Այս տարի Ադրբեջանում կանցկացվեն արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
2024 թվականին Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի:
Ըստ Report-ի՝ երկրի Ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրություններ նշանակելու մասին որոշումը պետք է պաշտոնապես հրապարակվի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 60 օր առաջ։
Ընտրական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն, ի տարբերություն այլ ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ):
Սակայն ԿԸՀ-ից Report-ին հայտնել են, որ հանձնաժողովի նիստ այսօր նախատեսված չէ։
Հաշվի առնելով օրենսգրքի 8-րդ հոդվածի պահանջները, և այն, որ 2024 թվականի ավարտին մնացել է 60 օրացուցային օր, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների հաջորդ ընտրությունները տեղափոխվել են 2025 թվական։