Բայրամովն ու Միրզոյանը կհանդիպեն Նյու Յորքում
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։
Այս մասին Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Բլինկենի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպել են Վաշինգտոնում այս տարվա հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը խաղաղ համաձայնագրի շուրջ:
Նրանք նշել են Ադրբեջանի և Հայաստանի առաջընթացը պատմական խաղաղության համաձայնագրի կնքման և միջպետական հարաբերությունների հաստատման ճանապարհին և պայմանավորվել շարունակել աշխատանքը այս ուղղությամբ: