twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարեգրություն
A+
A-

Ալիևը զանգահարել է Էրդողանին

11 Դեկտեմբերի 2024 09:15

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
 
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկությունը տեղադրված է՝ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
 
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և բարեկամական հարաբերությունները զարգանում են ռազմավարական դաշինքի հիման վրա։
 
Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ամինա Էրդողանի ակտիվ մասնակցությունը՝ Ադրբեջանում կայացած COP29 համաժողովի առաջնորդների գագաթնաժողովին և ընդգծել, որ թուրքական պատվիրակությունը նշանակալի ներդրում է ունեցել միջոցառման աշխատանքներում։
 
Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր հերթին շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ COP29-ի հաջող անցկացման և բանակցությունների ընթացքում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ։
 
Հեռախոսազրույցի ընթացքում շոշափվել են՝ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանին վերաբերող հարցեր, մասնավորապես քննարկվել է՝ Սիրիայում Ասադի վարչակարգի տապալումից հետո ստեղծված իրավիճակը։
 
Պետությունների ղեկավարներն այս կապակցությամբ շնորհավորել են սիրիացի ժողովրդին և աջակցություն հայտնել՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
 
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ այժմ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայում կսկսվի կայունության շրջան և հայտարարել, որ Ադրբեջանը եղբայրական Թուրքիայի հետ միասին պատրաստ է օգնել սիրիացի ժողովրդին՝ հումանիտար խնդիրների հաղթահարման հարցում։
 
Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ, ինչպես մյուս բոլոր ոլորտներում, Ադրբեջանն ու Թուրքիան միասին կաշխատեն՝ սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնության և աջակցության հարցում։
 
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունների և ռազմավարական դաշինքի զարգացման հեռանկարների շուրջ։
 

Caliber.Az
Դիտումներ: 73

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Թուրքական մամուլ. եղբայրական Ադրբեջանը օգնության ձեռք մեկնեց Սիրիային

210
04 Հունվարի 2025 09:50
2

Նայում ես գրքին՝ տեսնում ես ինտրիգ «Հին աշխարհի հիստերիկները»

157
04 Հունվարի 2025 11:32
3

Պետդեպ. Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Բաքվի և Երևանի հետ ցանկացած ձևաչափով, որը կապահովի առաջընթաց

134
04 Հունվարի 2025 12:06
4

«Հրո երկրի հպարտությունը». Լյութֆի Զադե Caliber.Az-ի նոր նախագիծ

119
05 Հունվարի 2025 21:51
5

ԱԱՀ-ն՝ Տեր-Պետրոսյանի 32 տարվա վաղեմության ելույթի մասին

116
05 Հունվարի 2025 21:38
6

Լեհաստանը ծրագրում է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

111
04 Հունվարի 2025 10:57
7

Ե՛վ մերոնց, և՛ ձերոնց Երեւանը խաղում է Ռուսաստանի Դաշնության եւ Արեւմուտքի դիմակայության վրա

108
06 Հունվարի 2025 23:19
8

Երրորդ Ռեյխը Երրորդ Հանրապետությունում Շարունակում ենք վերլուծել Ալբերտ Իսակովի նյութը

105
06 Հունվարի 2025 12:15
9

Ադրբեջան զբոսաշրջային հոսքը կազմել է 2,4 մլն մարդ

83
04 Հունվարի 2025 11:45
10

Հայերը կրկին գնդակոծել են Լաչինը

64
06 Հունվարի 2025 16:11
Տարեգրություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նվիրված լուրեր
loading