twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Jewish Press». Իսրայելը պետք է օգնի Արևմուտքին հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Լաչինի ճանապարհին Թարգմանությունը՝ Caliber.Az-ի

06 Մարտի 2023 17:42

«The Jewish Press» օրաթերթում՝ Լաչինի ճանապարհին ադրբեջանցի բնապահպան ակտիվիստների հետ Իսրայելի համերաշխության մասին հոդված է հրապարակվել: Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ նյութի թարգմանությունը։

Խմբագրության կողմից. Հոդվածի հեղինակ Այուբ Կարան՝ Իսրայելի կապի և կիբերանվտանգության նախկին նախարար, Տնտեսական աշխարհի կենտրոնի նախագահ Այուբ Կարան է:

«Ես համերաշխ եմ Լաչինի ճանապարհին բողոքող ադրբեջանցի էկոակտիվիստների հետ, քանի որ մաքուր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների օրինական շահագործման իրավունքը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունք, որը ներկա ժամանակ ոտնահարվում է հայկական կողմից։ Այդ իսկ պատճառով, որպես Իսրայելի նախկին նախարար, ես աջակցում եմ Ադրբեջանին, որն Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն՝ արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ:

Միջազգային իրավունքի համաձայն՝ Հայաստանը խախտել է Պայմանագրի բազմաթիվ դրույթները՝ մերժելով Ադրբեջանին մուտք գործել Ղարաբաղում և ադրբեջանական յոթ շրջաններում իր էներգառեսուրսները, 30-ամյա օկուպացիայի ընթացքում ապօրինի կերպով շահագործելով ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները:

Ղարաբաղում շրջակա միջավայրի լայնածավալ ոչնչացման համար Հայաստանի վրա պատասխանատվություն դնելու համար՝ այս արբիտրաժային գործը, Ադրբեջանի կողմից Բեռնի կոնվենցիայի շրջանակներում նախաձեռնվածի հետ մեկտե,ղ հանդիսանում է արդարության վերականգնման փորձ: Հայաստանը, ըստ էության, տասնամյակներ շարունակ թալանել է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները։ Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ ադրբեջանցի ակտիվիստները հրաժարվում են լքել Լաչինի ճանապարհը։ Ռեսուրսները արդյունահանվում են էկոլոգիապես ոչ անվտանգ ճանապարհով և, ըստ էության, վաճառվում են մարդկության դեմ հանցագործություն կատարած անձանց։

Մոտ մեկ տարի առաջ ես եղել եմ Ղարաբաղում և ականատես եղա հայերի կողմից շրջակա միջավայրին հասցված վնասին։ Մենք տեսանք ձկներից դատարկ գետեր, արմատախիլ արված ծառեր, այրված գյուղատնտեսական դաշտեր և այլ զանգվածային ավերածություններ։ Դրանք այնքան սարսափելի էին, որ չէին կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ ես տեսա Հարավային Լիբանանում:

Սակայն, ցավոք, որոշ մարդիկ, ինչպես օրինակ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, հրաժարվում են գիտակցել, որ այս հակամարտությունում ագրեսորը Հայաստանն է։ Նրանք Ադրբեջանին մեղադրում են Լաչինի ճանապարհին բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ՝ այն անվանելով «մարդասիրական աղետ» և նույնիսկ «ցեղասպանություն»։ Հոլոքոստը վերապրած մարդկանց մեջ մեծացած մարդու համար, այս բողոքի ակցիաները այդպիսին անվանելը՝ լուրջ վիրավորանք է: Նախ, ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների մեքենաները հասցնում են հումանիտար օգնություն։ Երկրորդը, բողոքի ակցիայի անցկացումը նույնը չէ, ինչ շրջափակումը, և միջազգային իրավունքի համաձայն հաստատ հումանիտար ճգնաժամ չէ: Էկո ցույցերը հումանիտար աղետ անվանելը նույնն է, ինչ Ջենինում Երկրորդ ապստամբության ժամանակ տեղի ունեցածը անվանել կոտորած: Երկու դեպքերն էլ հանդիսանում են իրականության կոպիտ խեղաթյուրում։

Այդ իսկ պատճառով մենք՝ իսրայելցիներս, պետք է համերաշխ լինենք Ադրբեջանի հետ և պետք է Արևմուտքին օգնենք հասկանալ, որ նա ուժեղ սխալվում է այն կապակցությամբ, ինչ տեղի է ունենում Լաչինի ճանապարհին, ճիշտ այդնես, ինչպես սխալվել է նրա կապակցությամբ, ինչ կատարվում է Հրեաստանում և Սամարիայում։ Ադրբեջանը՝ Իսրայելի պետության դաշնակիցն է, որը վերջերս է ուղարկել իր դեսպանին։ Այդ իսկ պատճառով Իսրայելը պետք է պաշտպանի Ադրբեջանին և համերաշխ լինի նրան՝ Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն Հայաստանի դեմ արբիտրաժային գործով:

Հոլոքոստի հայտնի հետազոտող Էլի Վիզելը մի անգամ ասել է. «Մենք պետք է բռնենք ինչ-որ մեկի կողմը: Չեզոքությունը օգնում է ճնշողին, ոչ թե զոհին: Լռությունը քաջալերում է տանջողին, ոչ թե տանջվողին»:

Եվ այս պատճառով ես հանդես եմ գալիս Ադրբեջանի կողմից»։ - գրել է Իսրայելի նախկին նախարարը։

Թարգմանությունը՝ Ֆարահ Մամեդլիի

Caliber.Az
Դիտումներ: 263

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Կոպիտ խառնվածքով դեսպան Սոբհանին լքում է Հայաստանը

200
17 Սեպտեմբերի 2025 14:03
2

Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Շուշայում ղարաբաղյան նժույգների շքերթի կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

184
16 Սեպտեմբերի 2025 16:12
3

Վաշինգտոնյան ազդակ Երևանը վերանայում է իր անվտանգության ճարտարապետությունը

184
16 Սեպտեմբերի 2025 16:21
4

Անգրագիտության վերացում Օհանյանի համար Նախաստորագրումը որպես ռևանշիստների պատրանքների դատավճիռ

180
17 Սեպտեմբերի 2025 09:25
5

Ռուսաստանի և Ուկրաինայի համալսարանների շրջանավարտների մեծ մասը ձախողել են քննությունը Ադրբեջանում

167
16 Սեպտեմբերի 2025 15:28
6

Անսահման սահմանափակումներ Էմին Գալալիի մտորումները

155
16 Սեպտեմբերի 2025 15:18
7

Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները լուսանկարվել են Շուշայի ամրոցի ֆոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

150
16 Սեպտեմբերի 2025 18:28
8

Խաղաղությունը որպես ռեսուրս Փաշինյանի պարզ և բարդ թեզերը

145
16 Սեպտեմբերի 2025 11:38
9

Ի.Ալիևը շնորհավորել է «Ղարաբաղին» Չեմպիոնների լիգայում պատմական հաղթանակի կապակցությամբ

145
17 Սեպտեմբերի 2025 12:15
10

Բաքվի երկաթուղային կայարանը՝ 125 տարվա տարբերությամբ Պատմության ակնթարթում սառեցված ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ

140
18 Սեպտեմբերի 2025 14:14
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading