Տնտեսություն
A+
A-
Քննարկվել է ադրբեջանա-իրաքյան հարաբերությունների զարգացումը
19 Մարտի 2024 10:57
Իրաքի Հանրապետության վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին ընդունել է Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, նշվել է, որ Իրաքը շահագրգռված է Ադրբեջանի հետ կապերի ամրապնդմամբ։ Ադրբեջանա-իրաքյան հարաբերությունները զարգանում են պետությունների ղեկավարների համատեղ ջանքերով հաստատված բարեկամական կապերի հիման վրա։
Կողմերը քննարկել են համագործակցությունը առևտրի, ներդրումների, զբոսաշրջության, տրանսպորտի, ինչպես նաև երկու երկրների համար նշանակալից այլ ոլորտներում։ Հանդիպմանը դիտարկվել են ադրբեջանա-իրաքյան տնտեսական հարաբերությունների զարգացման ներկա վիճակը և առաջնահերթությունները: Ընդգծվել է երկկողմ ապրանքաշրջանառության աճի և փոխադարձ ներդրումների ավելացման կարևորությունը։
Caliber.Az
Դիտումներ: 363