Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի
Հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին Ադրբեջանի խորհրդարանում «Պատմություն, ժամանակակից մարտահրավերներ և սպասվող ապագա» թեմայով խորհրդաժողովում ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեյիդովը։
«Մենք չպետք է մոռանանք մի շարք պատմական փաստեր, ինչպիսիք են Խորհրդային Միության փլուզումը, Սառը պատերազմի ավարտը, Բեռլինի պատի անկումը, Ադրբեջանի հաղթանակը։ Այս հաղթանակով մեր երկիրն աշխարհին ցույց տվեց ժողովուրդների բարեկեցության ու իրավունքների ապահովման օրինակ։ Ադրբեջանն իր փորձով կկիսվի այնպիսի երկրների հետ, ինչպիսին Նոր Կալեդոնիան է։ Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի, և նրա ժողովուրդը կներկայացվի միջազգային կազմակերպություններում՝ որպես անկախ պետության ներկայացուցիչներ»: