twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փարիզը ընտրում է երկու չարիքներիքներից մեկը Սրբազանը Սեժուրնեի ճաշակով չէ

14 Մայիսի 2024 12:23

Հին աշխարհից հետաքրքիր լուրեր են հասել։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում, ի թիվս այլ բաների, ասվում է այն մասին, որ Փարիզը հանդես է եկել՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ պայմանագրի ստորագրման նպատակով բանակցությունների շարունակման օգտին։

Անսպասելի կառուցողականություն։ Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան կանգնած է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղության և Հարավային Կովկասում կայունության հաստատմանը խոչընդոտող ուժերի առաջնագծում։ Ի՞նչով է պայմանավորված խաղաղ գործընթացին աջակցելու նման պատրաստակամությունը, որից, հարկ է հիշեցնել՝ ֆրանսիացիներին քաղաքավարի կերպով խնդրել էին հեռանալ։

Ամենատրամաբանական է թվում, որ Երևանում աճող բողոքի ակցիաների ֆոնին նման հայտարարությունը հնչում է որպես աջակցություն Փաշինյանի կառավարությանը։ Հայտնի է, որ երկար ժամանակ անց, առաջին անգամ ընդդիմությանը հաջողվել է հավաքել՝ պայքարի զուգահեռ մեթոդներին անցնելու հնարավորություն տվող ժողովրդի բավականին մեծ զանգվածներ՝ ցուցարարները հասարակական կաթվածահարություն ստեղծելու նպատակով փակում են մայրաքաղաքի փողոցները՝ ճիշտ և ճիշտ Փաշինյանի թիմի շաբլոններով, ով հենց նման մեթոդների օգնությամբ պաշտոնաթող արեց ղարաբաղյան կլանը։

Այս մարտավարական հաջողության մեջ առանցքային դեր են խաղացել երկու գործոն։ Առաջինը՝ առիթն է։ Գազախի շրջանի չորս օկուպացված գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու լուրով հայ գիտակցության թարթող ռեւանշիստական հատվածում հայտնվեց նյարդայնացնող ազդակ՝ «Փաշինյանը նորից տարածքներ է հանձնում»։ Երկրորդ գործոնը՝ որոշումն է այն մասին, որ բողոքի ակցիաները կղեկավարի անմիջականորեն հայկական եկեղեցին։ Ղարաբաղյան կլանի նկատմամբ երևանցի հայերի արհամարհական վերաբերմունքի ֆոնին խաղադրույքը դրվել է ավանդական ինստիտուտի վրա, որը դեռևս ունի հեղինակություն հասարակության մեջ։ Եվ այն կրակեց: Իրավիճակը բավականին լուրջ է, և շատ բան հիմա կախված է Փաշինյանի վարպետությունից.

Այս պատմության մեջ Արեւմուտքը հայտնվել է չափազանց հետաքրքիր իրավիճակում։ Պետք է ասել, որ սահմանազատման գործընթացը մտահոգություն է առաջացրել Հայաստանի արեւմտյան հովանավորների մոտ։ Մի կողմից՝ նրանք դեմ են Ադրբեջանի հետ խաղաղությանը և հաճույքով կդանդաղեցնեին այդ գործընթացը։ Սակայն խնդիրն նրանում է, որ դրա հետ մեկտեղ նրանք հետապնդում են ևս մեկ այլ նպատակ՝ Փաշինյանին պահել իշխանությունում։ Մինչև որոշ պահ Փշինյանը բավարարում էր այս երկու պահանջները՝ անընդհատ ձգձգելով խաղաղ գործընթացը, երբեմն այն պարզապես փակուղու մեջ մտցնելով։ Սակայն ժամանակի հետ Փաշինյանը հասկացավ, որ կարելի է անցկացնել ավելի բարդ խաղ՝ գործելով Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների վրա՝ մի կողմից ստանալով Արևմուտքի օգնությունը, իսկ մյուս կողմից՝ օգուտ քաղելով Ռուսաստանի փոխգործունեությունից՝ շրջանցելով Արևմուտքի պատժամիջոցները։ Համենայնդեպս կարելի է նկատել նման խաղ անցկացնելու փորձեր։ Արևմուտքը դրանով այնքան էլ գոհ չէ, սակայն ոչինչ անել չի կարող, քանի որ Փաշինյանի դեմ գնալը նշանակում է խաղալ Մոսկվայի օգտին։ Չէ որ ղարաբաղյան կլանը, որը կանգնած է երկրում քիչ թե շատ լուրջ բողոքի ակցիաների հետևում և տիրապետում է խորհրդարանում ձայների մեկ երրորդին, հատկապես նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, կապված է Մոսկվայի հետ։ Հետևաբար արևմտյան երկրների պաշտոնյաները, ոմանք՝ սրտապնդվելով, աջակցեցին սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկին և առհասարակ առանց միջնորդների բանակցային գործընթացին։ Իսկ Գերմանիան ընդհանրապես որոշեց առավելագույն նախապատվություններ ստանալ այդ իրավիճակից՝ հարթակ տրամադրելով՝ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների միջև այս տարվա ապրիլին Բեռլինում բանակցությունների համար։ Բոլորից երկար դիմադրեց Ֆրանսիան, որը լռեց, ակնհայտորեն գոհ չլինելով գործընթացից, որից նրան դուրս շպրտեցին իր միանշանակ հայամետ դիրքորոշման պատճառով:

Երեւանում բողոքի ցույցերի ամենաթեժ պահին Փարիզն էլ չդիմացավ։ Այնտեղ, ակնհայտ է, ժամանակի ընթացքում հասկացան, որ արմատական արևմտամետ ընդդիմությունը, ներառյալ «Ազգային դեմոկրատական բևեռը», (սահմանազատման գործընթացին դեմ հանդես եկող՝ ըստ երևույթին, ֆրանսիացի կուրատորների հրահանգով), դեռ շուտով չի սկսի ժողովրդականություն վայելել Հայաստանում։ Ուշագրավ է, որ Մոսկվան գտնվում է գրեթե շահեկան իրավիճակում: Եթե իշխանության գա ղարաբաղյան կլանը, ապա նրա համար ամեն ինչ հիանալի կլինի։ Սակայն, եթե նույնիսկ Փաշինյանը մնա իշխանությունում՝ նույնպես աղետալի չի լինի։ Չէ որ իր երկրի սուբյեկտիվությունը բարձրացնելու Փաշինյանի կողմից ցուցադրվող փորձերը տարօրինակ բնույթով ձեռնատու են Կրեմլի որոշ աշտարակների, քանի որ դրանք նշանակում են որոշակի հավասար հեռավորություն ուժի բոլոր կենտրոններից, իսկ նշանակում է նաև Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի բացակայություն։ Մոսկվայի համար մղձավանջ կլիներ խարիզմատիկ և խելացի արևմտամետ քաղաքական գործչի ի հայտ գալը, և քաղաքական ասպարեզում նման անձի չհայտնվելու գործում Մոսկվան հավանաբար պատրաստ կլինի օգնել Փաշինյանին։

Այսպիսով, ֆրանսիացիներին այլ բան չի մնում, քան ընտրել Փաշինյանին, բայց ոչ ռուսամետ ղարաբաղյան կլանը։ Բանակցային գործընթացին իր ողջյունով Փարիզը աջակցեց Փաշինյանին՝ նույնիսկ հակառակ հայկական սփյուռքի սպասումներին։

Բայց պարզապես լռել նաև Փարիզը չէր կարող։ Չէ որ նա չի ցանկանում՝ իրեն ոչ բարեկամական արարքների մեջ մեղադրելու առիթ տալ Փաշինյանին։ Իսկ խաղաղ գործընթացի դեմ լռելը՝ ոչ բարեկամական արարք է։ Մանավանդ սա անշահավետ է այն պայմաններում, երբ Բեռլինը իր վրա է վերցում կառուցողական հարթակի նախաձեռնությունը։

Այսպիսով, Բաքվին հաջողվել է հավասարակշռել տարբեր չափերի ու քաշի քարերից պատրաստված ֆիգուրը։ Մեզ համար էլ առավել ձեռնատու է խաղաղությունը, քան դրա բացակայությունը։ Սակայն խաղաղության բացակայությունն էլ մեծապես չի բարդացնի մեր վիճակը։ Այս պարագայում հենց Հայաստանը մի կողմ կմնա տարածաշրջանային ինտեգրացիոն նախագծերից։ Նույնիսկ եթե քարերից կազմված ֆիգուրը փլվի, ապա ոչ մեր տարածքում։

Caliber.Az
Դիտումներ: 196

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

123
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

104
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

81
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

72
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

66
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

61
21 Դեկտեմբերի 2024 12:32
8

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

53
21 Դեկտեմբերի 2024 12:29
9

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

53
21 Դեկտեմբերի 2024 13:32
10

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

53
20 Դեկտեմբերի 2024 10:09
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading