Պետդումայի նախագահը՝ Միլլի Մեջլիսի նախագահին հրավիրել է մինչև տարեվերջ այցելել Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային հրավիրել է մինչև տարեվերջ այցելել Ռուսաստան։
Ինչպես հայտնում է Сaliber.Az-ը՝ Պետդումայի պաշտոնական կայքին հղումով, այս մասին ասվել է՝ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Վյաչեսլավ Վոլոդինի՝ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման շրջանակներում։
Նա առաջարկել է նաև՝ այս այցի շրջանակներում Պետդումայի և Միլլի Մեջլիսի միջև փոխգործակցության համաձայնագիր ստորագրել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝ երկկողմ հարաբերությունների զարգացման, առևտրի և կրթության հարցեր։ Այսպես, նշվել է՝Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճը, որը 2022 թվականի հունվարից մինչև հունիս կազմել է 1,67 միլիարդ դոլար և 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,9 տոկոսով։