«Խուդաֆերինը» և «Գըզ Գալասին». «մեծ» ջրի ակնկալիքով
    Caliber.Az-ի հետազոտությունը

    Վերլուծություն  15 Մարտի 2024 - 17:55

    Խազար Ախունդով
    Caliber.Az

    2020 թվականին Հայրենական պատերազմում ձեռք բերված Ադրբեջանի հաղթանակը ապահովվել է՝ լիարժեք վերահսկողությունը Ղարաբաղի տարածաշրջանում երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ջրային պաշարների նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, սահմանամերձ Արազ գետի ներուժի մասին է, որտեղ վերջին երեք տարիներին Իրանի հետ միասին՝ Խուդաֆերինի ջրամբարի ջրային ենթակառուցվածքի և այստեղ տեղակայված երկու հիդրոէլեկտրակայանների կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների շինարարությունը գրեթե մոտ է ավարտին. այդ մասին «X» սոցիալական ցանցում գրել է՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ով տեղում ծանոթացել է ջրային օբյեկտների կառուցման ընթացքին։

    Խուդաֆերինի ջրամբարի կառուցման գաղափարը սկսել է քննարկվել դեռևս անցյալ հարուրամյակի հեռավոր 60-ական թվականներին, իսկ 1977 թվականին Իրանը և ԽՍՀՄ-ը՝ միջպետական համաձայնագիր են կնքել նախագծի իրականացման վերաբերյալ։ Սակայն Իրանում իսլամական հեղափոխությունը և դրան հաջորդած Իրաքի հետ պատերազմը հետաձգեցին աշխատանքները. ջրամբարի նախագիծը պատրաստվել էր 1982 թվականին, և, չնայած շինարարության մեկնարկին, ԽՍՀՄ փլուզմանը և դրան հաջորդած Հայաստանի ագրեսիային, որը 1993 թվականին գրավեց Ադրբեջանի հարավ-արևմտյան սահմանամերձ շրջանները՝ ստիպեցին դադարեցնել այս ձեռնարկման ուղղությամբ բոլոր աշխատանքները։ Արազի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում շրջադարձային պահ դարձավ՝ 2016 թվականին փետրվարին ստորագրված «Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների շինարարությունը շարունակելու, դրանց շահագործման և էներգետիկ ու ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը հստակ ուրվագծում է՝ իրանա-ադրբեջանական համատեղ անդրսահմանային նախագիծն իրականացնելու մեր երկրի բացառիկ օրինական իրավունքները և հռչակում է ջրային և էներգետիկ ռեսուրսների նկատմամբ հավասար իրավունքներ։

    Հայկական օկուպացիայից Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններիի ազատագրումից գրեթե անմիջապես հետո, այստեղ լայնածավալ աշխատանքներ են ծավալվել՝ Փոքր Կովկասի տարածաշրջանի ջրային ռեսուրսներով հարուստ հիդրոպոտենցիալի յուրացման ուղղությամբ, որտեղ վերականգնվել են ջրամբարները և կառուցվել են հիդրոէլեկտրակայաններ, որոնց հզորությունը արդեն մոտ ժամանակում կգերազանցի 500 ՄՎտ-ը։ Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանի ամենահզոր հիդրոօբյեկտների՝ «Խուդաֆերին»-ի և «Գըզ Գալասի»-ի մասին է։ Անցած ժամանակահատվածում Բաքուն և Թեհրանը՝ ջրային ռեսուրսների կառավարման և արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր բաժանումը սահմանող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, նախանշվել են՝ սահմանային Արազ գետի վրա ջրամբարի կառուցման ավարտին համատեղ ներդրումների պայմանները, անմիջապես սկսվել են՝ հիդրոհանգույցների և հիդրոէլեկտրակայանների կառուցման ուղղությամբ աշխատանքները։

    «Մենք այցելեցինք Արազ գետի վրա կառուցվող «Խուդաֆերին» և «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացանք այնտեղ կառուցվող հիդրոէլեկտրակայանի նախագծի աշխատանքների ընթացքին, գնահատեցինք ներկա իրավիճակը։ Հիդրոհանգույցների շինարարությունը 96%-ով ավարտված է»,- «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է՝ նախօրեին հանրապետության Ջեբրայիլի շրջանը այցելած Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

    Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Խուդաֆերինի ջրամբարի և հիդրոօբյեկտների բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին։ Իրանի հետ սահմանին տեղակայված երկու հիդրոէլեկտրակայանների գումարային հզորությունը կազմում է 280 ՄՎտ է, այդ թվում՝ «Խուդաֆերին»-ը՝ 200 ՄՎտ, «Գըզ Գալասի»-ն՝ 80 ՄՎտ։ Ակնկալվում է, որ աշխատանքային հզորությանը հասնելու հետ՝ երկու էլեկտրակայանները տարեկան կարտադրեն 716 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից 358 մլն կՎտ/ժամը 50/50 սկզբունքով կհասնի Ադրբեջանին, և նույնքանն էլ կկազմի Իրանի մասնաբաժինը։ «Խուդաֆերին», «Գըզ Գալասի», ինչպես նաև «Գյունեշ» հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիան հանրապետության միասնական էներգացանց տեղափոխելու նպատակով՝ անցյալ տարվա մայիսին շահագործման է հանձնվել Ղարաբաղի տարածաշրջանում 330 կիլովոլտ հզորությամբ խոշորագույն «Ջեբրայիլ» հանգույցային ենթակայանը։ «Ջեբրայիլ» ենթակայանի կառուցումն արդեն այսօր առանձնահատուկ դեր է խաղում օկուպացիայից ազատագրված տարածքների էներգամատակարարման մեջ։ Իսկ ապագայում, այս ենթակայանի օգտագործմամբ, ՀԷԿ-երից և վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷ) այլ գեներատորներից Ղարաբաղ էլեկտրաէներգիան կտեղափոխվի՝ Ջեբրայիլ - Նախչըվան - Աղրի տարանցիկ երթուղիով և այնուհետև թուրքական էներգահամակարգի միջոցով կապահովվի ավելի շահավետ հասանելիություն դեպի եվրոպական էներգետիկ շուկաներ։

    Ավելի քան 1,6 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ Խուդաֆերինի ջրամբարի Իրանի հետ համատեղ օգտագործման ոչ պակաս կարևոր ասպեկտը կդառնա՝ Ադրբեջանի հարավ-արևմուտքում 260 հազար հեկտար վարելահողերի ոռոգումը։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, և Ջեբրայիլի շրջանում վերականգնվում են հիդրոտեխնիկական մեխանիզմները, տիղմից մաքրվում են ոռոգման կոլեկտորներն ու ջրանցքները, այստեղ գործարկվել են նաև հինգ պոմպակայանների աշխատանքը, ինչի շնորհիվ շրջանում ապահովվել է մոտ 4810 հա. ցանկատարածքի ոռոգումը։

    Այստեղ տեղին է հիշեցնել, որ Ադրբեջանում առաջացող ջրային ռեսուրսների մոտ 20%-ը բաժին է ընկնում Ղարաբաղի տարածաշրջանին. մասնավորապես, օկուպացիայից ազատագրված տարածքներում նախատեսվում է ներգրավել մեկ տասնյակ գետերի և մոտ երկուսուկես տասնյակ միջին և փոքր ջրամբարների և բնական լճերի պաշարները։ Այս առումով ամենահեռանկարային են Փոքր Կովկասի հոսքերի վրա գտնվող լեռնային շրջանները, որոնց գետերն ու ջրային այլ աղբյուրներ ապահովում են տարեկան մոտ 2,56 միլիարդ խորանարդ մետր հոսք:

    Ընդհանրապես, հատուկ գովասանքի են արժանի՝ արդեն մի քանի տարի Ղարաբաղի հիդրոներուժի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ անցկացնող «Ազերէներջի» ԲԲԸ-ի մասնագետների ջանքերը։ Հայրենական պատերազմի ավարտից գրեթե անմիջապես հետո՝ 2021 թվականի հունվարից, օկուպացիայից ազատագրված երկրի տարածքներում մեկնարկվեց՝ 20 ՄՎտ ընդհանուր արտադրական հզորությամբ չորս հիդրոէլեկտրակայանների վերականգնման աշխատանքները, այնուհետև 2022-2023 թթ. մեկնարկվեց ևս մեկ տասնյակ օբյեկտների վերակառուցման և շինարարության աշխատանքը։ ԲԲԸ-ի տվյալների համաձայն, 2024 թվականին Ղարաբաղի տարածաշրջանում շահագործման կհանձնվեն 12 փոքր հիդրոէլեկտրակայաններ։

    Վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքը հատկապես նկատելի է՝ հաշվի առնելով հայ օկուպանտների կողմից տարածաշրջանի ջրային և էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հսկայական վնասը։ Օկուպացիայի 30 տարիների ընթացքում և Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակահատվածում անջատականները ամբողջությամբ ավերեցին կամ անօգտագործելի դարձրին տարածաշրջանի երեք տասնյակ փոքր հիդրոէլեկտրակայանների և այլ ջրային օբյեկտների ավելի քան երկու երրորդ մասը։

    Caliber.Az

    Դիտումներ: 235

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

27 Ապրիլի 2024 - 15:43

Ազգային գաղափարի առանձնահատկությունները «Հին աշխարհի հիստերիկները»

26 Ապրիլի 2024 - 14:30

«CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան Ծայրահեղ ցինիկություն

27 Ապրիլի 2024 - 10:00

Արամ Ա-ի հիմարության նոր սահմանները Կրքեր առասպելի վերաբերյալ

25 Ապրիլի 2024 - 15:38

Ռուս և հայ գործիչները՝ բանաստեղծ Նիզամիի նկատմամբ պարսիկների թշնամանքի մասին «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

25 Ապրիլի 2024 - 10:24

Փաշինյանը փոխում է ձայնապնակը Արդյո՞ք երկար ժամանակով

24 Ապրիլի 2024 - 18:38
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

    Ադրբեջանի ազատագրված տարածքներում նախատեսվում է թանկարժեք մետաղների որոնումներ իրականացնել

    27 Ապրիլի 2024 - 10:15

    «CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան

    Ծայրահեղ ցինիկություն

    27 Ապրիլի 2024 - 10:00

    Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը

    27 Ապրիլի 2024 - 09:28

    Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 08:49

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հանրային լսումները

    27 Ապրիլի 2024 - 08:05

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

    Ալիև. COP29-ը մեզ թույլ կտա Գլոբալ հարավի երկրներին ներգրավել մեր ընդհանուր օրակարգի իրականացմանը

    26 Ապրիլի 2024 - 17:25

    Ալիև. Մենք պետք է ոչ միայն լավ կազմակերպենք COP29-ը, այլև հասնենք լավ արդյունքների

    26 Ապրիլի 2024 - 16:38

    Աղդամում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

    26 Ապրիլի 2024 - 16:32

    Ահա թե ինչպես են Գերմանիայում ադրբեջանցիները դիմավորում նախագահ Ալիևին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 16:14

    Ալիև. Ավանդական էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն կլիմայի փոփոխության հարցում

    26 Ապրիլի 2024 - 15:55

    Մեկնարկել է Ալիևի և Շոլցի դեմ առ դեմ հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 15:43

    Իլհամ Ալիևը մասնակցել է Պետերսբերգի` «15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի» սեգմենտին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 15:28

    Ազգային գաղափարի առանձնահատկությունները

    «Հին աշխարհի հիստերիկները»

    26 Ապրիլի 2024 - 14:30

    COP29-ի անցկացումը Բաքվում՝ կանաչ էներգիայի ոլորտում մեր գործունեության ճանաչումն է

    Ալիևը՝ Պետերսբերգում

    26 Ապրիլի 2024 - 13:57

    Խոջավենդում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Ապրիլի 2024 - 12:57

    Ալիևը՝ COP29-ի ակտիվ նախապատրաստման գործընթացի մասին

    26 Ապրիլի 2024 - 12:55

    Ավարտվել են «Ալիք-2024» համատեղ մարտավարական զորավարժությունները

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    26 Ապրիլի 2024 - 12:28

    Խանքենդիի զենքից մաքրումը շարունակվում է

    Նոր թվեր

    26 Ապրիլի 2024 - 12:07

    Մենք հայրենիք ենք վերադառնում գլուխներս բարձր, որպես հաղթանակած ժողովուրդ. Մաթանաթ Մամեդովա

    26 Ապրիլի 2024 - 11:42

    Ֆիզուլիի բնակիչ. Հայրենիք եմ վերադառնում որդուս, հարսիս և թոռներիս հետ

    26 Ապրիլի 2024 - 11:01

    Գերմանիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին COP29-ում

    26 Ապրիլի 2024 - 10:56

    Միլլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձևը որակել է կանխակալ և ոչ օբյեկտիվ

    26 Ապրիլի 2024 - 10:27

    Ադրբեջանում ՌԴ դեսպանը Բաշկորտոստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջտարածաշրջանային համագործակցությունը

    26 Ապրիլի 2024 - 10:02

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ