Մշակույթ
A+
A-
Բաքվում տեղի է ունեցել Taste of Europe խոհարարական առաջին փառատոնի բացումը
25 Հունիսի 2023 10:54
Բաքվում տեղի է ունեցել Taste of Europe առաջին եվրոպական խոհարարական փառատոնի բացման արարողությունը:
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, փառատոնը կազմակերպել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության կողմից։
Փառատոնի բացմանը ելույթ է ունեցել Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն։ Նա նշել է, որ Ադրբեջանի և ԵՄ երկրների հարաբերությունները շատ սերտ են, և օր օրի այդ հարաբերություններն ավելի են ամրապնդվում։
Փառատոնի շրջանակներում Բուլղարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի և Ռումինիայի դեսպանատները այցելուներին կծանոթացնեն իրենց երկրների ազգային ուտեստներին։ Փառատոնին ներկայացված է նաև Ադրբեջանի տաղավարը։
Նշենք, որ փառատոնը կոչված է Բաքվի բնակիչներին ցուցադրել եվրոպական խոհանոցը:
Caliber.Az
Դիտումներ: 227