twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

19.09.2023. օրը, որը փոխեց պատմությունը

19 Սեպտեմբերի 2024 15:42

44-օրյա Հայրենական պատերազմում տարած փայլուն հաղթանակից հետո, որը հավերժ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկեց խաղաղություն և երկկողմ հարաբերությունների նորմալացում։ Նախագահ Իլհամ Ալիևը Երևանին թախանձագին կոչ արեց օգտվել այս պատմական հնարավորությունից և ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղ պայմանագիր կնքել։
 
Սակայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության դրույթներն ամբողջությամբ կատարելու փոխարեն՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գնաց սադրանքների և ռազմական էսկալացիայի ճանապարհով։
 
 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապօրինի խունտայի առաջնորդներին շնորհավորեց հնարովի «անկախության օրվա» առթիվ։ Բացի այդ, չնայած Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո ձեռք բերված պայմանավորվածություններին, 2023 թվականի սեպտեմբերի 9-ին,  ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր պատասխանատվության տարածքում անցկացվեցին այսպես կոչված «ընտրություններ», որոնց արդյունքում այսպես կոչված «նախագահ» ընտրվեց։
 
Հայաստանը ոչ միայն հրաժարվեց Ադրբեջանի տարածքից դուրս բերել իր զինված ուժերն ու անջատողական կազմավորումները, այլ, ընդհակառակը, շարունակեց այդ տարածք ուղարկել անձնակազմ, սպառազինություն և տեխնիկա։ Առաել ևս, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում հայկական կողմը փորձեց կառուցել նոր ամրություններ, ինժեներական աշխատանքների անցկացնել դիրքերի ամրապնդման և տարածքի ականապատման ուղղությամբ։
 
Հաայաստանի զինված ուժերը նաև մի շարք լայնածավալ ռազմական սադրանքներ ու ահաբեկչական հարձակումներ կատարեցին Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում։
 
Այսպես, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշա ավտոճանապարհին հայկական դիվերսիոն խմբերի կողմից նախօրոք տեղադրված ականի պայթյունի հետևանքով՝ զոհվեցին երկու խաղաղ բնակիչներ։ Նույն օրը Հայաստանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն խմբի կողմից տեղադրված ականի վրա պայթեց՝ Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան, ինչի հանգեցրեց 4 մարդու զոհվելուն։
 
Ղարաբաղի տնտեսական տշրջանում լայնածավալ սադրանքները կանխելու, մեր տարածքներից հայկական ստորաբաժանումների զինաթափման և դուրսբերման, ինչպես նաև տարածաշրջանում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով՝ ձեռնարկվեցին տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ։
 
2023 թվականի սեպտեմբերի 19-ի ժամը 13:00-ին, Ադրբեջանի Զինված ուժերի կազմավորումներն ու ստորաբաժանումները փակեցին հայկական կազմավորումների մատակարարման բոլոր ուղիները, զանգվածային հարվածներով շարքից հանեցին նրանց հակաօդային պաշտպանության, կառավարման և էլեկտրոնային պատերազմի համակարգերը։
 
Հակառակորդի հաստատված թիրախներին հարվածներ հասցվեցին ադրբեջանական սպառազինության մեջ առկա գերճշգրիտ զինատեսակներով։ Ճշգրիտ հարվածներով ոչնչացվեց 1761 թիրախ։
 
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, հստակորեն փոխազդելով միմյանց հետ, հասան զգալի հաջողությունների գործողության բոլոր ուղղություններով։ Կարճ ժամանակում հհսկողության տակ առնվեց հակառակորդի ավելի քան 90 մարտական դիրք։
 
Գործողությունն ընդգրկեց 13 ուղղություն. հինգը հյուսիսի և ութը՝ հարավի ուղղությամբ։ Ադրբեջանական զորքերը 5-ից 26 կիլոմետր խորությամբ սրընթաց առաջ շարժվեցին հակառակորդի պաշտպանական գծերի առանցքային՝ Աղդերե-Ասկերան, Խանքենդի-Խոջավենդ, Սուգովուշան-Վանգ, Թեզեքենդ-Սըրխավենդ, ինչպես նաև Խանքենդի-Խոջալու ուղղություններով, ինչը հնարավորություն տվեց հսկողության տակ առնել այս տարածքների ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ճանապարհները:
 
Մի քանի ժամ անց Ադրբեջանի Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները լիովին վերահսկողություն հաստատեցին կապի բոլոր առանցքային ուղիների վրա՝ փակելով մուտքը դեպի գործողության անցկացման շրջաններ և շրջափակելով բոլոր ուղղություններով հակառակորդի հետ քաշվելու հնարավոր ուղիները՝ 9,5 կիլոմետր առաջ գնալով անջատողականների պաշտպանական գծի խորքը։
 
Օգտագործելով 2020 թվականի Հայրենական պատերազմի փորձը և հաշվի առնելով բարդ լեռնային և անտառային տեղանքի առանձնահատկությունները՝ ադրբեջանական ստորաբաժանումները գործում էին փոքր բարձր շարժունակ խմբերով։ Դա հնարավորություն տվեց արագ առաջ շարժվել և ակնկալի բերել թշնամուն։
 
Չնայած նրան, որ գործողությունը սկսվել էր ցերեկային ժամերին և անցկացվել էր լեռնային և անտառապատ տարածքում անբարենպաստ եղանակային պայմաններում, հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարվել են ճշգրիտ և սահմանված ժամկետում։
 
«Ադրբեջանն արժանիորեն պատժեց թշնամուն։ Սկսվեցին տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ, և ընդամենը մեկ օրվա ընթացքում բոլոր դրված առաջադրանքները կատարվեցին։ Ահաբեկիչները պատժվեցին, և Հայաստանին ևս մեկ անգամ ցույց տրվեց, որ նրանց ցանկացած սադրանքին արժանի պատասխան կտրվի»,- 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
 
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նկարագրելով գործողության ընթացքը, նշել է, որ այն տեւել է մեկ օրից էլ քիչ՝ սկսվել է ժամը 13։00-ին, իսկ արդեն ժամը 22։00-ի մոտերքին հայկական կազմավորումների մեծ մասը շրջափակված էին։ Նա հաստատել է, որ ադրբեջանական ուժերը օպերատիվ կերպով փակել են հակառակորդի մատակարարման բոլոր ուղիները՝ շարքից հանելով նրանց հակաօդային պաշտպանության և կառավարման համակարգերը, ինչը ի վերջո հանգեցրեց հայկական կազմավորումների կապիտուլյացիայի։
 
Մեկ օրից էլ քիչ ժամանակում Ադրբեջանի Զինված ուժերը ամբողջությամբ մաքրեցին և վերահսկողության տակ վերցրեցին 406 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք։ Ադրբեջանական բանակը, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, հակաահաբեկչական գործողություն անցկացրեց միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին խիստ համապատասխան, դրանով հանդերձ  թույլ չտալով զոհեր խաղաղ բնակչության շրջանում  և չվնասելով քաղաքացիական օբյեկտները։ Ադրբեջանական բանակին ամենակարճ ժամանակում հաջողվեց հակառակորդի 15-ից մինչև 18 հազարանոց խմբավորմանը ստիպել կապիտուլյացիայի ենթարկգել։
 
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական բանակի ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվեց 8 տանկ, 22 հրետանային համակարգ, 14 ականանետ, 3 զենիթային համակարգ, 8 ռադիոէլեկտրոնային պատերազմի միջոցներ և հակառակորդի 9 ռազմատրանսպորտային միջոցներ։
 
Բացի այդ, գործողության ընթացքում առգրավվել է 1731 միավոր տարբեր զինտեխնիկա, ներառյալ հրանոթներ, զենիթահրթիռային համակարգեր, ռազմական մեքենաներ, հատուկ տեխնիկա և այլ մարտական միջոցներ։ Ինչպես նաև առգրավվել է 18 664 հրաձգային զենք։
 
Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ այս գործողությանը ներգրավվել էր՝ կոմանդոսի ստորաբաժանումների, ցամաքային զորքերի մեխանիզացված և մոտոհրաձգային ստորաբաժանումների միայն մի մասը, ՌՕՈւ-ի, ՌԾՈւ-ի և Հատուկ նշանակության ուժերի առանձին խմբեր, ինչպես նաև սահմանափակ թվով անձնակազմ և Ադրբեջանի Զինված ուժերի հրթիռահրետանային և ինժեներական-սակրավորական ստորաբաժանումների մարտական տեխնիկա։
 
Ի շարունակություն 2020 թվականի Հայրենական պատերազմում մեր տարած հաղթանակի, անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին, տեղական հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը։ Հայկական անջատողականությունը վերջնականապես վերացավ Խանքենդիում, Աղդերում, Ասկերանում, Խոջավենդում և Խոջալիում։ Այս տարածքներում բարձրացվեց ադրբեջանական դրոշը, որը դարձավ ևս մեկ պայծառ էջ մեր պատմության մեջ։
 
Մեր հոդվածը ցանկանում ենք եզրափակել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի խոսքերով, որոնք նա ասել է անցյալ տարվա սեպտեմբերի 20-ին ժողովրդին ուղղված ուղերձում. «Նրանք, ովքեր արհամարհանքով են նայում մեզ, աչք են դնում մեր հողերի վրա, չեն կարողանում մարսել մեր հաջողությունները՝ երբեք չպետք է մոռանան, որ «երկաթե բռունցքը» տեղում է և միշտ տեղում է լինելու՜։ Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել թելադրանքի և վերջնագրի լեզվով։ Թող ոչ ոք սա չմոռանա՜։ Եվ թող չմոռանա, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։

 

Caliber.Az
Դիտումներ: 170

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

113
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

103
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

87
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

69
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading