twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մակրոնի դերասանությունը «Խաղաղարարություն» ֆրանսիական ձևով

15 Հունիսի 2025 17:48

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարճագույն  ժամանակում խաղաղ պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտար նոր էջ բացել՝ տարածաշրջանի և դրանից դուրս բոլոր երկրների ու ժողովուրդների համար»։
 
Նման բովանդակությամբ հրապարակումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղադրել է ի X սոցիալական ցանցում իր էջում՝ Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
 
Առաջին հայացքից, ճիշտ, նույնիսկ ազնվաբարո խոսքեր։ Բայց այստեղ անհրաժեշտ է անել մեկ փոքր, բայց շատ կարևոր դիտողություն՝ դրանք գալիս են մի մարդուց և մի պետությունից, որոնք նպատակաուղղված և անընդհատ ճաղեր են դրել խաղաղության գործընթացի անիվների  տակ։
 
Այնպես որ, պարոն Մակրոնի այս հրապարակումը կարելի է շատ ճշգրիտ բնութագրել հետևյալ ասացվածքով. «Ում կովը ուզում է թող բառաչի, իսկ ձերը ավելի լավ է լռի»։ Եթե ավելի անկեղծ, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման մասին Ֆրանսիայի նախագահի խոսքերը՝ քաղաքական երկերեսանիության դասական օրինակ են, որոնք վերածվում են բացահայտ դերասանության։ Սա՝ ուրիշի հաջողությունը իրեն վերագրելու, մի գործընթացը, որին դու մի ժամանակ ամեն ուժով խանգարել ես, որպես քո արժանիք ներկայացնելու փորձ է։ 
 
Հիշեցնենք, որ Ֆրանսիան՝ այժմ արդեն գոյություն չունեցող, մի ժամանակ հակամարտությունը կարգավորելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահ երկրներից մեկն է։ Սակայն իրականում ՄԽ-ն զբաղվում էր «մաքոքային դիվանագիտությամբ» և փաստացի վերածվել էր հակամարտությունը հայկական օկուպացիայի օգտին պահպանելու գործիքի։ Այսպես, իր ողջ գոյության ընթացքում Ֆրանսիան ոչ մի քայլ չի արել արդարացի լուծման ուղղությամբ։ Առավել ևս, Փարիզը գրավել էր բացահայտ հայամետ դիրքորոշում, դրանով իսկ հանդես գալով որպես միջազգային իրավունքի խախտման, այն է՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի գրեթե 20%-ի օկուպացիայի մեղսակից։
 
2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա՝ արդար, ազատագրական, ՄԱԿ-ի Կանոնադրության և կազմակերպության Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի վրա հենվող Հայրենական պատերազմը՝ Էմանուել Մակրոնը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանք ցուցաբերելու փոխարեն, ակտիվորեն պատռում էր լարերը և զանգահարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ փորձելով կանգնեցնել ադրբեջանական բանակի հաղթական երթը։ Նրա դրդապատճառները ակնհայտ էին. թույլ չտալ ագրեսոր երկրի՝ Հայաստանի պարտությունը։
 
Պատերազմից հետո, որում Ադրբեջանը պատմական հաղթանակ տարավ, պաշտոնական Փարիզը անցավ սադրանքների։ Այսպիսով, Ֆրանսիայի Սենատը՝ այսպես կոչված «լղհ»-ի «անկախության ճանաչման» մասին բանաձև ընդունեց: Այս քայլը ոչ միայն կողմնակալ էր՝ այն դարձավ իսկական մարտահրավեր միջազգային իրավունքին և առողջ բանականությանը։
 
Սակայն, Սենատի կողմից շքեղորեն ընդունված այս փաստաթուղթը փոշու վերածվեծ այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակը 2023 թվականի սեպտեմբերին մեկօրյա հակաահաբեկչական գործողություն իրականացրեց Ղարաբաղի  տարածաշրջանում, որի արդյունքում Ադրբեջանը ամբողջությամբ վերականգնեց իր ինքնիշխանությունը։
 
Եվ ահա հիմա, երբ Բաքուն և Երևանը իսկապես մոտեցել են խաղաղ պայմանագրի ստորագրմանը, այդ թվում նաև Աբու Դաբիում տեղի ունեցած իմաստալից հանդիպումից հետո, Մակրոնը հանկարծ հայտնվել է կադրի մեջ՝ այս անգամ խաղարար կարգախոսով և ժպիտը դեմքին, խոսելով «նոր էջի» և «ամբողջ տարածաշրջանի համար հույսերի» մասին։
 
Իսկ որտե՞ղ էր այդ «խաղարարը», երբ Ադրբեջանը պնդում էր ՄԱԿ-ի չորս բանաձևերի կատարմանը։ Եվ ինչո՞ւ Ֆրանսիայի իշխանությունները հիմա չեն պահանջում, որ Երևանը փոփոխություն մտցնի Հայաստանի սահմանադրության մեջ, որում դեռևս պարունակվում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Այս հարցերի պատասխանը պարզ և ակնհայտ է. Ֆրանսիան առաջվա պես խաղում է իր խաղը, որտեղ հայկական լոբբիի շահերը և նրա չափազանց նեոկայսերական նկրտումները ավելի կարևոր են, քան ճշմարտությունն ու արդարությունը։
 
Այսօր Ադրբեջանը՝ մի պետություն է, որն ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Սա՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կուրսի և ադրբեջանական ժողովրդի հերոսության արդյունքն է։
 
Եվ Ֆրանսիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ոչ մի րոպե ոչ դաշնակից է, ոչ գործընկեր, և, առավել ևս ոչ խաղաղարար։ Լավագույն դեպքում այս երկիրը՝ կողմնակի դիտորդ է, վատագույն դեպքում՝ անարդարության հովանավոր, որը հիմա ուզում է կպչել այն հաղթանակին, որի հետ նվազագույն անգամ կապ չունի։
 
Այնպես որ, Էմանուել Մակրոնն այսօր կարող է հանդես գալ ցանկացած հայտարարություններով։ Պատմությունը հիշում է ամեն ինչ։ Եվ ադրբեջանական ժողովուրդը չի մոռացել, թե ով է պաշտպանել արդարությունը և ով է աջակցել ագրեսոր երկրին։

Caliber.Az
Դիտումներ: 230

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Մոսկվայի «տրոյական ձին» Երևանի համար Կհաղթահարի՞ Փաշինյանը փորձությունը։

126
02 Օգոստոսի 2025 10:32
2

Փանահալի խանի ժառանգորդը՝ Խանքենդիում. հպարտ եմ իմ մեծ նախնու կառուցած քաղաքով

106
04 Օգոստոսի 2025 15:21
3

Միխալկովը, «Բեսոգոնը» և փլուզված կայսրության առասպելները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

105
04 Օգոստոսի 2025 16:34
4

Հալեպը ոգևորությամբ է ընդունել ադրբեջանական բնական գազի մատակարարումները ՏԵՍԱՆՅՈՒԹ

95
04 Օգոստոսի 2025 10:00
5

«Ադրբեջանի հետևողական դիրքորոշումն ուղղակի զայրացնում է Կրեմլին» Մասնագիտական կարծիքներ Caliber.Az-ում

83
04 Օգոստոսի 2025 13:05
6

Սոլթան Մամեդով. Զատուլինը փորձում է Ադրբեջանը դարձնել իր կողմնակալ հռետորաբանության թիրախ

75
02 Օգոստոսի 2025 09:44
7

Գյանջայի հրթիռակոծության ականատես. «Իմ թոռնիկին դուրս բերեցին փլատակների տակից, նա դեռ բուժում է ստանում» ԼՈՒՍԱՆԿԱՐ

69
02 Օգոստոսի 2025 11:12
8

Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Սիրիա

65
02 Օգոստոսի 2025 12:54
9

Համաշխարհային պատերազմներ և չինական փազլը Caliber.Az-ի եթերում է Սավրոմատը

63
02 Օգոստոսի 2025 10:05
10

Ադրբեջանը ստիպված էր վերականգնել իր ինքնիշխանությունը այն պայմաններում, երբ ԵԱՀԿ-ն չէր կատարում իր մանդատը

62
02 Օգոստոսի 2025 12:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading