twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանի դեմարշը և Զախարովայի կողմից գանակոծումը Մոսկվային ձանձրացրել են Երևանի դես ու դեն ընկնումները

04 Օգոստոսի 2023 18:09

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միջնորդական ջանքերի շնորհիվ մի փոքր առաջ է շարժվել։ Բայց դա ամենևին էլ չի գոհացնում Երևանին, քանի որ նրան ստիպում է հետևել խաղաղ օրակարգին թե՛ մերձավոր հարեւանի հետ փոխըմբռնման հաստատման, թե՛ ռեւանշիստական նկրտումների իսպառ մերժման հարցում։ Բայց հենց խաղաղ օրակարգից է Հայաստանը միշտ իրեն հեռու պահել և այսօր ևս բացահայտ չի պատրաստվում փոխել այդ արատավոր ավանդույթը։

Իսկ ի՞նչ է լինելու, եթե այդ միջնորդներն ավելի քան հեղինակավոր են։ Բայց Հայաստանը սովոր է այս կամ այն հակառակորդի կարևորությունը նսեմացնելու համար վարկաբեկող հանգամանքներ հորինելուն։ Միջնորդներից առաջինը, որից սկսել են հայերը՝ դարձել է Ռուսաստանը։ Եվ հիմա արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Euronews»-ին տված հարցազրույցում պնդում է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու Ռուսաստանի ջանքերը զգալիորեն թուլացել են՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Իբր, Ռուսաստանը ուկրաինական ուղղությամբ իր ներգրավվածության պատճառով չի կարող բավարար ուշադրություն դարձնել տարածաշրջանին։

Իսկ այնուհետև հայկական թիրախի տակ է ընկել նաև Եվրամիությունը, որի դերը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Փաշինյանը անվանել է անարդյունավետ։

Հայաստանի վարչապետի քննադատությունը, բնականաբար, աննկատ չի մնացել։ Հատկապես Ռուսաստանում, անմիջապես հետևել է Մոսկվայի արձագանքը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բանակցությունների մոսկովյան ձևաչափի նկատմամբ Փաշինյանի դժգոհությունների առնչությամբ հայտարարել է, որ դրանք «իրենց հիմքում չունեն ոչ մի փաստացի հիմնավորում»։ Նրա խոսքով, Մոսկվայի դիրքերը հարավկովկասյան ուղղությամբ չեն թուլացել ուկրաինական պատերազմի պատճառով։

«...Մենք լիովին եղել և մնում ենք շահագրգռված հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացը առաջ մղելու հարցում։ Ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և համաձայնության հասնելու համար, մենք լիովին կատարում ենք մեր պարտավորությունները Հարավային Կովկասում։ Ակտիվության ինչպիսի՞ նվազման մասին, ինչպես ներկայացվել է, կարող է խոսք գնալ, եթե վերջին մի քանի ամիսների ընթացքում կայացել է ՌԴ-ի մասնակցությամբ բարձրագույն և բարձր մակարդակով շփումների մի ամբողջ շարք։ Կարծում եմ, որ պարզապես պետք է նայել ճշմարտության աչքերին: Իսկ ճշմարտությունը կայանում է նրանում, որ խոսքը Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական կատարման մեջ է, որում մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել կողմերին», - Զախարովան պատասխանել է Փաշինյանի քննադատական դիտողություններին։

Փաշինյանի դեմարշին ռուս դիվանագետը հակադարձել է այն փաստարկով, որը Մոսկվայում հայտնվել է այն բանից հետո, երբ Երևանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի հետ միասին։

«Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղը ճանաչել է որպես ադրբեջանական՝ Ռուսաստանի հասցեին, ջանքերի բացակայության առնչությամբ ինչ որ պահանջները տեղին չեն»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ըստ երևույթին, Մոսկվայի համար Հայաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը եղել է բավականին անսպասելի, դա այնուամենայնիվ Մոսկվային մի տեսակ քարտ-բլանշ է տվել, որը նա օգտագործում է, եթե Երևանը սկսում է կամակորություններ անել: Եվ Փաշինյանը սրան պատասխանելու ոչինչ չունի։

Եվ ևս մեկ կարևոր պահ։ Զախարովան չի շրջանցել նաև Մոսկվայի համար Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու զգայուն հարցը։ Հասկանալի է, որ տարածաշրջանից ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) դուրսբերման վերջնաժամկետներն անխուսափելիորեն մոտենում են, իսկ Կրեմլը կցանկանար երկարացնել այնտեղ իր զինվորականների ներկայությունը, որպեսզի պահապանի Հարավային Կովկասում ազդեցությունը։ Հատկապես հիմա, երբ այստեղ նկատվում է Վաշինգտոնի, Բրյուսելի և Մոսկվայի միջև առաջնորդության համար կատաղի մրցակցություն։ Հետևաբար զարմանալի չէ, որ ՌԴ-ն կոշտ է արձագանքում ռուս խաղաղապահների հասցեին հայերի մեղադրանքներին։

«Բացարձակապես անհասկանալի են Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին դատողությունները, հատկապես ներկայիս ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակի ֆոնին»,- վրդովված նշել է Մ.Զախարովան։ - «Դա պարոն Փաշինյանի ցանկությու՞նն է։ Հանրահայտ է, որ խաղաղապահները կատարում են կարևոր գործառույթներ։ Իսկապե՞ս Հայաստանի ղեկավարության տեսանկյունից այդ գործունեությունը հանդիսանում է ավելորդ, և նրանք ուզում են, որպեսզի այն չլինի»։

Առավել ևս, ռուս դիվանագետը մատնանշել է, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ Հայաստանի ղեկավարությունը հաճախ է գրավում երկիմաստ դիրքորոշում, բայց ես կցանկանայի, որպեսզի կոնկրետ այս կետում (խաղաղապահների մասով – խմբ.) երկիմաստություններ չլիներ»։

Իսկ տես, եվրոպացի միջնորդները անտեսել են Հայաստանի վարչապետի հարձակումները՝ ըստ երևույթին նրա հայտարարություններում չգտնելով առողջ հատիկ և գոնե տրամաբանության նշույլ։ Եվ իրոք, Փաշինյանի խոսքով, «եթե կողմերից որևէ մեկը չկատարի ԵՄ-ի նախագահի ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ»։ Այսինքն՝ Բրյուսելը չի պատժում մեղավորին։ Հասկանալի է, որ «պայմանավորվածությունները չկատարող» կողմի տակ Հայաստանի վարչապետը նկատի ունի Ադրբեջանին, մինչդեռ, հենց Հայաստանն է տորպեդահարում բանակցությունները՝ խոչընդոտելով Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ձեռքբերմանը։ Եվ, ամենայն հավանականությամբ, Բրյուսելի նկատմամբ Երեւանի պահանջների հորձանքի առիթ է դարձել եվրոպական բանակցային ուղու վրա Հայաստանի հերթական ձախողումը։ Ինչպես հայտնի է, հուլիսյան գագաթնաժողովում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը աջակցել է՝ Ղարաբաղ ապրանքներ տեղափոխելու համար Աղդամ-Խանքենդի ճանապարհը օգտագործելու մասին Բաքվի առաջարկը, ինչը հակասում է հայկական կողմի շահերին։

Ընդհանրապես, Փաշինյանի հայտարարություններից բխում է, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Բրյուսելը բավարար կոմպետենտ չեն հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդական առաքելության համար։ Ընդ որում հաշվի առնելով դեպի խաղաղության Հայաստանի բացասական վերաբերմունքը՝ ամենայն հավանականությամբ, Երևանին ձեռք չի տալիս նաև երրորդ միջնորդի՝ Վաշինգտոնի ջանքերը, որոնք Վաշինգտոնը սերտորեն համակարգում է ԵՄ-ի հետ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Ակնհայտ է, որ Երևանի համար կարևոր է անորոշ ժամանակով ձգձգել բանակցային գործընթացը, և քանի դեռ միջնորդները լուրջ ճնշում չեն գործադրել Հայաստանի վրա, նա այնպես էլ դես ու դեն կընկնի՝ խոնարհվելով Մոսկվայի ոտքերի առաջ, բայց հուսալով Բրյուսելի ողորմությունների վրա և համբուրվելով Վաշինգտոնի ձեռքերը։ Իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, անում է հնարավոր ամեն ինչ տարածաշրջանում կայունության և խաղաղության ճանապարհին, առանց կարևորություն տալով նրան, թե ուղիներից (Մոսկվայի, Բրյուսելի, թե Վաշինգտոնի) որի վրա ձեռք կբերվի խաղաղության պայմանագիրը։

Caliber.Az
Դիտումներ: 442

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գագիկներին ընդհանրապես չեմ խղճում Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

1105
13 Սեպտեմբերի 2024 09:34
2

Երկու տարի անց. ի՞նչ պետք է հիշեն Հայաստանն ու նրա հովանավորները Սադրանքների և դրանց հետևանքների մասին

1096
13 Սեպտեմբերի 2024 17:11
3

«Եթե Ադրբեջանի պայմանները չկատարվեն, ապա մեկնարկվելու է ԵԽ-ից դուրս գալու գործընթացը» Ֆարհադ Մամեդովի՝ դատողությունները

1083
13 Սեպտեմբերի 2024 14:25
4

Հայկական քյաբաբ կամ լիքը ուրց «Հին աշխարհի հիստերիկները»

115
13 Սեպտեմբերի 2024 17:26
5

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է խախտել Եռակողմ հայտարարության առաջին ութ կետերը Caliber.Az-ի YouTube ալիքից տեսանյութը

72
14 Սեպտեմբերի 2024 10:29
6

Բարդայից Խանքենդի. գործարկվել է կանոնավոր ավտոբուսային երթուղի

61
14 Սեպտեմբերի 2024 11:43
7

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը Xinhua լրատվական գործակալությունը` Հաջիևի հայտարարության մասին

58
13 Սեպտեմբերի 2024 15:27
8

Ճապոնիան պատասխանել է Caliber.Az-ին Մեր ելույթների հետքերով

56
14 Սեպտեմբերի 2024 08:29
9

32 տարի անց՝ առաջին զանգը Խոջալուի թիվ 1 դպրոցում

56
13 Սեպտեմբերի 2024 13:49
10

Միրսալամ Գանբարով. Ղարաբաղում նախատեսվում է էկոնախագծերի իրականացում

54
14 Սեպտեմբերի 2024 11:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading