«Աթոռներ ջարդելու» գործողություն
    Հայաստանը X ժամի շեմին

    Վերլուծություն  07 Մարտի 2024 - 17:28

    Murad Abiyev
    Caliber.Az

    Հայաստանում կազմավորվում է բարդ իրավիճակ։ Դրական փաստը այն է, որ Երեւանը ադրբեջանական կողմին վերադարձրել է մոլորված զինծառայողին։ Հայաստանի ղեկավարությունը որոշել է չսրել առանց այդ էլ բարդ իրավիճակը։ Իսկ դրա բարդությունը կայանում է նրանում, որ, թերևս, բազմավեկտորականությունը, ինչպես դա հասկանում են իշխանության երևանյան առանձնասենյակներում, սկսում է պետականության կորստով սպառնալ երկրին։

    Մեր կայքում արդեն հրապարակվել է նյութն այն մասին, թե ինչպես է ռուսական «Gray Zone» տելեգրամ ալիքը ձեռք բերել՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նամակը Ժոզեպ Բորելին։ Այդ նամակում Պապիկյանը խնդրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի (ԽԵՀ) գծով ԵՄ-ի աջակցությունը «լոգիստիկայի և ռազմական բժշկության ոլորտում»։ Այդ օգնությունը, գրում է Պապիկյանը, «կարևոր դեր կխաղա Հայաստանի անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործում», ինչը «կենսականորեն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա իրողությունները»։ Այս կապակցությամբ ավելորդ չի լինի հիշել, որ, այդ թվում նաև ԽԵՀ-ի միջոցով Եվրոպայից Ուկրաինա է մատակարարվում սպառազինության մի մասը։ «Ինչպես երևում է նամակից, Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ համագործակցությունը թեւակոխում է սկզբունքորեն նոր փուլ՝ սա արդեն իսկ լիարժեք համագործակցություն է անվտանգության ոլորտում ԽԵՀ-ի գծով, այդ նույնի, որի միջոցով այդ թվում նաև առատաձեռն հովանավորվում են նաև Ուկրաինայի զինված ուժերը»,- տրամաբանական եզրակացություն է անում տելեգրամ ալիքը։

    Փաստաթուղթը թվագրվում է հունվարի 30-ով, եւ կարելի է ենթադրել, որ այն ռուսների ձեռքն է ընկել շատ ավելի վաղ, քան հրապարակվել էր։ Այս բացահայտման հրապարակումը հետապնդում է ևս մեկ նպատակ՝ Երեւանին՝ Մոսկվայից արագացող հեռանալու պայմաններում ցույց տալ, որ նրա ոչ մի քայլ աննկատ չի մնում ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Ընդ որում անհայտ է, թե Երևանի համա ինչն է ավելի վատ՝ ռուսների կողմից Պապիկյանի նամակը հայտնաբերվել է Երևանում, թե արդեն Բրյուսելում։ Սակայն, ամեն դեպքում, Մոսկվան ցույց է տալիս, որ երկար ձեռքեր ունի։

    Այն մասին, որ հատկապես հիմա է մոտենում երկու երկրների հարաբերություններում ճշմարտության ժամը՝ վկայում է նաև այն փաստը, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այդ.ես էլ չսպասելով, որ Անթալիայում դիվանագիտական ֆորումում իրեն կմոտենա իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանը՝ չի խորշել և Մոսկվա վերադառնալուն պես ինքն է հավաքել «անորսալի» դիվանագետի հեռախոսի համարը։ Դժվար թե Լավրովը նրան զանգահարեր, որպեսզի իր դժգոհությունն արտահայտի,- ավելի շուտ նախազգուշացնել ինչ-որ բանի մասին, ինչից Միրզոյանն այդքան ջանասիրաբար խուսափում էր լսել Թուրքիայում: Իսկ Լավրովը հաղթահարել է հպարտությունն ու դա արել է, որպեսզի հետո ոչ ոք չասի, թե իրենց չեն զգուշացրել։

    Մինչդեռ «քարերի երկրին» կարծես սկսել են գզգզել նաև հարավից։ Իզուր չէ, որ վերոնշյալ Պապիկյանը այսօր մեկնել է Թեհրան։ Միաժամանակ հայկական արևմտամետ լրատվամիջոցներում սրվում է հակաիրանական հիստերիա։ Այս մասին, մասնավորապես, իր տելեգրամ ալիքում հայտնել է հայ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։ Հայաստանի քաղաքականության իրանական օրակարգին է իր տելեգրամ ալիքի վերլուծական հոդվածը նվիրել նաև Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը։ Փորձագետը վերլուծությունը սկսում է նրանով, որ Իրանը հանդիսանում է այն երկիրը, որն ամենաշատն է աջակցել Հայաստանին դժվարին ժամանակներում, հիշեցնելով 44-օրյա պատերազմի ժամանակ Թեհրանի կողմից իր տարածքի տրամադրումը ռուսական զենքի փոխադրման համար, ղարաբաղցի անջատողականներին հետպատերազմյան ռեսուրսային ապահովումը, դիվերսիոն խմբերի ուղարկումը Ղարաբաղ և տասնյակ հազարավոր զինվորականների կուտակումը Ադրբեջանի հետ սահմանին։ Մամեդովի խոսքով, Իրանը այժմ «իր ակնկալիքների պատասխան է պահանջում Հայաստանից», որը ներառում է իրանական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ պայմանական սահմանին, ինչպես նաև «Արևմտյան Զանգեզուրում իրանական ռազմաբազայի տեղակայումը՝ Գյումրիում ռուսականի հետ մեկտեղ կամ էլ դրա փոխարեն»։ Վերլուծաբանը հիշեցրել է նաև այն մասին, որ Իրանը ներկա պահին իր տարածքը տրամադրում է հնդկական սպառազինության մատակարարման համար և ձգտում է այդ դերից օգտվել Հայաստանի կառավարությանը շանտաժի ենթարկելու նպատակով։ Մամեդովը գալիս է այն եզրակացության, որ «Հայաստանը աստիճանաբար սահում է իր գործընկերների առճակատման մեջ, և այդ առճակատումը առայժմ ընթանում է Հայաստանի տեղեկատվական դաշտում։ Բաց առճակատման անցումը՝ ժամանակի հարց է, և դրան կարող է նպաստել ներքաղաքական ճգնաժամը կամ էլ արտահերթ ընտրությունները, որոնց մասին տարեսկզբից սկսել են ավելի ու ավելի շատ խոսել»։

    Հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական դաշինքը՝ կարելի է ենթադրել, որ Մոսկվան և Թեհրանը որոշել են միաժամանակ ճնշում գործադրել Երևանի վրա։ Այս եզրակացությանն է հուշում նաև այն փաստը, որ վերոհիշյալ Սերգեյ Մելքոնյանի թեզերը իր կայքում է հրապարակել Հայաստանում Մոսկվայի այնպիսի խոսափողը, ինչպիսին է «Verelq»-ը։ Ի դեպ, Մելքոնյանի եզրակացություններից մեկը նույնպես կարծես թե միավորում է Մոսկվան և Թեհրանը Երևանի նշանառության տակ. «Նման թեզեր տարածվում են ավանդաբար հակառուսական քարոզչությամբ զբաղվող կայքերի և անհատների կողմից»։ Եվ այնուհետև. «Նման արտաքին քաղաքական գծի հետևանքները չափազանց պարզ են. եթե Հայաստանը շարունակի խզումը Ռուսաստանից, միտումնավոր վատթարացնի հարաբերությունները Իրանի հետ, ապա տարածաշրջանային միակ ուժը, որը կլրացնի վակուումը՝ Թուրքիան է»։ Վերջին կետը, ճիշտ է, կարծես համայն հայության ավանդական խրտվիլակ՝ Թուրքիայի գռեհիկ շահագործումն է։ Չէ որ, եթե մատնանշել, որ վակուումը գրավելու է Արևմուտքը, ապա Հայաստանում շատերը միայն ուրախ կլինեն։ Դրա համար էլ՝ Թուրքիա։

    Հարկ է նաև ավելացնել, որ հայ քաղաքագետը հակաիրանական հիստերիայի մեջ մեղադրում է հատկապես պաշտոնական Երևանին, մինչդեռ Ֆարհադ Մամեդովը ենթադրում է, որ հայկական լրատվամիջոցներում հակաիրանական արշավը նախաձեռնել է ոչ թե Փաշինյանը, այլ Ուկրաինայում Նահանգների նախկին դեսպանի և տեղատվական ռեսուրսների ձևավորման մասնագետի կողմից ղեկավարվող ԱՄՆ-ի դեսպանատունը։

    Ադրբեջանցի վերլուծաբանի վարկածի օգտին է խոսում անձամբ Երևանի այնպիսի լուրջ քայլը, ինչպիսին է ռազմական նախարարին Թեհրան խորհրդակցության ուղարկելը։ Հարկ է նաև հիշել, որ Ռուսաստանի գլխավոր դիվանագետից փախչող Արարատ Միրզոյանը ոչ ավելի, քան հինգ օր առաջ այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն և նույնիսկ ընդունվել է նախագահ Ռաիսիի կողմից։

    Այսինքն՝ Փաշինյանը, ըստ երևույթին, շարունակում է փորձել նստել երեք կամ ավելի աթոռների վրա։ Բայց ահա Հայաստանի արեւմտյան հովանավորներին այս տարբերակը, կարծես, այլեւս ձեռք չի տալիս։ Արդեն չափազանց շատ մանրամասներ ցույց են տալիս այն, որ Նիկոլ Փաշինյանին հակադրվում է ոչ միայն ռուսամետ ընդդիմությունը, այլ նաև շատ ավելի չարաբաստիկ արևմտամետ ֆրոնդան՝ իր սեփական առանձնասենյակի պատերի ներսում։

    Caliber.Az

    Դիտումներ: 100

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 - 10:00

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

    Ադրբեջանի ազատագրված տարածքներում նախատեսվում է թանկարժեք մետաղների որոնումներ իրականացնել

    27 Ապրիլի 2024 - 10:15

    «CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան

    Ծայրահեղ ցինիկություն

    27 Ապրիլի 2024 - 10:00

    Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը

    27 Ապրիլի 2024 - 09:28

    Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 08:49

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հանրային լսումները

    27 Ապրիլի 2024 - 08:05

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ