Տնտեսություն
A+
A-
Ջաբրայիլի «Շաֆագ» արևային էլեկտրակայանը շահագործման կհանձնվի 2024-ին
20 0Հոկտեմբերի 2022 14:10
Շաֆագ արևային էլեկտրակայանը, որը BP-ն նախատեսում է կառուցել Ջաբրայիլի շրջանում, շահագործման կհանձնվի 2024 թվականին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ասված է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հոդվածում, որը հրապարակվել է պաշտոնական մամուլում հոկտեմբերի 20-ի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ։
Նրա խոսքով, ներկայումս բանակցություններ են տարվում 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման շուրջ, որը տարեկան կարտադրի մոտ 500 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա. «Կայանի շինարարությունը կմեկնարկի 2023 թվականին և շահագործման կհանձնվի 2024-ին»։
Caliber.Az
Դիտումներ: 398