Քաղաքականություն
A+
A-
Խալիդ Մահմուդ. Պակիստանը հստակ ցույց տվեց, որ նա Ադրբեջանի կողքին է
28 Սեպտեմբերի 2022 11:50
Պատերազմի ողջ ընթացքում Պակիստանը հստակ ցույց տվեց, որ նա Ադրբեջանի կողքին է՝ արդարության և միջազգային իրավունքի կողմում։
Այս մասին, ըստ Caliber.Az-ի, հայտարարել է Պակիստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Խալիդ Մահմուդը՝ Բաքվում Ուղեղային կենտրոնների առաջին ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի բոլոր բանաևերն աջակցել են Ադրբեջանի արդար դիրքորոշմանը։ «Ամենակարևորը երկրների տարածքային ամբողջականությունն է: Հետևաբար, օկուպացիայի փաստն անընդունելի է: Պատերազմի ողջ ընթացքում Պակիստանը հստակ ցույց է տվել, որ նա Ադրբեջանի կողքին է»,- հայտարարել է Խ. Մահմուդը:
Caliber.Az
Դիտումներ: 364