«Վաղ թե ուշ Փաշինյանը Ղարաբաղի պատճառով ստիպված կլինի փոխել Սահմանադրությունը»
    Ժավորոնկովն ու Կուպչիկը՝ Caliber.Az-կայքում

    Հարցազրույց  13 Դեկտեմբերի 2023 - 19:24

    Samir Ibrahimov

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ-երկու անգամ հրապարակավ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց դրանով հանդերձ ոչինչ չի անում, որպեսզի Ղարաբաղի մասին դրույթը վերանա Հայաստանի Սահմանադրությունից։

    Բանը նրանում է, որ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում ասվում է այն մասին, որ հիմնարար օրենքը բխում է Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից ու նպատակներից։ Իսկ Անկախության հռչակագրի նախաբանում ասվում է «Հայաստանի ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ «Հայաստանի ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման հիման վրա անկախության հռչակման մասին։ Այսինքն, պաշտոնապես Հայաստանը Սահմանադրության մակարդակով մինչև հիմա Ղարաբաղը համարում է իր մասը։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի խմբագրվել և այնտեղից չի հեռացվել հղումը Անկախության մասին հռչակագրին՝ այս պետության կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին խոսակցություններն ոչ բոլորովին են համապատասխանում իրականությանը։

    Ակնհայտ է, այս կապակցությամբ Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ մտցնելու համար վարչապետը պետք է նախաձեռնի համապատասխան հանրաքվե։ Բայց Փաշինյանը չգիտես ինչու նման քայլի չի գնում։ Հետաքրքիր է, ինչու՞։ Ադյո՞ք այնպես չի ստացվի, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը հրաժարվի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց։

    Այս մասին Caliber.Az-ի հետ իրենց կարծիքն են հայտնել օտարերկրյա փորձագետները։

    Առաջին հերթին,- ասում է Ռուսաստանի «Ժողովրդավարական ընտրություն» քաղաքական կուսակցության համանախագահ, «Լիբերալ առաքելություն» (Մոսկվա) հիմնադրամի խորհրդի անդամ Սերգեյ Ժավորոնկովը, - արժե հաշվի առնել, որ հիմա 2018 թվականը չէ, երբ Փաշինյանը հանրաճանաչության գագաթնակետին կարող էր «առաջ մղել» ցանկացած հարց:

    «Եթե հանրաքվե անցկացվի, ապա կծագի լիովին խաղային, անկանխատեսելի իրավիճակ։ Ինչը ձեռնտու չէ ոչ միայն Փաշինյանին, այլ նաև Ադրբեջանին՝ ի դեպ։

    Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ Հայաստանի ապագա իշխանությունները ինչ-որ նոր պահանջներ կդնեն, ապա գլխավորը՝ այդ պահանջները ամրապնդելու ֆիզիկական պատրաստվածությունն է։ Եթե նման պատրաստվածություն չկա, ապա բոլոր հավակնությունները՝ դատարկ խոսքեր են։ Թայվանը, օրինակ, պաշտոնապես իրեն համարում է ողջ Չինաստանի կառավարություն, և նույնիսկ անվանական նահանգապետեր է նշանակում բոլոր նահանգներում։ Ո՞ւմ է դա հետաքրքրում, բացի այդ տարածաշրջանի հարցով մասնագիտացած քաղաքագետներից»,- արձանագրում է Ժավորոնկովը։

    Պատմական գիտությունների թեկնածու, ուկրաինացի վերլուծաբան Օլեգ Կուպչիկը հասկանում է այս խնդրի առնչությամբ Ադրբեջանի մտահոգությունը։

    «Այս մտահոգությունը բոլորի համար հասկանալի է։ Այն դրված է քաղաքական և իրավական հարթության մեջ։ Նրա որոշումը նույնպես քաղաքական և իրավական է։ Խնդրի լուծման վրա պետք է առաջին հերթին աշխատեն հայ իրավաբան-սահմանադրագետներ։ Հասկանալի է, որ անհնար է փոփոխություններ մտցնել դեռ խորհրդային տարիներին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Անկախության Հռչակագրում» (1990թ. օգոստոսի 23)։ Միևնույն ժամանակ, հռչակագրի հեղինակները, ակնհայտ է, ուրվագծելով հայկական պետության սահմանները, հիմնվել են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» անարժեք որոշման վրա։ Իսկ այնուհետև, ինչպես գիտենք, «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» սկզբունքներն ու նպատակները մատնանշվել են որպես հիմնարար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համար։ Այս մասին է ասվում նրա նախաբանում։

    Այս իրավական խնդրի լուծումը, իմ կարծիքով, կարող են (և պետք է) դառնալ այն փոփոխությունները, որոնք կմտցվեն Հայաստանի Սահմանադրության նախաբանում և վկայում են իրավամբ Ադրբեջանին պատկանող Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին։ Դրա համար Հայաստանի կառավարությունը պետք է անցկացնի հանրաքվե և խմբագրի Սահմանադրության նախաբանը։ Չեմ կարծում, որ դրանից լիովին կհանվի «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» հիշատակումը, քանի որ Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ընդունելիս հատկապես դրանով է առաջնորդվել։ Խնդիրը, ամենայն հավանականությամբ կկայանա լրացումը կատարելու մեջ, օրինակ վերապահումների տեսքով և այլն։

    Ինչո՞ւ Փաշինյանը չի դիմում նման քայլի։ Եվս մեկ անգամ ասեմ, որ նրա կառավարությունը ստիպված կլինի անցկացնել այդ հանրաքվեն և փոփոխություններ մտցնել Սահմանադրության այդ նախաբանում, որպեսզի իրավաբանորեն վերահայտարարի Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ պահանջների բացակայության մասին։ Սա անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և հետագա ամրապնդման համար։ Սա անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության և առևտրի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար։ Եվ հարևանների նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը անհրաժեշտ է հենց Հայաստանին՝ առաջին հերթին իր եվրոպական նկրտումների համատեքստում։ Կարծում եմ, Հայաստանում սա հիանալի հասկանում են։ Առավել ևս, բուն հայ հասարակությունը պատրաստ է նրան, որպեսզի հանրաքվեի ժամանակ Սահմանադրության նախաբանում փոփոխություն մտցնելու ճանապարհով հայտարարել Ղարաբաղի տարածաշրջանի հավակնություններից հրաժարվելու մասին և այդպիսով արդյունավետորեն աջակցել երկիրը եվրոպական կառույցներին ինտեգրվելուն ուղղված Փաշինյանի կառավարության ջանքերին»,- համարում է փորձագետը։

    Բայց ռուսական կողմը փորձում է դիմակայել Հայաստանի եվրոպական նկրտումներին և նրան պահել ռուսական ռազմաքաղաքական (ՀԱՊԿ, ԱՊՀ) և տնտեսական (ԵԱՏՄ) միություններում, -նշում է նա։

    «Եվ ամեն անգամ Մոսկվան «ղարաբաղյան պրոբլեմատիկան» օգտագործում է նրա համար, որպեսզի արհեստականորեն նախագծել «ներհայկական հակամարտություն»։ Ըստ մտահաղացման, դա պետք է հանգեցնի հեղաշրջման, հատկապես Փաշինյանի տապալմանը և «Կրեմլի բարեկամներ» Քոչարյանի և Սարգսյանի կողմից իշխանության զավթմանը, և, որպես հետագայում երկրի եվրոպամետ կուրսից հրաժարվելուն։

    Հայաստանի Սահմանադրության նախաբանում վերոնշյալ փոփոխությունները մտցնելու վերաբերյալ հանրաքվեն, իսկ ըստ էության՝ ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ հայերի պահանջներից հրաժարվելու իրավական հայտարարությունը, անկասկած, Կրեմլի կողմից կօգտագործվի որպես բարենպաստ պայման՝ «արցախի» կորստից, որը կապում են «ղարաբաղյան քաղաքականության» մեջ Փաշինյանի անձնական սխալ հաշվարկների հետ՝ դժգոհների նոր կատաղի «բողոքի ակցիաներ» կազմակերպելու համար։ 2023 թվականին ղարաբաղցի հայերի Երևանում և նրա շրջակայքում վերաբնակվելու հետ, այս բողոքի ցույցերի պոտենցիալ մասնակիցներ դարձել են ավելի շատ։ Բայց պետք է հասկանալ, որ այս «բողոքի ակցիաների» իրական նպատակը հանդիսանում է երկրի արևմտամետ կուրսի սահմանափակումը։ Այսպիսով, արդյո՞ք արժե, որ Փաշինյանը հիմա շտապի հանրաքվեի։ Վստահ չեմ։

    Ինչ վերաբերում է այն հավանականությանը, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը կհրաժարվի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց, համարում եմ, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի նման եվրոպական և եվրոանտլանտյան կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը կապահովի նրա արտաքին քաղաքականության կանխատեսելիությունը, բուն Հայաստանին կպաշտպանի օտար տարածքի նկատմամբ տարածքային պահանջներից։ Հետևաբար Հայաստանի իշխանության արեւմտամետ կուրսը իրականում ձեռնտու է Ադրբեջանին։ Հայաստանի ղեկավարության մեջ ռուսամետ գործիչների հայտնվելն նրան անխուսափելիորեն կտանի դեպի ռեւանշիզմի քաղաքականության։

    Բայց անկախ նրանից, թե ով է ղեկավարելու Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնական երաշխիք են հանդիսանում նրա մարտունակ զինված ուժերը։ Ադրբեջանը դա վաղուց է հասկացել։ Նա դասեր է քաղել և ճիշտ հետևություններ է արել Առաջին ղարաբաղյան պատերազմից։ Եվ հետո 20 տարի համառորեն ու նպատակաուղղված զբաղվել է ռազմական շինարարությամբ։ Արդյունքում հաղթանակի հասավ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում, ազատագրելով օկուպացված տարածքները։ Եվ այս հաղթանակը երկրի ղեկավարության և ժողովրդի համատեղ ջանքերի արդյունքն է։

    Այս պատմության, ինչպես նաև նմանատիպ այլ պատմությունների հիմնական դասը այն է, որ օտար տարածքների առնչությամբ պետությունների ղեկավարների և խորհրդարանների «որոշումները» իրենց ընդունման պահից հանդիսանում են իրավաբանորեն անարժեք։ Առավել ևս, նման «որոշումները» հանցավոր են։ Վաղ թե ուշ ստիպված ես դրանք ուղղել և համապատասխանեցնել ոչ միայն միջազգային, այլ նաև ազգային օրենսդրությանը»,- եզրափակել է ուկրաինացի պատմաբանը։

    Caliber.Az

    Դիտումներ: 122

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները» Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 15:46

«Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 14:42

COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

27 Ապրիլի 2024 - 10:20

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ

    01 Մայիսի 2024 - 18:56

    Ադրբեջանի Կենտրոնական բանկը իջեցրել է զեղչման տոկոսադրույքը

    01 Մայիսի 2024 - 18:26

    Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    01 Մայիսի 2024 - 17:58

    ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը

    ԹՎԵՐ

    01 Մայիսի 2024 - 17:47

    ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել

    01 Մայիսի 2024 - 17:38

    Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում

    01 Մայիսի 2024 - 16:56

    Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը

    01 Մայիսի 2024 - 16:40

    Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    01 Մայիսի 2024 - 16:18

    Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը

    01 Մայիսի 2024 - 15:29

    Ադրբեջանը սկսովել է էլեկտրոնային բժշկական տեղեկանքների տրամադրումը

    01 Մայիսի 2024 - 15:08

    Միքայիլ Ջաբբարովը մեկնել է Ուզբեկստան

    Օրակարգում ներդրումային ֆորումին մասնակցությունն է

    01 Մայիսի 2024 - 14:55

    Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի

    01 Մայիսի 2024 - 14:45

    Ալիև. Որպես COP29-ի հյուրընկալող կողմ, մենք տեսնում ենք մեր դերը կամուրջներ կառուցելու գործում

    01 Մայիսի 2024 - 14:36

    Միջին ուղի թե բաժանարար գծեր

    Ի՞նչ է ընտրելու Փաշինյանը

    01 Մայիսի 2024 - 14:12

    Սկսվել են արձակուրդները տարրական դասարանների աշակերտների համար

    01 Մայիսի 2024 - 13:59

    Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով

    01 Մայիսի 2024 - 13:55

    Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա

    01 Մայիսի 2024 - 13:17

    Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել

    01 Մայիսի 2024 - 12:46

    Քամին փոշով պատել է Բաքուն

    01 Մայիսի 2024 - 12:15

    Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը

    01 Մայիսի 2024 - 12:12

    Ուկրաինան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունները

    01 Մայիսի 2024 - 11:40

    Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին

    01 Մայիսի 2024 - 11:23

    Ալիև. Դարեր շարունակ Ադրբեջանը եղել է մշակույթների միաձուլման վայր

    01 Մայիսի 2024 - 11:04

    Ամիրբեկովը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին

    01 Մայիսի 2024 - 11:01

    Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի նշանակության մասին

    01 Մայիսի 2024 - 10:52

    Բլինկենն անձամբ է զբաղվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ

    01 Մայիսի 2024 - 10:49

    Բաքվում մեկնարկում է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը

    Իլհամ Ալիևի մասնակցությամբ /ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

    01 Մայիսի 2024 - 10:35

    Պակիստանը տեխնիկական աջակցություն է առաջարկում Ադրբեջանին COP29-ի հետ կապված

    01 Մայիսի 2024 - 10:23

    Միրզոյան- Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան

    01 Մայիսի 2024 - 10:21

    Ադրբեջանցի զինծառայողները մշակել են մասնագիտական ​​հմտությունները՝ «Կուրթարան-2024» զորավարժությունների ժամանակ

    01 Մայիսի 2024 - 09:56

    Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին

    01 Մայիսի 2024 - 09:22

    Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը

    01 Մայիսի 2024 - 09:16

    Ադրբեջանն ու Լեհաստանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնեն

    01 Մայիսի 2024 - 08:48

    ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար

    30 Ապրիլի 2024 - 18:32

    Մենք մերժում ենք Դարմանենի անհիմն մեղադրանքները

    Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին

    30 Ապրիլի 2024 - 17:58

    Հայկական տրամաբանություն

    «Հին աշխարհի հիստերիկները»

    30 Ապրիլի 2024 - 17:51

    Բայրամով. COP29-ը կարող է հարթակ դառնալ արաբական երկրների և ԿԱ երկրների հետ համագործակցության համար

    Այլընտրանքային էներգիայի ոլորտներում

    30 Ապրիլի 2024 - 17:36

    Պետական հանձնաժողով. տարածքների ականներով աղտոտումը դժվարացնում է անհայտ կորածների որոնումները

    30 Ապրիլի 2024 - 17:08

    Բուայոնը վերադարձել է Բաքու

    30 Ապրիլի 2024 - 16:38

    Պետական հանձնաժողով. թարմացվել են անհայտ կորածների ցուցակները

    30 Ապրիլի 2024 - 16:21

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ