Փոխարտգործնախարար. Ռուսաստանը երբեք չի փակել Հայաստանի հետ երկխոսության դուռը
Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության համար դուռը և չի շրջափակել շփումների համար հնարավորությունները, առավել ևս այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Հայաստանն է։ Այս մասին Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան համաժողովի շրջանակներում Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նա այսպես է պատասխանել հարցին, թե առաջիկայում նախատեսվում է արդյոք երկու երկրների ԱԳՆ ղեկավարների երկկողմ հանդիպում։ «Մենք միշտ պատրաստ ենք»,- հավելել է նա։
Փոխնախարարի խոսքով, ամեն դեպքում շփումները մնում են: Նախարարները վերջին անգամ հանդիպել են Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում։
Գալուզինը համոզված է, որ անհրաժեշտ է ակտիվ երկխոսություն պահպանել՝ ազնվորեն քննարկելու և առկա խնդիրները միասին լուծելու ուղիներ գտնելու համար։