«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումն անխուսափելի է»
    Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ։

    Հարցազրույց  18 Հունվարի 2022 - 14:01

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանի միջազգային հարցերով խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ալեքսեյ Նաումովի հետ։

    —Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմի սադրանքները, հատկապես այժմ, երբ Հայաստանի ղեկավարության առջև սուր կանգնած է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցը։ Ինչի՞ է ձգտում նման միջոցով Հայաստանը։

    —Բանը նրանում է, որ Հայաստանը տվյալ պահին չի հանդիսանում արդյունավետ կառավարվող պետություն։ Չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե պահպանում է երկրի ղեկավարումը, Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք բավականին ուժեղ են։ Այդ ուժերը չեն ուզում իրավիճակի խաղաղացումը և հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այս իրավիճակում, իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը մնում է առավել ադեկվատ հայ քաղաքական գործիչներից մեկը, ուստի Հայաստանում հակամարտող ուժերը բոլոր ուժերը ներդնում են նրա կայունությանը ուղղված ամեն մի ջանքերի խափանման համար։ Հետևաբար, ես կարծում եմ, որ սադրանքները, որոնք տեղի են ունենում սահմանին, հանդիսանում են ներքին հակամարտության վկայությունը, տարածաշրջանում խաղաղ նախաձեռնությունների ինչ որ ձևով խափանելու փորձը։

    Մենք հասկանում ենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ստեղծումը՝ իրոք դարակազմիկ իրադարձություն է հայկական քաղաքականության համար, և Նիկոլ Փաշինյանը կարող է պատմության մեջ մտնել, որպես հայկական պետության ղեկավար, ով ընդհանուր առմամբ Հայաստանը դուրս է բերել առճակատման խավարից և նրան դասավորել է տարածաշրջանային համագործակցության ձևաչափի մեջ։ Ուստի սադրանքները, իմ կարծիքով կշարունակվեն, բայց չեն փոխի ուղղվածության վեկտորը։ Ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարները ճիշտ կգնահատեն այն իրավիճակը, որի մեջ այժմ հայտնվել է Հայաստանի վարչապետը, քանզի տարածաշրջանի կարևոր նախագծերում Հայաստանի ներգրավումը ձեռնատու է ոչ միայն նրան, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներին։

    —Այսինքն, Դուք կանխագուշակու՞մ եք Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման հավանականությունը արդեն ընթացիկ տարում։

    —Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը իրոք հնարավոր է։ Ընդ որում այն կարող էր դառնալ Փաշինյանի հաղթանակը, որպես հայկական պետության իմաստուն ղեկավարի և ողջ Հարավային Կովկասի համար կարևոր ուղենիշի։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն ասել եմ, դա տարածաշրջանի կայունությանը ուղղված կարևորագույն քայլ է։ Հաշվի առնելով, որ Փաշինյանը հանդիպում է երկրի ներսում դիմակայության և որոշակի ընդիմության, որը ժամանակ առ ժամանակ վերածվում է զինված արարքների, այն կլիներ Հայաստանի վարչապետի կողմից արտաքին քաղաքականության մեջ ողջամիտ քայլը։ Իսկ նրա համար, որպես քաղաքական ինտրինգների վարպետի, այդ իրադարձությունը նույնպես շահավետ կլիներ։

    Իր հերթին, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման պատրաստակամությունը։ Ուստի այս դեպքում գնդակը հայկական ղեկավարության դաշտում է, և նա պետք է հաղթահարի ընդդիմության և ռեակցիոն ռևանշիստական շրջանակների դիմադրությունը։ Ես զգուշորեն հույս եմ տածում, որ խաղաղ համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա արդեն այս տարի։ Տեսնենք։

    —Անցյալ տարի դուք այցելել եք ազատագրված Ղարաբաղ։ Դուք ինչպիսի՞ եզրակացություններ կանեք այդ այցի հետ կապված, և ինչի՞ հետ կարելի է համեմատել այն։

    —Ձեր թույլտվությամբ, ես այդ հարցի կապակցությամբ կարտահայտվեմ առանց հույզերի, որովհետև ինձ թվում է, որ հարցը այնքան ցավալի ու զգայուն է, որ առանց հույզերի, օբյեկտիվ մոտեցումը՝ առավել ճիշտ և իմաստուն է։ Բանը նրանում է, որ ազատագրված տարածքներ այցը ցույց տվեց այն գլխավորը, որում ընդհանուր առմամբ ոչ մեկը չէր կասկածել։ Բայց կարևոր էր ամեն ինչ տեսնել իր աչքով։ Պարզվեց, որ հայերը այդ հողերի նկատմամբ չեն վերաբերվել, ինչպես իրենց համար հարազատ և արտակարգ կարևոր հողերի։ Այն, ինչ Ադրբեջանը իր հողերը անվանել է պետականության օրրան՝ Հայաստանի համար շատ բանում այդ հողերը եղել են անվտանգության գոտի։ Այո, մենք հիշում ենք, որ Շուշան՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է։ Մինչդեռ այն, ինչ մենք տեսանք, դրանք տարածքներ էին, որոնց վրա ժամանակը կանգ էր առել, ըստ էության դրանք մեռյալ հողեր էին։ Թերևս սա եղել է Ղարաբաղ այցից իմ ամենագլխավոր և վառ տպավորությունը։

    Եթե խոսենք վիճարկելի տարածքների մասին, ապա դրա օրինակներից մեկն է հանդիսանում Լոթարինգիյի հողերը, որի համար Գերմանիան և Ֆրանսիան պայքարել են շատ անգամ։ Բայց այդ երկրները միշտ ձգտել են այդ հողերը բարեկարգել, դրանք ինտեգրել իրենց երկրի մեջ, այսինքն դրանց նկատմամբ վերաբերվել են հարգանքով և իրոք հավատացել են, որ դա իրենց հողն է։ Իսկ Ղարաբաղի շրջանները օկուպացված տարածքներ են, որտեղ ոչինչ տեղի չի ունեցել։ Հույժ ակնհայտ և ցուցադրական էր, թե Ադրբեջանում մարդիկ հարգանքով և անկեղծ ուրախությամբ են վերաբերվում իրենց հողերի նկատմամբ։ Եվ սա նույնիսկ լրացուցիչ բացատրության կարիք չունի։

    —Շնորհակալություն։ Դուք օբյեկտիվ եզրակացություն կատարեցիք, չնայած նույնիսկ Ձեզ մոտ, բոլոր տեսածի ֆոնի վրա անհուզական արտահայտվելը այնքան էլ չստացվեց։ Եվ այստեղ չի կարելի չհիշել այն մասին, թե հայերը ավանդաբար հավակնել են օտար հողերի՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում։ Դուկ չե՞ք զգուշանում, որ հետագայում այդ ճակատագրից չի խուսափի նաև հայերով խիտ բնակեցված Ռուսաստանի հարավը։

    —Ես չէի խտացնի գույները։ Մենք հասկանում ենք, որ կան ինչ որ բանահյուսական, հիպերազգայնամոլական շրջանակներ, որոնք հաճախ են հավակնում մյուս երկրների հողերին։ Դա կա Հայաստանում, մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայի նախագահ Էրդողանին ցույց տալիս մի քարտեզ, որտեղ Ռուսաստանի տարածքների մի մասը մտնում է Թուրքիայի ազդեցության գոտու մեջ։ Մենք հասկանում ենք, որ այդպիսի շրջանակներ կան ամենուր և միշտ։ Օրինակ, Ռուսաստանում կան մարդիկ, ովքեր համարում են, որ հյուսիսային Ղազախստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ։ Ես չէի գերագնահատի այդ շրջանակների ազդեցությունը Ռուսաստանի իրական քաղաքականության վրա։ Ռուսաստանը շատ բանում բազմազգ երկիր է, ինչպես էլ դա չհնչի։ Հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, նրանք հաճախ ռուսահայեր են, ադրբեջանցիները, որոնք ապրում են Ռուսաստանում, նրանք հաճախ ռուսաադրբեջանցիներ են, ճիշտ այդպես էլ Ադրբեջանում ապրող ռուսները՝ ձեր երկրի հայրենասերներ են։ Այնպես էլ Ռուսաստանում ապրող հայերը, ադրբեջանցիները, հույները դառնում են նրա հայրենակիցներ։ Ուստի ես էթնիկական գործոնում չար կամք, կամ չար մտահաղացում չէի փնտրի։ Չեմ կարծում, որ այն լուրջ արդիական է 21-րդ դարում։

    —Հայ-թուրքական կարգավորման գործընթաց։ Ինչու՞ հայերի մի մասը զգուշանում է այդ գործոնից, չնայած նրանք գնում են Թուրքիա վաստակելու և նույնիսկ մշտական բնակության։

    —Կարծում եմ, որ դա ազգային առասպելի մի մասն է։ Նմանապես շատ ուկրաինացիներ ատելով Ռուսաստանին, գնում են Ռուսաստան աշխատելու։ Բնաը նրանում է, որ ազգային առասպելները և իրական հնարավորությունները հաճախ տարբերվում են։ Մեկ բան է մտքով հավակնել ինչ որ տարածքների, և բոլորովին այլ բան է, երբ հարկավոր է վաստակել ինչ որ գումարներ և գնալ այնտեղ։Սա իրականության և առասպելների, իրականության և ինչ որ գաղափարախոսական դիրքավորումների միջև տիպիկ տարբերություն է։ Ինչպես նաև դրան էլ մեծ նշանակություն չէի տա։ Այդպես է կազմավորվում ամենուր։ Մենք հասկանում ենք, որ չնայած առկա խնդիրներին՝ և՛ հույները, և՛ հայերը գնում են Թուրքիա։ Պետք չէ գաղափարախոսական կառուցվածքները խառնել իրական կյանքի հետ։ Տնտեսական կապերը օգնում են հաղթահարել գաղափարախոսական կառուցվածքներից կախվածությունը։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի տնտեսական ինտեգրումը տարածաշրջանում կօգնի ազատվել ռևանշիստ ծայրահեղականներից։ Այսինքն՝ տնտեսությունը միշտ էլ եղել է ռևանշիզմի լավագույն թշնամին և հակառակորդը։ Երբ մարդիկ հասկանում են, որ բարեկամությունը ձեռնտու է, նրանք չեն ուզում թշնամություն անել, ինչպես դա բազմիցս եղել է պատմության մեջ ։

    Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները ես գնահատում եմ, որպես անխուսափելի։ Չի կարելի շատ երկար ժամանակ լողալ պատմության դեմ, դիմադրել օբյեկտիվ գործոններին։ Հայաստանի տարածաշրջանում ինտեգրումը, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը համապատասխանում են հայ ժողովրդի տնտեսական շահերին։ Մենք տեսնում ենք, որ հայ հասարակության մեջ ռևանշի պահանջը այդքան էլ մեծ չէ։ Պատերազմ վերախաղալու կամ կրկին պատերազմելու որևէ համաժողովրդական ցանկություն չկա։ Մարդիկ ուզում են ապրել, առևտուր անել, մեծացնել երեխաներին և այլն։ Սրանք բնական ցանկություններ են, որոնք ամեն դեպքում կհաղթահարեն ցանկացած թշնամանքը։ Իսկ ռեւանշի կամ վրեժի ցանկությունն այն է, ինչի վրա ոչ այնքան մաքուր ձեռքերով քաղաքական գործիչները փորձում են իրենց համար քաղաքական կապիտալ վաստակել։

    Հետևաբար Թուրքիայի և Ադրբեջաի հետ Հայաստանի հարաբերությունների ստեղծումը անխուսափելի է, և Բաքվին, և Անկարային արժե դա խրախուսել, ինչը և ըստ էության, տեղի է ունենում։ Ադրբեջանը հաղթել է պատերազմում և դրանով ամենի ինչ իր համար ապացուցել է։ Ապացուցել է աշխարհին և իր բոլոր հակառակորդներին։ Եվ ես կարծում եմ, որ հաղթողի բարեհոգությունը երբեք չի խանգարել խաղաղ գործընթացին։

    —Երևանը ինչպիսի՞ եզրակացություններ պետք է անի հետկոնֆլիկտային ժամանակահատվածում։

    —Ենթադրում եմ, որ գլախավոր եզրակացությունը, որը պետք է արվի հայ հասարակությունում՝ դա այն է, որ պատերազմը նրանց կողմից տանուլ է տրվել։ Այդ իրողության հետ այդքան էլ չեն համակերպվել որոշակի շրջանակներ, և հետևաբար մենք մեղադրանքներ ենք լսում Ռուսաստանի հասցեին։ Ժամանակը և տնտեսությունը ամեն ինչ կդասավորի իր տեղերում, բայց այս առասպելը կշարունակի ապրել ժողովրդական լեգենդներում։ Մարդիկ չեն սիրում խոստովանել իրենց պարտությունը, որ պատրաստ չեն եղել պատերազմին, որ հակառակորդից թույլ են և այլն։ Ըստ էության, գլխավոր եզրակացությունը, որը անհրաժեշտ է անեն բոլորը և միշտ. ցանկությունը պետք է համապատասխանեցնել իրական հնարավորությունների և օբյեկտիվ գործոնների հետ։ Պատրանքներով ապրող երկրները երբեք հաջողության չեն հասնում։ Սա արժե, որ լսեն ոչ միայն հետպատերազմյան Հայաստանը, այլ նաև բոլոր երկրների քաղաքական գործիչները։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ արտաքին քաղաքական դիրքավորում։ Մենք հայկական պետության ղեկավարությունից հաճախ ենք լսում, որ տարածաշրջանում ամրապնդվելու համար Ռուսաստանին Հայաստանը պետք չէ։ Միաժամանակ ի՞նչ է նշանակում ամրապնդվել տարածաշրջանում։ Դա Ռուսաստանին հարկավոր է, որպեսզի ի՞նչ անել։ Ռուսաստանը ի՞նչ չի կարող անել տարածաշրջանում։ Միգուցե նա տարածաշրջանում կապեր չու՞նի։ Թե նա Ադրբեջանի հետ վատ հարաբերություններ ու՞նի։ Ոչ, լավ հարաբերություններ են։ Այնպես որ հարկավոր է բոլոր իմաստով ընտելանալ իրականության հետ։

    Caliber.Az

    Դիտումներ: 235

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները» Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 15:46

«Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 - 14:42

COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

27 Ապրիլի 2024 - 10:20

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Բայրամովը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները քննարկել են COP29-ը և տարածաշրջանային իրավիճակը

    01 Մայիսի 2024 - 16:40

    Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի գլխավոր րաբբիին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    01 Մայիսի 2024 - 16:18

    Ադրբեջանում ընթանում է կրոնական առաջնորդների Բաքվի հանդիպումը

    01 Մայիսի 2024 - 15:29

    Ադրբեջանը սկսովել է էլեկտրոնային բժշկական տեղեկանքների տրամադրումը

    01 Մայիսի 2024 - 15:08

    Միքայիլ Ջաբբարովը մեկնել է Ուզբեկստան

    Օրակարգում ներդրումային ֆորումին մասնակցությունն է

    01 Մայիսի 2024 - 14:55

    Ալիև. Բաքուն և Երևանը սահմանազատում և սահմանագծում են անցկացնում առանց որևէ միջնորդի

    01 Մայիսի 2024 - 14:45

    Ալիև. Որպես COP29-ի հյուրընկալող կողմ, մենք տեսնում ենք մեր դերը կամուրջներ կառուցելու գործում

    01 Մայիսի 2024 - 14:36

    Միջին ուղի թե բաժանարար գծեր

    Ի՞նչ է ընտրելու Փաշինյանը

    01 Մայիսի 2024 - 14:12

    Սկսվել են արձակուրդները տարրական դասարանների աշակերտների համար

    01 Մայիսի 2024 - 13:59

    Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով

    01 Մայիսի 2024 - 13:55

    Աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության նողկալի պրակտիկայի վրա

    01 Մայիսի 2024 - 13:17

    Նախագահ Ալիև. Ադրբեջանում միջմշակութային երկխոսությունը միշտ շատ դրական է եղել

    01 Մայիսի 2024 - 12:46

    Քամին փոշով պատել է Բաքուն

    01 Մայիսի 2024 - 12:15

    Ադրբեջանի նախագահ. Մենք հաստատակամորեն հավատարիմ ենք բազմակողմանիությանը

    01 Մայիսի 2024 - 12:12

    Ուկրաինան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման մասին պայմանավորվածությունները

    01 Մայիսի 2024 - 11:40

    Ադրբեջանը և Հայաստանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին

    01 Մայիսի 2024 - 11:23

    Ալիև. Դարեր շարունակ Ադրբեջանը եղել է մշակույթների միաձուլման վայր

    01 Մայիսի 2024 - 11:04

    Ամիրբեկովը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին

    01 Մայիսի 2024 - 11:01

    Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության համաշխարհային ֆորումի նշանակության մասին

    01 Մայիսի 2024 - 10:52

    Բլինկենն անձամբ է զբաղվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմամբ

    01 Մայիսի 2024 - 10:49

    Բաքվում մեկնարկում է Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը

    Իլհամ Ալիևի մասնակցությամբ /ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ

    01 Մայիսի 2024 - 10:35

    Պակիստանը տեխնիկական աջակցություն է առաջարկում Ադրբեջանին COP29-ի հետ կապված

    01 Մայիսի 2024 - 10:23

    Միրզոյան- Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան

    01 Մայիսի 2024 - 10:21

    Ադրբեջանցի զինծառայողները մշակել են մասնագիտական ​​հմտությունները՝ «Կուրթարան-2024» զորավարժությունների ժամանակ

    01 Մայիսի 2024 - 09:56

    Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ-ի մորմոնական եկեղեցու ղեկավար կազմին

    01 Մայիսի 2024 - 09:22

    Սամեդ Սեիդով. Շվաբեն ցույց տվեց իր իրական դեմքը

    01 Մայիսի 2024 - 09:16

    Ադրբեջանն ու Լեհաստանը քաղաքական խորհրդատվություններ կանցկացնեն

    01 Մայիսի 2024 - 08:48

    ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ. ադրբեջանական գյուղերի վերադարձը կարևոր գործոն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար

    30 Ապրիլի 2024 - 18:32

    Մենք մերժում ենք Դարմանենի անհիմն մեղադրանքները

    Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ֆրանսիացի նախարարին

    30 Ապրիլի 2024 - 17:58

    Հայկական տրամաբանություն

    «Հին աշխարհի հիստերիկները»

    30 Ապրիլի 2024 - 17:51

    Բայրամով. COP29-ը կարող է հարթակ դառնալ արաբական երկրների և ԿԱ երկրների հետ համագործակցության համար

    Այլընտրանքային էներգիայի ոլորտներում

    30 Ապրիլի 2024 - 17:36

    Պետական հանձնաժողով. տարածքների ականներով աղտոտումը դժվարացնում է անհայտ կորածների որոնումները

    30 Ապրիլի 2024 - 17:08

    Բուայոնը վերադարձել է Բաքու

    30 Ապրիլի 2024 - 16:38

    Պետական հանձնաժողով. թարմացվել են անհայտ կորածների ցուցակները

    30 Ապրիլի 2024 - 16:21

    «Ուշացումով, բայց Հայաստանի ղեկավարությունը գիտակցել է իր հնարավորությունները»

    Իքբալ Դյուրեն՝ Caliber.Az-կայքում

    30 Ապրիլի 2024 - 15:46

    Լրանում է «Կոլցո» օպերացիայի 33 տարին

    30 Ապրիլի 2024 - 15:28

    Հայաստանի խորհրդարանը մերժել է Քոչարյանի կուսակցության սադրիչ հայտարարությունը

    30 Ապրիլի 2024 - 15:13

    Նախչըվանում ՀՆԱ-ն աճել է

    30 Ապրիլի 2024 - 15:01

    «Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը»

    Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

    30 Ապրիլի 2024 - 14:42

    Փաշինյանի զինակիցը. Սահմանին պետք է կանգնի ադրբեջանցին

    30 Ապրիլի 2024 - 14:35

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ