Համատեղ ջանքերով մենք կհասնենք ադրբեջանա-վրացական հարաբերությունների ամրապնդմանը Իլհամ Ալիևը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված նամակում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է տարածել ԱՀ ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նամակում ասվում է. «Հարգելի տիկին նախագահ: Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի բարեկամ ժողովրդին մայիսի 26-ի՝ Անկախության օրվա առթիվ և հղում իմ լավագույն մաղթանքները։
Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը, որը բխում է դարեր շարունակ բարեկամության, բարիդրացիության և ներդաշնակության պայմաններում ապրող մեր ժողովուրդների կամքից, գոհացուցիչ է։ Փոխադարձ աջակցությունն ու վստահությունը, սերտ համագործակցությունը, համատեղ լայնածավալ տարածաշրջանային նախագծերը մեր ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը պայմանավորող հիմնական գործոններն են։
Այսօր լավ հնարավորություններ կան զարգացնելու և հարստացնելու մեր փոխշահավետ համագործակցությունը նոր բովանդակությամբ, որը կծառայի՝ մեր երկրների բարեկեցությանը և մեր տարածաշրջանի բարգավաճմանը և ավելի բարձր մակարդակի կբարձրացնի մեր գործընկերությունը։
Վստահ եմ, որ հանուն մեր ժողովուրդների շահերի, մենք համատեղ կհասնենք ադրբեջանա-վրացական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, մեր արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։
Նման նշանակալից տոնի առթիվ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մշտական խաղաղություն և բարգավաճում»։