Քաղաքականություն
A+
A-
Պրահայում կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ
06 0Հոկտեմբերի 2022 16:56
Պրահայում տեղի է ունեցել՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի նախօրեին սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեսանյութեր են տարածվում, որտեղ նույն սեղանի շուրջ նստած են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Որոշ նկարներում և տեսանյութերում այս բանակցություններին միացել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Caliber.Az
Դիտումներ: 687