Քարտեզներ, Նիկոլը և ողջ գործը Մոռացկոտ վարչապետի «փաշինյանականներ»
Նիկոլ Փաշինյանը, ինչպես գիտեք, իրեն ավելի շատ դիրքավորում է որպես բլոգեր կամ տիկ-թոքեր, քան որպես պետության վարչապետ։ Թող նույնիսկ աշխարհի քաղաքական քարտեզի վրա գրեթե անտեսանելի պետության։ Ճիշտն ասած, Վովաևիչի բլոգերային գործունեությունը նույնքան անտեսանելի է, որքան այն երկիրը, որը նա ներկայացնում է, և եթե այն ակներև մազոխիզմի հոտ չտար, ապա նրա գրածները նույնիսկ բուն Հայաստանում շատ քչերին կհետաքրքրեր։
Այսպիսով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեանլով Ադրբեջանի դեմ զավեշտալի պահանջներով, Նիկոլ Փաշինյանը դրանով չի սահմանափակվել և գրեթե նմանատիպ թվիթ է հրապարակել։ Թվիթ այն մասին, թե ո՞ր քարտեզներով է Ադրբեջանը պատրաստ ճանաչել Հայաստանի սահմանները։ Իբր, նա դեռ Ադրբեջանի ղեկավարությունից սպասում է այս հարցի պատասխանին և չգիտես ինչու ոչ մի կերպ այն չի ստանում։ Անկեղծ ասած, եթե ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթի ժամանակ այս առիթով նրա պնդումները ծիծաղ առաջացրին, ապա այժմ դա նույնիսկ զարմանք չէ, այլ ափսոսանք։ Այ հիմա ես հասկանում եմ Հայաստանի քաղաքացիներին, ովքեր տրտնջում են, որ, իբր, Փաշինյանը՝ զուտ պատահական երևույթ է վարչապետի աթոռին, եւ այս բարեհաջող դիպվածը, ավաղ, նրանց համար դարձել է գործնական օրինաչափություն։
In my @UN speech I posed a simple question: does @Azerbaijan recognize the territorial integrity of @Armenia in its internationally recognized borders? If so, we could proceed with peace treaty. Unfortunately, there is no positive reaction. The question is why?
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 25, 2022
Իսկ ինչպե՞ս կարելի է չափսոսալ սոցցանցերն աղտոտող այդպիսի «փաշինյանականների» համար, եթե հենց պահանջները այլ կերպ, քան անհեթեթ չես անվանի։ Հակամարտության գրեթե առաջին իսկ օրվանից, այսինքն՝ անցյալ դարի 80-ականների վերջից Ադրբեջանը հայտարարում էր սահմանների անձեռնմխելիության մասին։ Այս սկզբունքը կրկնեց նաև խորհրդային ղեկավարությունը, և նույնիսկ երբ Գորբաչովի ձեռքով այն ժամանակ ԼՂԻՄ-ում հաստատվեց «կառավարման հատուկ ձև», այս ղեկավարության մեջ ՈՉ ՈՔ չհայտարարեց այն մասին, որ մարզը դուրս է բերվել Ադրբեջանի կազմից։ Ընդհակառակը, այն ժամանակվա խորհրդային հանրապետությունների սահմանների անձեռնմխելիության սկզբունքը հաստատվեց նաև «Օղակ» գործողությամբ, երբ առանձնապես չափն անցած հայերին լայնորեն բացատրեցին, որ իրենց պահանջները կարելի է քննարկել, բայց ոչ ոք չի պատրաստվում դրա պատճառով փոխել հանրապետությունների սահմանները։ Այդ թվում նաև Ղազախի շրջանի յոթ գյուղ և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության մեկ գյուղ, որոնք հանդիսանում էին ադրբեջանական անկլավներ Հայաստանի ներսում, այդպիսին էլ և մնացել են, և, ինչպես գիտեք, Ադրբեջանը մինչ օրս համաձայն չէ դրանց անեքսիայի հետ։ Այդ որքան խորը պետք է լինի հայկական օրաթերթի նախկին գլխավոր խմբագրի ամնեզիան, որպեսզի դառնալով վարչապետ բոլորովին մոռանա այս սահմանները։
Այն, որ հստակ սահմաններ չունի՝ դա Փաշինյանի վերջին շաբաթների մոռացկոտությունն է։ Նա առաջ է մղվում հանդիպելու պոտենցիալ սեփականատերերի տարեց ներկայացուցչի հետ, բայց մոռանում է գնալ Սամարղանդում ՇՀԿ-ի գագաթնաժողով, որպեսզի տեսակցի իր դեռևս տիրոջը: Նա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և նույնիսկ Իրանի բարձրագույն ղեկավարության հետ, սակայն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարին, ում տեսնելուց նա բառացիորեն մեկ ամիս առաջ դողում էր, հիման պարզապես չի նկատում, նրա հեռախոսները չի պատռում իր անվերջ զանգերով։ Այ սա է, ամնեզիայի աստվածային զորությու՜նը։
Ի դեպ, նույնիսկ թվիթերում Փաշինյանը 180 աստիճանով փոխել է ուղղվածության վեկտորը։ Եթե նա ինքն է մոռացել, ապա այս սոցիալական ռեսուրսը դեռ հիշում է 2020 թվականի աշնանը նրա օգնության աղաչանքները, երբ նա իր աղաղակներից հետո թեգալեց ոչ միայն ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Թրամփին և դեռևս Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, այլ նույնիսկ ամբողջ «Կրեմլին»-ին՝ այդ կոնկրետ անձի հետ միասին։ Ըստ երեւույթին, հույս ունենալով, որ նման ձևով նրան ավելի արագ կօգնեն։ Իսկ այն կադրերը, որտեղ նա խղճուկ տեսքով նստած է հեռախոսների մոտ՝ փորձելով զանգահարել Ռուսաստանի նախագահին, դեռևս շրջանառվում են համացանցում։ Այնպես որ, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Սոցիալական ցանցերը ամնեզիայով չեն տառապում։
Իսկ այս «քարտեզների հնարքով» կարելի է կերակրել միայն ներքին սպառողին, իսկ միջազգային «Ժողովուրդը» այն «չի ուտում»՝ արտահայտվելով ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհու լեզվով։
Փաշինյանը դեռ պետք է ուտի իր խոսքերը։ Ուտի մինչև վերջ, մինչև անխուսափելի այրոցը։ Որովհետև քարտեզները, որոնց վրա նշված է Հայաստանի տարածքը, կարելի է գնել աշխարհի ցանկացած գրախանութի «Աշխարհագրություն» բաժնում։ Նույնիսկ Երևանում։ Եթե, իհարկե, այն «Մեծ Հայաստանի» քարտեզ չէ, այլ 29 հազար քառակուսի կիլոմետրից քիչ ավելի տարածք ունեցող իրական պետության քարտեզ, որը մենք կարող ենք համարել հայկական միայն այն դեպքում, եթե Երևանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քառ. կմ։ Իսկ եթե չճանաչի, ապա մենք կարող ենք մեր միտքը փոխել...