twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Փաշինյանը երեսապաշտություն է անում, բայց երկու աթոռի վրա նստելը հարմար չէ Փերինչեքն ու Կուզիոն՝ Caliber.Az-կայքում

11 Մարտի 2024 12:25

Հայաստանը պետք է իմանա, որ Թուրքիայի հետ սահմանի բացման ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ արդար պահվածքի միջով։ Որովհետև սահմանի բացման հարցում Թուրքիան համատեղ որոշումներ է կայացնում Ադրբեջանի հետ։ Այդ մասին, Թուրքիայի նախագահին առընթեր Անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ Մեսութ Հաքքի Չաշընը ասել է՝ Անթալիայում III դիվանագիտական համաժողովի կուլուարներում։ Նա նշել է, որ այս հարցը լայնորեն քննարկվել է համաժողովի շրջանակներում։

«Հայաստան էլ ավելի է բարդացնում իր դրությունը՝ հետևելով Արևմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի սադրանքներին։ Թուրքիայի հետ սահմանների բացման կարևորագույն պայմաններից մեկն է հանդիսանում Ադրբեջանի նկատմամբ օբյեկտիվ վերաբերմունքը։ Որովհետեւ Անկարան Բաքվի հետ միասին է ընդունում Հարավային Կովկասում կայունության, ինչպես նաեւ սահմանի բացման հարցի վերաբերյալ որոշումները»,- հայտարարել է թուրք քաղաքական գործիչը։

Իսկ այս իրավիճակից ելնելով Հայաստանը իր համար ի՞նչ հետեւություններ պետք է անի։ Հատկապես ինչպե՞ս պետք է իրեն պահի, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի վերականգնի նորմալ հարաբերությունները տարածաշրջանում իր հարեւանների հետ։ Հետաքրքիր է, արդյո՞ք Երևանում իշխանություններն իրենց համար հասկանում են այս խնդիրը։

Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են օտարերկրյա հայտնի փորձագետները:

Ինչպես հայտարարել է թուրք քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր, Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների ինստիտուտի հրավիրված գիտաշխատող Մեհմեդ Փերինչեքը՝ հարկ է արձանագրել, որ Ղարաբաղի հարցը լուծված է։

«Ադրբեջանը ապահովել է իր տարածքային ամբողջականությունը։ Բայց հիմա հիմնական խնդիրն ու գլխավոր հարցը՝ Հայաստանին Արևմուտքի հովանավորությունից, նրա ազդեցությունից ազատելն է։ Որովհետեւ Հարավային Կովկասում հիմնական խնդիր է հանդիսանում Արևմուտքի միջամտության քաղաքականությունը։ Դա ակնհայտ է նաև պատմությունից։ Արևմուտքը և՛ այսօր, և՛ նախկինում միշտ ցանկացել և ցանկանում է Հայաստանը օգտագործել որպես ցատկահարթակ տարածաշրջանային երկրների դեմ, այդ թվում նաև Ռուսաստանի դեմ, Թուրքիայի դեմ, Ադրբեջանի դեմ։ Եվ Հայաստանը միշտ գործիք է եղել Արեւմուտքի ձեռքին։ Բայց դա վնասակար է եղել առաջին հերթին հայ ժողովրդի և Հայաստանի համար։ Նրանք կռվել են իրենց հարևանների հետ և ոչինչ չեն շահել այդ կռիվներից։ Որովհետև նրանք այս ամենը արել են հանուն Արևմուտքի, այլ ոչ թե իրենց սեփական շահերի»,- ասել է պատմաբանը։

Եթե Երևանը մեր տարածաշրջանին նայում է Արևմուտքի պրիզմայով, ապա և՛ Թուրքիան է թշնամի, և՛ Ադրբեջանն է՝ թշնամի, Ռուսաստանը՝ նույնպես թշնամի է, նշում է նա։

«Իսկ եթե հայերը տեղի ունեցողին նայեն իրենց աչքերով, ապա և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը, և Ռուսաստանը կկարողանան դառնալ Հայաստանի բարեկամներ։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Արևմուտքը կորցրել է՝ տարածաշրջանային գործերին միջամտելու բոլոր գործիքները։ Իսկ դա չի համապատասխանում իմպերիալիստական երկրների շահերին։ Քանի որ տարածաշրջանին միջամտելու համար նրանց միշտ հարկավոր է քաոս։ Հետևաբար նրանք (ԱՄՆ, Ֆրանսիա) մշտապես Հայաստանին սադրում են հարեւանների դեմ։ Իսկ բարիդրացիական հարաբերությունները այն է, ինչ առաջին հերթին ձեռնտու են Հայաստանին։ Որովհետեւ միայն դրանց միջոցով կարելի է լուծել արմատական խնդիրները՝ սոցիալական, տնտեսական։ Հետևաբար հարկավոր է Երեւանը ազատել Արեւմուտքի հովանավորչությունից և ազդեցությունից։ Ու Երեւանը պետք է մտածի իր ուղեղով, այնտեղ չպետք է տարածաշրջանին նայեն Արեւմուտքի պրիզմայով կամ աչքերով։ Ահա սրանք են, իմ կարծիքով, այն առաջնային պայմանները, որպեսզի նորմալացնել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները։

Եվ դրանում կարող է օգնել «3+3» հարթակ նախաձեռնությունը։ Պետք է զարգացնել նրա գործողությունն ու ազդեցությունը։ Նման ճանապարհով կարելի է Հայաստանը պոկել Արեւմուտքի գրկից եւ ներքաշել տարածաշրջանային նախագծի մեջ։ Այդ ժամանակ կլինեն խաղաղություն, կայունություն, տարածաշրջանային զարգացում և տարածաշրջանային տնտեսական ինտեգրում»,- համարում է Փերինչեքը:

Բրիտանացի հետազոտող, քաղաքագիտության պրոֆեսոր Տարաս Կուզիոն ենթադրում է, որ, առաջին հերթին Հայաստանին անհրժեշտ է փոխել իր սահմանադրությունն ու օրենսդրությունը, որպեսզի վերացնի այն դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

«Երկրորդը, Հայաստանը պետք է պատրաստ լինի ստորագրել՝ հայ-ադրբեջանական սահմանը, որպես նախկին ԽՍՀՄ-ի կազմում երկու խորհրդային հանարպետությունների միջև գոյություն ունեցող սահմանը ճանաչող խաղաղ պայմանագիրը:

Հայաստանի համար եկել է այս երկու քայլերը անելու ժամանակը, քանի որ ռուսամետ ղարաբաղյան կլանը հիմա շատ թույլ է նրանից հետո, երբ կորցրել է իր քաղաքական և ռազմական բազան անջատողական Ղարաբաղում»,- նշել է պրոֆեսորը։

Նա համարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է շարժվել այս ուղղությամբ, բայց վախենում է հայ ազգայնականների, հայկական սփյուռքի և Կրեմլի թշնամական արձագանքից։

«Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է ռազմական հեղաշրջում իրագործել իր դեմ։ Ես համարում եմ, որ Փաշինյանը հասկանում է, թե ինչ պետք է անի, բայց մինչև որոշակի պահ։ Նա չի հանդիսանում վճռական առաջնորդ և ինքն է խաղում հայկական ազգայնականության վրա։ Նա նաև երեսապաշտություն է անում, մի կողմից ասելով, որ ուզում է, որ Հայաստանը ինտեգրվի Եվրոպային, բայց միևնույն ժամանակ գիտի, որ Հայաստանը չի կարող այդքան հեշտությամբ հեռանալ Ռուսաստանից։ Պուտինը Հայաստանին թույլ չի տա դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Փաշինյանը, հնարավոր է, չի գիտակցում կամ անտեսում է այն փաստը, որ ոչ մի երկիր չի կարող լինել երկու մաքսային միությունների՝ ԵԱՏՄ-ի և Եվրամիության անդամ։ Փաշինյանը չի ցանկանում նաև դադարեցնել Հայաստանի, որպես հիմնական միջնորդի դերը, որը ներմուծելով արևմտյան ապրանքներ և այնուհետև դրանք վերաարտահանելով Ռուսաստան՝ օգնում է Ռուսաստանին խուսափել արևմտյան պատժամիջոցներից։

Ցավոք սրտի, ներկա պահին Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա, ինչն հարմար չէ»,- ասել է Կուզիոն։

Caliber.Az
Դիտումներ: 232

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայերին, ստացվում է, որ կարելի՞ է Սպասում ենք Ամերիկայի և Եվրոպայի արձագանքին

69
26 Նոյեմբերի 2024 14:15
2

Ադրբեջանի ՌՕՈՒ օդաչուները կատարելագործում են մարտական հմտությունները

59
25 Նոյեմբերի 2024 16:55
3

COP29-ը այրեց Ադրբեջանի հակառակորդների հույսերը Caliber.Az-ը՝ թեժ հետքերով

59
25 Նոյեմբերի 2024 13:49
4

Այսօր Ադրբեջանում նշվում է Քելբեջար քաղաքի օրը

56
25 Նոյեմբերի 2024 09:51
5

Politico-ն մութ սենյակում անհաջող փնտրում է սև կատու՝ իմանալով, որ այն այնտեղ չէ Հաջիևը պատասխանել է եվրոպական պարբերականին

55
26 Նոյեմբերի 2024 16:26
6

Թուրքիան արգելել է կանադացի հայամետ լրագրողի մուտքը

55
25 Նոյեմբերի 2024 11:25
7

Իլհամ Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին Զրույցի մանրամասները

55
26 Նոյեմբերի 2024 09:33
8

Վերաարտահանման փակուղի. Հայաստանի սպեկուլյատիվ տնտեսությունը Խազար Ախունդովի տեսությունը

53
26 Նոյեմբերի 2024 14:52
9

Որտեղ է տրամաբանությունը «Հին աշխարհի հիստերիկները»

48
26 Նոյեմբերի 2024 13:32
10

300 միլիարդ մոլորակի համար. COP29-ի հիմնական համաձայնագիրը Ադրբեջանում

45
25 Նոյեմբերի 2024 10:12
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading