twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռասմուսենի կարեկցանքը թանկ արժե Իսկ նրա «ռայդերը» վեցանիշ է

18 Մարտի 2023 12:51

Ահա արդեն մի քանի օր է, ինչ հայկական մեդիա հարթակները առաջկտրուկ շրջանառում են «քարերի երկիր» այցելած Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի յուրաքանչյուր բառն ու ժեստը։ Իսկ հայկական արժեքների նորաթուխ ջատագովը, տեղական լրատվամիջոցների հետ ներդաշնակ, չի հոգնում Հայաստանին գովաբանելուց ու միաժամանակ Ադրբեջանին՝ «ագրեսիայի» ու «միջազգային նորմերի խախտումների» մեջ մեղադրելուց։ Մի խոսքով, նա հայ լսարանին հաղորդում է հավասար հաշվով այն, ինչը որն ուզում է լսել իրենից։ Օրինակ, նա հայտնում է. «Ես Հայաստանում եմ գտնվում երկրի կառավարության հրավերով, որպեսզի օգնել ամրապնդել նրա կապերը Արևմուտքի և ԵՄ-ի հետ», և ընդգծում է. «Այստեղ և հիմա կարևոր է, որպեսզի մենք բարձրացնենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ռիսկի մասին իրազեկությունը»։

Եվ դրանով հանդերձ Ռասմուսենը ճշտում է, որ նույնիսկ «այցելել է Հայաստանի հարավային մասը, որպեսզի սեփական աչքերով տեսնի Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները»։ Դե նաև, իհարկե, Եվրոպային ուղղված պահանջը. «ԵՄ-ն պետք է օգտագործի Ադրբեջանի հետ իր հարաբերությունները և նրան ստիպի վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները»։ Մի խոսքով, բալասան՝ մի շարք անհաջողություններից ու բոլոր հույսերի փլուզումից վիրավորված հայ հոգու համար։

Բայց, ինչպես պարզվել է, այստեղ անկեղծության և հոտ չկար, իսկ գլխավորը՝ Անդերսի «համակրանքը» փող արժե, այն էլ՝ շատ։ Ինչի մասին իր Թվիթերում էջում հայտնել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Էլիոթի միջազգային հարաբերությունների դպրոցի շրջանավարտ, հայ լրագրող և բլոգեր Էլիսոն Թահմիզյանը։ Այնպես որ, ոչ մի բան ներկայիս դասավորությունում չի փոխվել։ Համենայնդեպս հայերի համար։ Եթե փոփոխություններ և եղել են, ապա դա եղել է հենց ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարի մոտ՝ նա դարձել է զգալիորեն ավելի հարուստ։ Բանը նրանում է, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենը համաձայնվել է Հայաստան մեկնել հեռու ոչ խորհրդանշական, ամուր արտարժույթով դրամական վարձատրման դիմաց, և «քարերի երկրի» քաղաքացիներին նրանց «վշտալի ճակատարագրի» հանդեպ կեղծ կարեկցանքի համար նրան վարձատրել են նույն հայ հարկատուները։ Մինչդեռ, հազիվ թե որևէ մեկը հարցրել է նրանց՝ նրանք ցանկացել են արդյո՞ք հանդիպել ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարի հետ, այն էլ այդքան բարձր վարձավճարով։ Իսկ հիմա հենց ժամանակն է ծանոթանալ Ռասմուսենի «ռայդերի» և այն ծառայություններին, որոնք սիրալիությամբ մատուցում է նրա ընկերությունը։ Բնական է՝ պատվիրատույի փողերով։

Ուրեմն՝«Rasmussen Global»-ը՝ ընկերություն է, որը ղեկավարում է նախկին պաշտոնյան։ Իր գործունեության շրջանակը ներառում է լիովին իրենց եվրոպական նպատակներ։ Անդերս Ֆոգ Ռասմուսենը այս ընկերությունը հիմնադրել է տարբեր բնույթի հասարակական ակցիաների ու եվրոպական երկրների ղեկավարություններում կապերի շնորհիվ: Ընկերության հռչակված նպատակն է՝ բաց և ազատ շուկաներին հավատարիմ ժողովրդավարական կառավարություններին և կազմակերպություններին՝ օգնել կողմնորոշվել միջազգային քաղաքականությունում, ձևավորել պետական քաղաքականությունը և հասարակությանը հասցնել իրենց գաղափարները: Այստեղ կարծես թե ամեն ինչ համընկնում է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ղեկավարությունը լուրջ խնդիրներ ունի բոլոր վերը նշվածի հետ, հատկապես՝ իր գաղափարներն ու նույնիսկ մտքերը «մինչև հասարակությանը» հասցնելու հետ։ Բոլորս հիշում ենք Փաշինյանի «կոկեյշն բյուրո դիսայդիդ»-ը։

Բայց սա էլ հետաքրքրական չէ: Այնուհետև, «Գործունեության կոնկրետ տեսակներ» սյունակում ցանկացած պետության կյանքի տնտեսական, սոցիալական և գիտական ոլորտներից շառաչուն կոկտեյլ, որի հետևում պարզորոշ երևում է բացահայտորեն չնշված գլխավոր նպատակը՝ հիմնական նպատակը՝ քաղաքական ազդեցությունը: Օրինակ, եվրոպական թվանշանային ինքնիշխանությունը, 5G-ն և էներգիան; արհեստական բանականությունը; ժողովրդավարությունը; ճանապարհային երթևեկության անվտանգությունը անմիջականորեն կապված են ԵՄ-ի ընդլայնման հետ, իսկ ասոցացման համաձայնագրերն ու էներգետիկ շուկան՝ ընկերության հիմնադիրների կարծիքով, ապահովում են ժողովրդավարություն։ Եվ շատ, շատ Ուկրաինա՝ նրա վրա Ռասմուսենը և իր ընկերակցությունը հատուկ ուշադրություն են դարձնում։

Համաձայնվեք, հայկական օրակարգը վերը նշված ամեն ինչի հետ չնչին կապ ունի։ Թեև հնարավոր է, որ Երևանում որոշել են իր հովանավորի համար Բելոկամեննայում տհաճություն ստեղծել, քանի որ Ռասմուսենի ծառայությունների տեսակազմից 4 կետերը (Ուկրաինայում բարեփոխումները, իրավիճակը Ուկրաինայի արևելքում, Ղրիմի կարգավիճակը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները) լուրջ հարցեր են առաջացնում։

Բայց Հայաստանի քաղաքացիների համար ամենահետաքրքիրն, իհարկե, «ծառայությունների» արժեքն է, մասնավորապես՝ Ռասմուսենի անձամբ հայտնվելը Երեւանում։ Այսպես կոչված եվրոպական ռեգիստրի «Գործունեության արդյունքում ստացված տարեկան կանխատեսվող եկամուտ» սյունակում Ռասմուսենին վերագրվում է բավականին ծանրակշիռ գումար՝ 150 000 - 399 999 եվրո: Ակնհայտ է, որ Լաչինի ճանապարհի «ապաարգելափակումը» Անդերսենի մոտ չի ստացվի, բայց հայաստանյան բյուջեն շպրտել տիեզերք, ազատ թռիչքի՝ հեշտությամբ։ Առավել ևս, դատելով Ռասմուսենի անցյալից, նա դրանում հարուստ փորձ ունի։ «Nya Dagbladet» պարբերականը անցյալ տարի գրել էր, որ Ֆոգ Ռասմուսենը հետաքննության է ենթարկվել ֆինանսական հանցագործությունների համար: Կասկածները վերաբերում են նրա մասնակցությանը լատվիական BNP Banka բանկի սնանկացմանը, որտեղ առանց գրավի հավանություն էր տրվել միլիարդավոր գործարքներին։ ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը զբաղեցրել էր բանկի անկախ խորհրդի փոխնախագահի պաշտոնը և հակաճգնաժամային կառավարիչի խոսքով, գործել է չափազանց անպատասխանատու կերպով: Ի թիվս այլ բաների, նա մեղադրվում է շատ խոշոր գործարքներ հաստատելու մեջ՝ չնայած ապահովման բացակայությանը։ Վերջնական հաշվով, նման գործողությունները հանգեցրին 1,5 միլիարդ դանիական կրոնի կորստի, ինչպես նաև 2019 թվականին PNB Banka-ի սնանկացմանը, գրում է «Nya Dagbladet»-ը։ Ռասմուսենը և բանկի մի քանի այլ պաշտոնյաներ գտնվում են հետաքննության տակ՝ սնանկության հետ կապված ֆինանսական հանցագործությունների համար, սակայն Լատվիայի ոստիկանությունը լռում է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարի դերի մասին և միայն հաստատում է, որ հետաքննությունը դեռ ավարտված չէ։ «Ակտիվ հետաքննությունը դեռ շարունակվում է, և ցանկացած մեկնաբանություն, այդ թվում նաև գործին առնչվող մարդկանց մասին, կարող են այս պահին խանգարել հետաքննությանը», - դանիական «Børsen» թերթին հայտարարել է Լատվիայի ոստիկանության ներկայացուիչ Սիմոնա Գրավիտեն:

Այնպես որ, եթե հայերը և նրանց համակրողները կարծում են, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանում է գտնվում զուտ ալտրուիզմից, կամ ՆԱՏՕ-ի անունից, ապա ստիպված ենք նրանց հիասթափեցնել. Հայաստանի կառավարությունը նրա «աջակցության» և Ադրբեջանի վրա հարձակումների համար վճարում է հնչուն դրամ։ Ինչը Ռասմուսենը աշխատանքով կհատուցի մեկից ավել ամիսներ։ Ճիշտ է, ամենահասարակ հայերը դրանից ակնհայտորեն գոհ չեն, ինչը ցույց է տալիս Թվիթերում մեկնաբանություններից մեկը. «Եվրոպացիները փող աշխատելու համար երբեք չեն խորշում, նրանք պատրաստ են ցանկացած ստորության։ Հայաստանը, այս գումարները իր քաղաքացիների սոցիալական կարիքների վրա ծախսելու փոխարեն վճարում է անպատիվ ու անխիղճ սրիկաներին»։ Դե, եթե հայերն իրենք են այդպես մտածում իրենց նոր լոբբիստի մասին, ապա այստեղ ինչ-որ բան ավելացնելն ակնհայտորեն ավելորդ է։

Caliber.Az
Դիտումներ: 358

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

161
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

129
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

110
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

103
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

103
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

82
20 Դեկտեմբերի 2024 10:09
7

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

81
20 Դեկտեմբերի 2024 12:08
8

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

75
21 Դեկտեմբերի 2024 13:32
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

75
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

74
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading