Շահբազովը՝ Ադրբեջանում «կանաչ էներգիայի» մասնաբաժնի մասին
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ «կանաչ էներգիայի» մասնաբաժինը աճել է մինչև 15 տոկոս:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 13 մլրդ 557,4 մլն կՎտ/ժ, արտահանվել է 444 մլն կՎտ/ժ, ներմուծվել՝ 96,4 մլն կՎտ/ժ։
Նախարարը նշել է, որ առաջին կիսամյակում ՋԷԿ-երն արտադրել են 11 մլրդ 525 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, իսկ վերականգնվող էներգիայի աղբյուրներից, այդ թվում՝ հիդրոէլեկտրակայաններից՝ 2 մլրդ 032,4 մլն կՎտ/ժ (աճը՝ 950,7 մլն. միլիոն կՎտ/ժ)
According to operational data for the first half of this year, electricity production was 13557.4 mln kWh, #exports to 444 million kWh and #imports to 96.4 million kWh. During the first half, #electricity production from TPPs amounted to 11525 million kWh, and from renewable… pic.twitter.com/yWas30EauA
— Parviz Shahbazov (@ParvizShahbazov) July 15, 2024