twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Սպասումների աշուն Ադրբեջանի ԱԳՆ-ն ամփոփում է արդյունքները

19 Սեպտեմբերի 2024 17:08

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ «Report»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգի հրատապ հարցերը։ Կարծում եմ՝ իմաստ ունի հակիրճ վերանայել հարցազրույցի հիմնական մասը, որը վերաբերում էր Հայաստանի հետ խաղաղ կարգավորմանը։
 
Խաղաղ գործընթաց
 
Հաջիզադեն պատմել է այն մասին, որ 2022 թվականի հոկտեմբերից Ադրբեջանի և Հայաստանի միջև անցկացվում են բանակցություններ՝ ադրբեջանական կողմից առաջարկած առաջին նախագծի շուրջ, և որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ պայմանագրի նախագծի շուրջ պարբերաբար առաջարկների փոխանակում է անցկացվում, որի ընթացքում յուրաքանչյուր կողմը ներկայացնում է իր մեկնաբանությունները։
 
«Մինչ այժմ կազմակերպվել է 10 նման փոխանակում։ Վերջին անգամ հայկական կողմը մեկնաբանություններ է ուղարկել օգոստոսի վերջին՝ մոտավորապես 70 օր անց նրանից հետո, երբ ադրբեջանական կողմի փոխանցել է իր մեկնաբանությունները»,- ասել է Հաջիզադեն։ Ինչպես տեսնում ենք, արդեն այս փաստից կարելի է արձանագրել խաղաղ գործընթացը ձգձգելու Երևանի միտումը։
 
Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը կայացել է  2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Նշվել է նաև, որ ներկա պահին կոնկրետ որոշում չկա՝ հաջորդ հանդիպման տեղի և ժամկետի վերաբերյալ։ «Մենք կարող ենք միայն ասել, որ Ադրբեջանը մնում է շահագրգիռ կողմ բանակցությունները շարունակելու հարցում»,- ընդգծել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։
 
Հարցազրույցի ընթացքում հատկապես նշվել է, որ ընդհանուր առմամբ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի պաշտոնատար անձինք  խաղաղ պայմանագրի հարցում սահմանափակվել են հիմնականում հակասական հայտարարություններով, որոնք խեղաթյուրում են  խաղաղ գործընթացի իրողությունները։
 
Իրոք, ինչպես գիտենք, հայկական կողմն առաջարկում է խաղաղ պայմանագիրը կնքել՝ ներկա պահին համաձայնեցված դրույթների հիման վրա։ Դիվանագետը նշել է, որ ադրբեջանական կողմը նման մոտեցումը համարում է անընդունելի և այդ մասին բազմիցս հայտարարել է։ «Կա այնպիսի կանոն, որ փաստաթուղթը համաձայնեցված չի համարվում, քանի դեռ բրա բոլոր կետերը համաձայնեցված չեն: Նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են դռնփակ, և մանրամասները չեն բացահայտվում լայն հանրությանը։ Կարելի է միայն ասել, որ այս պահին համաձայնեցված  է դրույթների մոտավորապես 80 տոկոսը։ Անհնար է պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը: Նրա համար, որպեսզի խաղաղ պայմանագիրը լինի կայուն և հաջող՝ անհրաժեշտ է հստակեցնել մի շարք ուղղություններով պահպանվող խնդրահարույց հարցերը»,- նշել է Հաջիզադեն։
 
Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ պայմանագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ մտցնի իր սահմանադրության մեջ, որի մեջ ներկա ժամանակ պահպանվում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։
 
Զանգեզուրի միջանցք
 
Դիվանագետը նշել է, որ Ադրբեջանը միշտ եղել է շահագրգիռ կողմ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցում, և այս համատեքստում հիշեցրել է հայկական կողմի պարտավորությունները՝ Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության շրջանակներում։ Հայտարարության 9-րդ կետում հստակ գրված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը և ինչպես է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը։ «Սակայն Հայաստանը գրեթե 4 տարիների ընթացքում չի կատարել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման հարցով իր գրավոր ֆիքսված պարտավորությունները», - ասել է դիվանագետը։
 
Այսպիսով, Բաքուն ևս մեկ անգամ Երևանին հիշեցրել է, որ նա պարտավոր է պահպանել Եռակողմ հայտարարության մեջ ամրագրված սկզբունքները։ Դրա հետ մեկտեղ ԱԳՆ-ի ներկայացուցչի կողմից նշվել է, որ, քանի որ Հայաստանը ամեն կերպ խոչընդոտում է ապաշրջափակման գործընթացին՝ Ադրբեջանը դիտարկել է նաև հաղորդակցությունների բացման այլընտրանքային ուղիներ։ Այդ կապակցությամբ նշվել է Իրանի տարածքով ճանապարհի և երկաթուղու կառուցման մասին համաձայնագիրը, որն ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ։
 
Ականային սպառնալիք
 
Հարցազրույցի ընթացքում շոշափվել է նաեւ ականային սպառնալիքի թեման։ Նշվել է, որ Հայրենական պատերազմի ավարտից հետո Հայաստանը, հակառակ իր պարտավորություններին, Լաչինի ճանապարհն օգտագործել է անօրինական նպատակներով, այդ թվում նաև շարունակել է ականներ ներկրել։ 2022 թվականին Լաչինի և Քելբեջարի շրջաններում հայտնաբերվել է 2021 թվականին Հայաստանում արտադրված ավելի քան 2700 հակահետևակային ական։ Բացի այդ, հակաահաբեկչական գործողությունից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր պատասխանատվության տարածքում հայտնաբերվել է ավելի քան 500 հազար ական։
 
Հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում 377 ադրբեջանցի դարձել է ականների պայթյունների զոհ, որոնք տեղի էին ունենում գրեթե ամեն օր։ Նրանցից 69 մարդ՝ 54 քաղաքացիական անձինք և 15 զինծառայող զոհվել են։ Ընդգծվել է նաև, որ Հայաստանը երկար ժամանակ ամբողջությամբ հերքում էր իր մոտ ականապատ դաշտերի քարտեզների առկայությունը։ Դիվանագետն ասել է, որ միջազգային հանրության ճնշումներից հետո ադրբեջանական կողմին է փոխանցվել փոքր տարածք ընդգրկող քարտեզներ, և այդ քարտեզների հավաստիությունը կազմել է ընդամենը 25%: Որպես դրա վկայություններից մեկն է ծառայում այն փաստը, որ ականների վերջին միջադեպերի ավելի քան 55%-ը գրանցվել է այս քարտեզներում նշված տարածքներից դուրս:
 
Նշվել է, որ Բաքուն պարբերաբար կոչ է անում միջազգային հանրությանը՝ հետևողական միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ականային վտանգի վերացմանը աջակցելու համար, այդ թվում նաև Հայաստանի կողմից ականապատ քարտեզների տրամադրմանը։
 
Ֆրանսիա
 
Հաջիզադեն հիշեցրել է, որ Ֆրանսիան գրավել է բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում 2020 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ և դրանից հետո՝ մատնանշելով Փարիզի կողմից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Եվրամիությունում, Ֆրանկոֆոնիայում և այլ միջազգային հարթակներում Բաքվի դեմ առաջադրված նախաձեռնությունները։ Դիվանագետի խոսքով, այդ գործողություններն ապացուցեցին, որ չեզոք միջնորդի դերի վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները լիովին անհիմն են։
 
Արտաքին գործերի նախարարության խոսնակը եզրափակել է. «Չնայած Ադրբեջանի դեմ արատավորող արշավին, մեր կողմից երկխոսության ուղիները միշտ բաց են։ Մենք ակնկալում ենք, որ ֆրանսիական կողմը կդադարեցնի նման գործողությունները և վերջ կդնի Ադրբեջանի դեմ իր քաղաքականությանը, որը խաթարում է տարածաշրջանային կայունությունը»։
 
Ընդհանուր առմամբ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, բաց է երկխոսության համար՝ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու նպատակով։ Դրա հետ մեկտեղ, երկրի ռազմականացման ուղի բռնած և այդ նպատակների համար արտասահմանյան՝ մասնավորապես Ֆրանսիայի օգնությունից օգտվող Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը վտանգ է ստեղծում խաղաղ գործընթացի համար։

Caliber.Az
Դիտումներ: 396

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրությունները Հայաստանում կլինեն Փաշինյանի կուրսի փորձություն Հովհաննիսյանը և Վերդյանը՝ Caliber.Az-ի եթերում

94
25 Օգոստոսի 2025 18:07
2

Վարդանյանի բուբլիկները «Հին աշխարհի հիստերիկները»

77
25 Օգոստոսի 2025 18:10
3

Քննարկվել են ադրբեջանա-ռուսաստանյան տնտեսական համագործակցության հեռանկարները

67
23 Օգոստոսի 2025 10:47
4

Լարիջանի. Ադրբեջանը Իրանի բարեկամն է

66
23 Օգոստոսի 2025 12:41
5

Էրդողանը խոսել է Զանգեզուրի միջանցքի կարևորության մասին

66
23 Օգոստոսի 2025 09:20
6

Տուժողները դատարանին պատմել են, թե ինչպես են հայ օկուպանտները թալանել գերեզմանատները ԼՈՒՍԱՆԿԱՐ

65
23 Օգոստոսի 2025 12:44
7

Մատվիենկոն՝ Ալիևային. Հուսով եմ՝ ՌԴ և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները կզարգանան

64
23 Օգոստոսի 2025 14:50
8

Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին Բաքվի և Երևանի միջև հակամարտության հաջող կարգավորման կապակցությամբ

61
23 Օգոստոսի 2025 11:32
9

Ալիևը կիսվել է Թուրքմենստան կատարած իր այցի կադրերով

57
23 Օգոստոսի 2025 14:46
10

Ալիևն ընդգծել է Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի աշխարհառազմավարական դիրքը

53
23 Օգոստոսի 2025 09:44
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading