Նախչըվանում մեկնարկել է ադրբեջանա-թուրքական էներգետիկ ֆորումը ԼՈՒՍԱՆԿԱՐ
Այսօր Նախչըվանում իր աշխատանքնն է սկսել Ադրբեջան-Թուրքիա 3-րդ էներգետիկ ֆորումը և «Նախչըվան-կանաչ էներգետիկ գոտի» առաջին միջազգային համաժողովը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, համաժողովի մասնակիցները նախ այցելել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձան և ծաղիկներ դրել նրա մոտ։
Համաժողովին, որն անցկացվում է Նախչըվանի բիզնես կենտրոնում, մասնակցում են՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին, էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի հարցերով նախարար Մարիամ Մոհամմեդ Ալմհեյրին և այլ պաշտոնատար անձինք։
Միջոցառման շրջանակներում նախատեսնված են՝ «Էներգետիկ անցում», «Կանաչ էներգետիկ գոտի», «Նախչըվանի կանաչ էներգետիկ ներուժը» թեմաներով նիստեր, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներ: