Իլհամ Ալիև. «Դիրի Բաբա» դամբարանն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ ողջ կովկասյան տարածաշրջանում
«Դիրի Բաբա» դամբարանն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ ողջ կովկասյան տարածաշրջանում։
Ինչպես հայտնում է «Ազերթաջ»-իը, այս մասին օգոստոսի 12-ին՝ Բասգալ ավանում AzTV-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ընդգծելով, որ ծանոթացել է Դիրի Բաբա դամբարանում իրականացվող աշխատանքներին, պետության ղեկավարն ասել է. «Որոշ ժամանակ առաջ ես հանձնարարել եմ վերականգնել այս պատմական հուշարձանը և դրա շուրջ ստեղծել զբոսաշրջային ենթակառուցվածք։ Դիրի Բաբայի դամբարանն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ ողջ կովկասյան տարածաշրջանում։ Ավելի քան 500 տարվա վաղեմություն ունեցող այս դամբարանն ադրբեջանցիների կողմից դարեր շարունակ ճանաչվել է որպես սուրբ վայր։ Իհարկե, մեր պարտքն է պահպանել այս հնագույն պատմական հուշարձանը, նոր շունչ հաղորդել, վերականգնել այն։ Դրա շուրջ պայմանները նույնպես պետք է համապատասխանեն ժամանակակից չափանիշներին»։