Քաղաքականություն
A+
A-
Քանի՞ հոգի կկարողանա մասնակցել Միլլի Մեջլիսի ընտրություններին
16 Օգոստոսի 2024 18:05
Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 6 մլն 421 հազար 73 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Report-ը,Փայս մասին հանձնաժողովի այսօրվա նիստում ասել է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
Փանահովը նաև ասել է, որ ազատագրված տարածքներում քվեարկելու հնարավորություն ունեցող ընտրողների թիվը գերազանցում է 42 հազարը. «Այնտեղ կգործի 54 ընտրատեղամաս։ Դրանցից 34-ը մշտական են, 20-ը՝ ժամանակավոր։ Սակայն ժամանակավոր ընտրատեղամասերի թիվը կարող է ավելացվել»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 321 միջազգային դիտորդ՝ Միլլի Մեջլիսի առաջիկա ընտրություններին հետևելու համար, հավելել է Մազահիր Փանահովը։
Caliber.Az
Դիտումներ: 88