«Եթե Հայաստանը չինտեգրվի նոր իրողություններին, ապա որպես պետություն տապալվելու վտանգ կա»
    Caliber.Az-ի փորձագիտական կարծիքները։

    Հարցազրույց  14 Հունվարի 2022 - 13:26

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Հունվարի 14-ին, ուրբաթ օրը, Մոսկվայում կկայանա՝ վերջերս նշանակված Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է դարձել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Երևանում հատուկ էմիսար են նշանակել Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբենյանին։ Հիշեցնենք, որ երկողմ հարաբերությունները վերականգնելու մասին Թուքիայի և Հայաստանի նկատառումների մասին խոսել են անցյալ տարվա դեկտեմբերին։ Հարաբերությունների նորմալացման ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվել են՝ մասնավորապես մեկնարկել է Երևանի և Ստամբուլի միջև օդային հաղորդակցությունը։

    Նշենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Երկկողմ կապերը դադարեցվել էին Թուրքիայի կողմից՝ 1993 թվականին Հայաստանի կողմից Ադրբեջանի Քելբեջարի շրջանի օկուպացման պատճառով, և փակ են ցամաքային սահմանները։

    Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների վաղվա հանդիպումից իրենց ակնկալիներով Caliber.Az-ի լրագրողի հետ կիսվել են օտարերկրյա փորձագետները։

    Այսպես, թուրք փորձագետ, պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլի կարծիքով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը վերացրել է հայ-թուրքական երկխոսության կարգավորման հիմնական խոչընդոտը։

    «Սակայն, մյուս կողմից, չի կարելի հաշվի չառնել Թուրքիայի նկատմամբ Հայաստանի կանխակալ հարաբերություններով առաջացած խնդիրները։ Նկատի ունեմ Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները, որոնք Հայաստանը հարյուր տարվա ընթացքում ձգտում է դիրքավորել, որպես հայ բնակչության «ցեղասպանություն»։ Հայաստանը մինչև այժմ տարածքային հավակնություններ ունի Թուրքիայի և մյուս հարևան պետությունների նկատմամբ, ինչը մատնանշում է Երևանի պետական քաղաքականության խնդրահարույց ընթացքի մասին։ Հետևաբար, առաջին հերթին հենց Հայաստանը պետք է հրաժարվի կանխակալ քաղաքականությունից, որպեսզի չխոչընդոտի Թուրքիայի հետ խաղաղ երկխոսության դասավորմանը։ Կարծում եմ, որ սույն գործընթացը կլինի բավականին բարդ, քանզի կուտավել են շատ խնդիրներ՝ մասնավորապես Հայաստանի կողմից, որը առայժմ չի ցուցադրում՝ տարածաշրջանում բարիդրացիական հարաբերություններ հաստատեմանը իր պատրաստակամությունը։

    Ի դեպ հատկապես Հայաստանի համար է ավելի կարևոր վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները, հաշվի առնելով նրա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Այնպես որ Երևանը պետք է փոխել ագրեսիվ ճարտասանությունը և իր հարևաններ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի կառուցողական առաջարկությունների փաթեթով, որոնք կկարողանային նպաստել տարածաշրջանում կայունության հետագա հաստատմանը։ Անկասկած, այս գործոնը հանդիսանում է տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրագործման համար գլխավոր պայման, որոնց հետագայում կարող էր մուտք ստանալ նաև Հայաստանը»,- ասել է Իսմայիլը։

    Իր հերթին, խորհրդային և ռուսաստանցի կինոռեժիսիոր, հասարակական գործիչ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն և վարչության նախագահ, Ռուսաստանի ժողովրդական դերասան Կարեն Շահնազարովը համարում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական երկխոսության հաստատմանը ուղղված ցանկացած ջանքերը անհրաժեշտ է միայն ողջունել։

    «Ինձ համար դժվար է դատել Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների քաղաքական օրակարգի մասին, բայց համարում եմ, որ երկու երկրների, մասնավորապես հատուկ ներկայացուցիչների մակարդակով շփումների հաստատումը ունի կարևոր նշանակություն, քանզի այն կարող է ինչ որ առաջընթաց բերել երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլ նաև Ադրբեջանի, ինչպես նաև Հարավային Կովկասում ապրող բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև Վրաստանի համար։ Այս բոլոր երկրներին վիճակված է ապրել մի տարածաշրջանում և ինչ որ կերպ կառուցել բարիդրացիական, ես կասեի, նույնիսկ բարեկամական հարաբերություններ, որպեսզի զարգացնել տնտեսությունը, մշակութային ծրագրերը։

    Հասկանալի է, որ փոխհարաբերությունների պատմությունը հույժ ցավալի է, և պարզ է, որ դա փոխադարձ վիրավորանքների և անվսահության վերացման ամենևին էլ հասարակ գործընթաց չէ։ Բայց ես կարծում եմ, որ հարկավոր է դրանք հաղթահարել, հանուն ընդհանուր ապագայի, հանուն երիտասարդության, որը պետք է այնուամենայնիվ ապրի հաշտության պայմաններում և ամենակարևորը՝ դադարեցնել միմյանց դիվայնացնել։ Ինձ թվում է, որ սա շատ կարևոր է։ Հետևաբար ես հույս ունեմ, որ նորմալացման գործընթացը կգնա հատկապես այս ուղղությամբ։ Հաշվի առնելով նաև, ինչպես արդեն ասել եմ, հայ և թուրք ժողովուրդների միջև փոխհարաբերությունների ցավալի պատմությունը, խոսել այն մասին, թե ով ավելի շատ կշահի երկկողմ հարաբերությունների նորմալացումից՝ ամենևին կոռեկտ չէ։ Ես կարծում եմ, որ չարժե բարձրացնել այդ թեման։ Ենթադրում եմ, որ այդ գործընթացում կշահեն բացարձակապես բոլորը։ Ինձ համար ակնհայտ է, որ շահույթը կլինի փոխադարձ։ Հայաստանը փոքր երկիր է Թուրքիայի համեմատ, որը շատ անգամ հզոր է նրանից տնտեսապես և քաղաքականապես, այնուամենայնիվ Թուրքիայի համար էլ կարևոր է Երևանի հետ հարաբերությունների ստեղծումը, քանզի այն կարող է բարենպաստ մթնոլորտ ստեղծել ողջ տարածաշրջանում, որի շնորհիվ հնարավոր կլինի զարգացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները։ Այն, որ աս երկրները երկար ժամանակ փաստորեն գտնվել են պատերազմի վիճակում, կաթվածահար է անում բոլոր պետությունների ժողովուրդների ստեղծագործական ուժերը։ Հետևաբար, ինձ թվում է, որ այն հավասարապես կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ Երբ կողմերից մեկը համարի, որ դա նրա համար քիչ կարևոր է, ապա կլինի այնպիսի տպավորություն, որ դա այդքան էլ պետք չէ։ Ուստի երկու կողմերը նետք է առաջ շարժվեն դրական հունով»,- ասել է Շահնազարովը։

    Ռուսաստանցի ռազմական վերլուծաբան, «Դեն» հեռուստաալիքի «Միջազգային համայնապատկեր» և «Պրավդա.րու» մեդիա հոլդինգի «Կոնտրոլնի վիստրել» ծրագրերի հաղորդավար Ալեքսանդր Արտամոնովի կարծիքով, հաշվի առնելով այն, որ հանդիպումը անցկացվում է Մոսկվայում, որը նույնպես պետք է հաստատի Հարավային Կովկասում հաջող միջնորդի իր կարգավիճակը՝ հարկավոր է ակնկալել խաղաղ հարաբերությունների հաստատման մեկնարկ, ինչը անկասկած շահավետ է Երևանի համար, քանի որ նրա համար կբացի հարավկովկասյան լոգիստիկական համակարգին (Իրան-Ադրբեջան-Թուրքիա, ինչպես նաև Վրաստան) միանալու հնարավորությունը։

    «Ռուսաստանը շատ անգամ է Հայաստանին նման խորհրդատվություններ տվել։ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանին անցակետ բացելու դեպքում այնուհետև կհասունանա Զանգեզուրի հարցի լուծումը։ Խոսելով Թուրքիայի մասին, հարկավոր է առանձնացնել թուրք ժողովրդի շահերը և Էրդողանի կուսակցության շահերը։ Սերդար Քըլըջը փորձառու բանագնաց է, որին Թուրքիայի նախագահն ներգրավում է բարդ հարցեր լուծելու համար։ Բացի դրանից, այդ դիվանագետը մտնում է Էրդողանի մերձավոր շրջանակի մեջ։ Թուրքիայի համար, ինչպես դա արդեն հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն՝ կարևոր է երկարաժամկետ խաղաղություն ստեղծել Կովկասում, դառնալ տարածաշրջանի պետությունների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի համար ձգողության կենտրոն։ Ուստի նման հարցի լուծումը կարևոր է, չնայած նույնիսկ, եթե մոտ ժամանակում իրավիճակը լուծում չստանա՝ Անկարայի համար ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա։

    Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը՝ առաջնային հարց է։ Նրա տնտեսական վիճակը նողկալի է։ Երկրից հեռացել է բնակչության գրեթե կեսը։ Ընդ որում տարօրինակությունը այն է, որ միգրանտների մի մասը տեղափոխվել է Թուրքիա։ Ռուսաստանը հստակ հասկացնել է տվել, որ նրա համար առաջնահերթային է՝ Թուրքիայի հետ 1833 թվականի Ադրիանապոլի խաղաղության ոգով համագործակցությունը։ Սա փաստորեն նոր աշխարհաքաղաքականության կառուցում է։ Ռուսաստանը հանուն Հայաստանի չի հրաժարվի իր գծից։ Եկել է նոր իրողությունների ժամանակը, և, եթե Հայաստանը չինտեգրվի նոր իրողություններին, ապա որպես պետություն տապալվելու վտանգ կա»,- նշել է Արտամոնովը։
    Իր հերթին, ռուս լրագրող, «Կոմերսանտ» օրաթերթի արտաքին քաղաքականության բաժնի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը համարում է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը՝ երկու հարևան երկրների միջև հարաբերությունների վերականգնման և տարածաշրջանում լարվածության նվազեցման հերթական փորձ է։

    «Անշուշտ, սա դրական ազդանշան է, բայց, իմ կարծիքով, ինքստինքյան գործընթացը կլինի շատ դանդաղ և ստորջրյա քարերի զանգվածով։ Եթե Թուրքիան քննարկել ոչ թե, որպես Ադրբեջանի գլխավոր դաշնակից, այլ պարզապես Հայաստանի հետ սահմանակից ևս մեկ պետություն, ապա Երևանին դա իրական սպառնալիք չի սպսռնում, սա խոստովանում են նաև հայերը։ Սակայն, որպեսզի լավատես սցենարը իրագործվի և երկրների միջև ցամաքային սահմանը առևտրի համար բացվի, երկու երկրները ստիպված կլինեն ճանաչել ընդդիմախոսի իրավունքը այնպես, ինչպես այն կա։ Եվ կառուցել հատկապես երկկողմ, այլ ոչ թե եռակողմ հարաբերություն, որ Թուրքիայի տակ հասկացվում է Թուրքիա+Ադրբեջան։ Օրինակ, գործընթացը շեղելու լավագույն միջոցը՝ 1915 թվականի իրադարձությունների թեմայի վրա կենտրոնանալն է: Այո, Հայաստանը ճանաչում է «ցեղասպանությունը» և երբեք չի հրաժարվի այդ դիրքորոշումից։ Իսկ Թուրքիան դա չի ճանաչում։ Բայց ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը պատրաստ չեն վերանայել իրենց տեսակետներն այս հարցում։ Բայց, չէ որ մենք խոսում ենք ոչ թե 1915-ի մասին, այլ 2022-ի, ուստի այս թեման պետք է մի կողմ թողնել։ Չէ որ նպատակը ոչ թե ամեն ինչում միմյանց աջակցող լավագույն ընկերներ, այլ պարզապես կառուցողական, պրագմատիկ գործընկերներ դառնալն է: Գործընկերների համար նորմալ է առանցքային հարցերի շուրջ տարաձայնություններ ունենալ, բայց շարունակել երկխոսությունը։

    Սակայն ինձ մտահոգում է Մևլութ Չավուշօղլու խոսքերը այն մասին, որ Թուրքիան իր գործողությունները կհամաձայնեցնի Ադրբեջանի հետ։ Սա լավ է Ադրբեջանի տեսակետից, բայց լավ չի հայ-ադրբեջանական դիվանագիտական գործընթացի առումով։ Իմ կարծիքով, այժմ Ռուսաստանի քանաքակազմի վերահսկողության ներքո գտնվող տարածքների մասին վեճը դեռ առջևում է, իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պարբերաբար շարունակում են կրակել։ Եվ ի՞նչ, Քելբեջարի, կամ Զանգիլանի շրջանում յուրաքանչյուր հրաձգություն կազդի Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական գործընթացի վրա և կարգելափակի՞ այն։ Նման դեպքում, դա ոչ թե երկկողմ, այլ եռակողմ գործընթաց է։

    Քաղաքական տետակետից երկու կողմերը հավասարաչափ շահում են։ Ուստի ցանկացած շփում՝ միմյանց վրա խաղաղ ճանապարհով ազդելու հնարավորություն է։ Կարծում եմ, որ և՛ Երևանը, և՛ Անկարան կցանկանային ունենալ նման հնարավորություն։ Բայց տնտեսական պլանով, դա իհարկե հարկավոր է Հայաստանին։ Թուրքիան բավականին մեծ երկիր է, դեպի ծով ելքով, իսկ Հայաստանը՝ թույլ տնտեսությամբ և բացարձակապես ավերված լոգիստիկայով փոքր երկիր է։ Դեպի ծով ելք չունի, երկաթուղային հաղորդակցությունները քայքայված են՝ վրաց-աբխազական և ղարաբաղյան հակամարտությունների պատճառով։ Այս իրավիճակից անհրաժեշտ է դուրս գալ»,- եզրափակել է Կրիվոշեևը։

    Caliber.Az

    Դիտումներ: 212

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Ադրբեջան և Հայաստան. վերջնագծո՞ւմ. Ռամիզ Յունուսը իր մտքերով կիսվում է Caliber.Az-ի հետ

02 Մայիսի 2024 - 10:51

«Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները» Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 15:46

«Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 14:42

COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

27 Ապրիլի 2024 - 10:20

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    ԿԸՀ ղեկավար. Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամկետները կարող են հետաձգվել

    02 Մայիսի 2024 - 19:58

    Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյաներին

    02 Մայիսի 2024 - 17:57

    Համաշխարհային կրոնական առաջնորդներն ընդունել են Շուշայի հռչակագիրը

    02 Մայիսի 2024 - 17:51

    Ալիևը կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին

    02 Մայիսի 2024 - 17:26

    Հայաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել տասնյակ ռևանշիստ ցուցարարների

    02 Մայիսի 2024 - 17:01

    Շարիֆով. Կասպից ծովը էներգիայի հսկայական ներուժ ունի վերականգնվող աղբյուրներից

    02 Մայիսի 2024 - 16:47

    Շավքաթ Միրզիյոևն ընդունել է Միքայիլ Ջաբբարովին

    Քննարկվել են ադրբեջանա-ուզբեկական հարաբերությունների խորացումը

    02 Մայիսի 2024 - 16:43

    Ռաֆայել Լեմկինի վաթսուներկու ցեղասպանությունները

    Caliber.Az-ի Youtube ալիքի տեսանյութը

    02 Մայիսի 2024 - 16:22

    Միխալկո. ԵՄ-ն ուրախ է առաջընթաց տեսնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցում

    02 Մայիսի 2024 - 15:49

    Ադրբեջանը ՊԳԿ-ի հետ քննարկել է Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը

    02 Մայիսի 2024 - 14:49

    Ֆուադ Հուսեյնով. Մինչև տարեվերջ վերաբնակեցման գործընթացը կընդգրկի ողջ Ղարաբաղը

    02 Մայիսի 2024 - 14:40

    Քանի՞ ընտանիք է ապրում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

    02 Մայիսի 2024 - 14:31

    Ապագային ուղղված երկխոսություն

    Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

    02 Մայիսի 2024 - 14:25

    Ադրբեջանցի տանկիստները կատարելագործում են մարտական ​​հմտությունները

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    02 Մայիսի 2024 - 14:05

    Բայրամովը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահի հետ

    02 Մայիսի 2024 - 13:16

    Նորվեգացի ճանապարհորդները ժամանել են Ղարաբաղ

    02 Մայիսի 2024 - 12:36

    Հայաստանի պաշտպանության նախարարությունը ականազերծում է անցկացնում պայմանական սահմանին

    02 Մայիսի 2024 - 12:18

    Այսօր Ներման հանձնաժողովի նիստ կանցկացվի

    02 Մայիսի 2024 - 12:15

    Ղարաբաղյան կլանը և հայկական եկեղեցին նոր պատերազմ են տենչում

    Կդիմանա՞ արդյոք Փաշինյանը

    02 Մայիսի 2024 - 12:07

    Բաքվում ընթանում է Միջմշակութային երկխոսության VI ֆորումի երկրորդ օրը

    02 Մայիսի 2024 - 12:07

    Փաշինյանը զորքերը դուրս է բերում Ադրբեջանի հետ սահմանից

    02 Մայիսի 2024 - 11:42

    Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Սկսում ենք այն վայրերից, որտեղ կոնֆլիկտային պոտենցիալն ամենաբարձրն է

    02 Մայիսի 2024 - 11:18

    Ուզբեկստանի նախագահը հանդես է եկել՝ Ադրբեջանի հետ լայնածավալ համագործակցության հետագա զարգացման օգտին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    02 Մայիսի 2024 - 11:11

    Ադրբեջան և Հայաստան. վերջնագծո՞ւմ.

    Ռամիզ Յունուսը իր մտքերով կիսվում է Caliber.Az-ի հետ

    02 Մայիսի 2024 - 10:51

    Ադրբեջանում մեկնարկել են զինապարտների հետ հերթական ուսումնական հավաքները

    02 Մայիսի 2024 - 10:45

    Թալ Կատրան. Շուշան կարելի է անվանել բնության հրաշք

    02 Մայիսի 2024 - 10:27

    Իլհամ Ալիևն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին

    02 Մայիսի 2024 - 09:52

    Մոհամեդ Բեհարի. Ադրբեջանը բաց է բոլոր կրոնների ներկայացուցիչների համար

    02 Մայիսի 2024 - 09:31

    ԹՊԿ-ն ողջունում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը

    02 Մայիսի 2024 - 09:03

    Միգել Մորատինոս. Շուշան Ադրբեջանի մի մասն է

    02 Մայիսի 2024 - 08:55

    Բաբաև. Գյուղատնտեսության ոլորտը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի տնտեսության մեջ

    01 Մայիսի 2024 - 18:56

    Ադրբեջանի Կենտրոնական բանկը իջեցրել է զեղչման տոկոսադրույքը

    01 Մայիսի 2024 - 18:26

    Եզակի ձեռագրեր Բաքվում, որոնք բացահայտում են Նիզամիի մասին սուտը

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    01 Մայիսի 2024 - 17:58

    ANAMA-ն շարունակում է ականազերծել Ղարաբաղը

    ԹՎԵՐ

    01 Մայիսի 2024 - 17:47

    ՃՏՊ Քելբաջարում. Թուրքիայի քաղաքացի է մահացել

    01 Մայիսի 2024 - 17:38

    Ադրբեջանի ԿԲ-բ տնտեսական աճ է կանխատեսում

    01 Մայիսի 2024 - 16:56

    Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը

    01 Մայիսի 2024 - 16:40

    Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    01 Մայիսի 2024 - 16:18

    Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը

    01 Մայիսի 2024 - 15:29

    Ադրբեջանը սկսովել է էլեկտրոնային բժշկական տեղեկանքների տրամադրումը

    01 Մայիսի 2024 - 15:08

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ