twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Սոցիում
A+
A-

Այսօր համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրն է

12 Դեկտեմբերի 2024 09:24

Այսօր լրանում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան 21 տարին։
 
Ինչպես հաղորդում է Сaliber.Az-ը, այդ օրը երկրի բոլոր շրջաններում, այդ թվում նաև մայրաքաղաք Բաքվում՝ անցկացվում են հիշատակի միջոցառումներ։
 
Պետական կառույցների, քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, մամուլի ներկայացուցիչները կայցելեն Նշանավոր մարդկանց հուղարկավորության պատվո ծառուղի՝ Հեյդար Ալիևի գերեզման։ Հեյդար Ալիևի մահվան 21-րդ տարելիցի կապակցությամբ` հիշատակի միջոցառումներ կկազմակերպեն նաև արտասահմանյան երկրներում գործող ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները։
 
Նշենք, որ Հեյդար Ալիռզա օղլու Ալիևը ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին, Նախչըվան քաղաքում։ 1944 թվականից նա աշխատել է պետական անվտանգության մարմիններում։ 1964 թ. Հեյդար Ալիևը նշանակվում է ՊԱԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնում, իսկ 1967 թ. առաջադրվում է՝ Ադրբեջանի ԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության Կոմիտեի նախագահի պաշտոնում՝ գեներալ-մայորի կոչումով։ Այդ տարիներին նա հատուկ բարձրագույն կրթություն է ստացել Լենինգրադում, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1969 թ. Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի պլենումում Հեյդար Ալիևն ընտրվել է Ադրբեջանի ԽՍՀ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1982 թվականին՝ ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ, նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Այդպիսով նա դարձել է նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարներից մեկը։
 
1987 թ. հոկտեմբերին Հեյդար Ալիևը՝ որպես ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի և անձամբ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից իրականացվող քաղաքականության դեմ բողոքի նշան՝ պաշտոնաթողություն է խնդրել։ 1990 թ. հունվարի 20-ին՝ խորհրդային զորքերի կողմից Բաքվում իրագործված արյունալի ողբերգության կապակցությամբ ելույթ ունենալով Մոսկվայում Ադրբեջանի ներկայացուցչությունում՝ Հեյդար Ալիևը պահանջել է պատժել ադրբեջանական ժողովրդի դեմ ուղղված հանցագործության կազմակերպիչներին և իրագործողներին։ Չհամաձայնվելով ղարաբաղյան հակամարտության հարցում ԽՍՀՄ-ի ղեկավարության հայամետ քաղաքականության հետ՝ Հեյդար Ալիևը 1991 թ. հուլիսին լքել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության շարքերը։
 
1990 թ. հուլիսին վերադառնալով Ադրբեջան, Հեյդար Ալիևը սկզբում ապրել է Բաքվում, իսկ այնուհետև՝ Նախչըվանում։ Նույն տարում նա ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1991-1993 թթ. նա զբաղեցրել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1992 թ. Նախչըվան քաղաքում կայացած՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության սահմանադիր համագումարի ժամանակ Հեյդար Ալիևն ընտրվել է կուսակցության նախագահ։ 1993 թ. հունիսի 15-ին նա ժողովրդի պահանջով վերադարձել է Բաքու, որտեղ ընտրվել է Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ, իսկ հունիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ, սկսել է իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորությունները։ 1993 թ. հոկտեմբերի 3-ին, համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևն ընտրվել է նախագահ, իսկ 1998 թ. հոկտեմբերի 11-ին կրկին վերընտրվել է այդ պաշտոնում։ Առողջական վիճակի հետ կապված, նա հրաժարվել է մասնակցել 2003 թ. հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրություններին։
 
Հեյդար Ալիևը վախճանվել է 2003 թ. դեկտեմբերի 12-ին՝ Քլիվլենդ քաղաքի (ԱՄՆ) կլինիկայում։

Caliber.Az
Դիտումներ: 321

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

142
06 Հունվարի 2026 20:31
2

ԹՊԿ զորավարժությունները կամրապնդեն թյուրքական աշխարհի դիրքերը տարածաշրջանային անվտանգության մեջ. Քարաուզ

127
07 Հունվարի 2026 11:38
3

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

127
06 Հունվարի 2026 17:32
4

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

118
06 Հունվարի 2026 09:21
5

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

113
06 Հունվարի 2026 10:47
6

Նիզամի Գյանջևիի մեջբերումը դարձել է ամերիկյան ֆիլմում բնաբան

97
08 Հունվարի 2026 19:12
7

Աղդամում բացվել է ինքնավար ռադիոմոնիթորինգի կայան

92
07 Հունվարի 2026 14:24
8

Հակասություններ՝ Ռուսաստանի ՔԿ նախագահ Բաստրիկինի նամակում Ֆարհադ Մամեդովի մտորումները

92
07 Հունվարի 2026 23:14
9

Ադրբեջան, Հայաստան և զգուշավոր խաղաղություն Փորձագետները՝ «Stratfor»-ի կանխատեսումների մասին

90
08 Հունվարի 2026 15:53
10

Բաստրիկինը վերաշարադրել է Պուտինին Եղանակը՝ հրթիռների փոխարեն

84
07 Հունվարի 2026 17:33
Սոցիում
Ադրբեջանի ամենակարևոր և օպերատիվ սոցիալական լուրերը
loading