Սոցիում
A+
A-
Ադրբեջանում խստացվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատիժը
18 Սեպտեմբերի 2025 15:08
Ադրբեջանում խստացվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվությունը։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին գլխավոր դատախազության սոցիալական ցանցերի էջում ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է՝ գլխավոր դատախազության իրավական աջակցության և մարդու իրավունքների վարչության պետ Այնուր Օսմանովան։
Նրա խոսքով՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նոր դրույթները նախատեսում են ավելի խիստ պատասխանատվություն՝ կենդանիների նկատմամբ խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և կենդանիների միջև կռիվներ կազմակերպելու համար։
«Նման գործողություններ կատարող անձինք այժմ ավելի խիստ կպատժվեն», - ընդգծել է Այնուր Օսմանովան։
Caliber.Az
Դիտումներ: 210







