Տնտեսություն
A+
A-
Սահիլ Բաբաև. Բաքուն կավելացնի գազի մատակարարումները Բելգրադ
25 Հունիսի 2024 17:41
Պաշտոնական Բաքուն կավելացնի բնական գազի մատակարարումները Բելգրադ:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը։
«Այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանը սերբական շուկա է առաքել ավելի քան 26 մլն խմ բնական գազ։ Բանակցություններ են ընթանում մատակարարումների ծավալն ավելացնելու համար, հնարավորությունները կընդլայնվեն, և մոտ ապագայում ադրբեջանական գազի մատակարարումը Սերբիա բազմիցս կավելանա»,- հինգշաբթի ասել է Բաբաևը ճեպազրույցում՝ նվիրված Ադրբեջանի և Սերբիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Caliber.Az
Դիտումներ: 119