«Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը» «Parlament Times»-ի հոդվածը Հայաստանի կեղտոտ քարոզչության մասին
Պակիստանյան «Parlament Times» թերթը հոդված է հրապարակել այն մասին, որ հայերը ծաղրում են Պակիստանի հարավային շրջանում տեղի ունեցած երկաթուղային վթարը և կեղտոտ քարոզչություն են իրականացնում այդ երկրի դեմ։
Ըստ AZERTAC-ի՝ լրագրող Հիլալ Ահմադի «Հայաստանը փորձում է արատավորել Պակիստանի հեղինակությունը կեղտոտ քարոզչությամբ» խորագրով հոդվածում ընդգծվում է, որ օգոստոսի 6-ին Նավաբշահ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ և տարեց ուղևորներ: Ափսոսանքով նշվել է, որ, Պակիստանի նկատմամբ իրենց կողմնակալ դիրքորոշման պատճառով հայկական լրատվամիջոցները շարունակում են ծաղրել երկաթուղային վթարը, որը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։
«Պակիստանի նկատմամբ հայերի դիրքորոշումը հիմնված է ատելության վրա, քանի որ Պակիստանը մշտապես աջակցել է ադրբեջանական պետության ու ժողովրդի արդար պայքարին ղարաբաղյան հարցում։ Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես անկախ պետություն՝ Ադրբեջանի տարածքների անօրինական օկուպացիայի պատճառով։ Միաժամանակ Պակիստանը լուրջ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի օկուպացիայից Ղարաբաղի շրջանի ազատագրման գործում»,- ասվում է հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ Պակիստանն առաջին երկրներից է, որը ճանաչել է Ադրբեջանի անկախությունը։