտարարության մեջ։