twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Տարածաշրջան
A+
A-

Երեւանը` ակտիվ դերակատար է ռուս-ուկրաինական պատերազմում «Euronews»-ը՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները շրջանցելու մասին

23 0Հոկտեմբերի 2024 18:00

«Euronews» հեռուստաալիքի կայքում հայ-ռուսական հարաբերություններին նվիրված հոդված է հրապարակվել: Caliber.Az-ի ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այս նյութի թարգմանությունը:
 
Խմբագրության կողմից. Հոդվածի հեղինակը՝ i3pact EU-ի հիմնադիր և ԵՄ-ի հարցերով փորձագետ Վլադ Օլտեանուն է:
 
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները անկասկած՝ բարդ են։ Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո Երևանի դիրքորոշումը ծառայեց որպես այն դժվար որոշումների օրինակ, թե ինչպիսի դժվար որոշումներ են ստիպված լինում ընդունել՝ մեծ տերությունների միջև հայտնված փոքր երկրները:
 
Հայաստանը պատմականորեն բարդ աշխարհաքաղաքական դիրք է գրավում՝ հայտնվելով Արևմուտքի և Ռուսաստանի հակադիր շահերի միջև։
 
Ուկրաինայում պատերազմի բռնկման հետ Հայաստանի դերը փոխվեց. նա սկսեց օգտագործել Ռուսաստանի հետ իր յուրահատուկ հարաբերությունները։ Չնայած նրան, որ Երևանը չի հանդիսանում հակամարտության անմիջական մասնակից՝  Մոսկվայի հետ նրա տնտեսական կապերը դարձել են քննադատության առարկա՝ հատկապես ապրանքների վերաարտահանման և պատժամիջոցների տակ գտնվող ռուսական կազմակերպությունների և միջազգային շուկայի միջև առևտրի դյուրացման հետ կապված:
 
Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները բարգավաճել են՝ հատկապես Ուկրրաինա ներխուժելու հետ կապված վերջինիս նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո։
 
Ռուսաստանը հայտնել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության զգալի աճի մասին՝ նշելով, որ անցյալ տարի այն կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում այն գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը։ Ըստ գնահատումների, աճի ներկա տեմպերի պահպանման դեպքում առևտրի ծավալը մինչև այս տարվա վերջը կարող է հասնել 14 -16 մլրդ դոլարի։ Առևտրաշրջանառության նման սրընթաց աճը խոսում է այն մասին, որ Հայաստանը օգտագործում է՝ Ուկրաինայում պատերազմի հետ կապված արևմտյան պատժամիջոցները շրջանցել թույլ տվող որպես վերաարտահանման հանգույցի իր կարգավիճակը։
 
Երևանը, հավանաբար, ակտիվորեն զբաղվում է ռուսական թանկարժեք քարերի և ոսկու վերաարտահանմամբ: 2023 թվականին Հայաստանն արտահանել է 4,5 մլն կարատ ադամանդ, ինչը 30 անգամ ավելի է, քան արդյունահանվել է ինքնին հանրապետությունում։
 
Ոչ պասիվ դիտորդ
 
Աշխարհաքաղաքական ոլորտում Հայաստանի դերի բարձրացումը անուղղակիորեն նպաստեց պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսական կայունությանը։ Թեև Երևանը նպատակադրված է սեփական ազգային շահերը առաջ մղելուն՝ նման դինամիկան մտահոգություն է առաջացնում՝ Ռուսաստանի Դաշնությունը մեկուսացնելու գլոբալ ջանքերը խաթարելու առնչությամբ:
 
Թույլ տալով վերաարտահանումը և պահպանելով ամուր առևտրային հարաբերությունները՝ Հայաստանն օգնում է թուլացնել պատժամիջոցների ազդեցությունը՝ Ռուսաստանին թույլ տալով պահպանել սահմանափակված ապրանքների և տեխնոլոգիաների հասանելիությունը:
 
Մոսկվայի հետ Երևանի սերտ կապերը աննկատ չեն մնացել, թեև Արևմուտքի արձագանքը մնում է համեմատաբար զուսպ: Կուլիսների ետևում, ըստ երևույթին, կարևոր դեր են խաղում  լոբբիստական ջանքերը, որոնք, հավանաբար ձեռնարկվում են ազդեցիկ վերնախավի կողմից և աջակցվում են խոշոր PR ընկերությունների կողմից:
 
Այս հաջող լոբբիստական արշավն ընդգծում է ավելի մեծ խնդիր. ինչպես Ռուսաստանի, այնպես  էլ Արևմուտքի հետ հարաբերությունները պահպանելու Հայաստանի կարողությունը՝ շահարկելով Ռուսաստանի Դաշնության հետ իր տնտեսական փոխգործակցության մասին վերջինիս պատկերացումներով:
 
Արդյունքում, գնալով ավելի դժվար է դառնում բնորոշել, թե արդյոք Երևանի դիվանագիտական ջանքերն իսկապես անկեղծ են, թե դրանք ուղղված են գլոբալ անկայությունից, հատկապես ուկրաինական հակամարտության համատեքստում շահեր քաղելու վրա։
 
Հայ քաղաքական գործիչները, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուկրաինական պատերազմի բռնկումից հետո ձգտել են Երևանը հեռացնել Մոսկվայից։ Սակայն երկրի սերտ տնտեսական կապերը մատնանշում են ավելի բարդ իրողություն։ Քննադատները պնդում են, որ Երևանը՝ ոչ միայն պասիվ դիտորդ է, այլ Մոսկվայի ռազմական գործողություններին աջակցող ցանցի ակտիվ դերակատար է: Օգնելով շրջանցել պատժամիջոցները՝ Հայաստանը ամրապնդել է իր տնտեսությունը, բայց դրանով հանդերձ, հնարավոր է, խաթարել է գլոբալ կայունությունը։
 
Հարաբերությունները վատացել են, թե՞ պարզապես լարվել են:
 
Հայաստանն ավանդաբար անվտանգության և տնտեսական աջակցության հարցերում ապավինում է Ռուսաստանին, հատկապես Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների հետ կապված։ Սակայն վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել են։
 
2018 թվականի հայկական հեղափոխությունը, որը Փաշինյանին բերեց իշխանության, իրենով նշանավորեց նշանակալի տեղաշարժ, երբ երկիրը սկսեց հեռանալ Մոսկվայից: Այդ լարվածությունն ավելի սրվեց 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ բախումներից հետո, երբ Ռուսաստանը չմիջամտեց Հայաստանի կողմից։
Այն պատճառով, որ Մոսկվան կենտրոնացած է Ուկրաինայում պատերազմի վրա՝ Երևանն իրեն ավելի ու ավելի մեկուսացված է զգում:
 
2023 թվականին Բաքվի կայծակնային ռազմական գործողությունը Ղարաբաղում միայն խորացրեց Հայաստանի հիասթափությունը Ռուսաստանի նկատմամբ։
 
Քանի դեռ պատերազմը շարունակվում է, Երևանը գնալով իր նկատմամբ ավելի մեծ ուշադրություն է գրավելու, հատկապես երբ միջազգային հանրությունը գնահատելու է Մոսկվայի հետ նրա պահպանված տնտեսական կապերի հետևանքները»,- գրել է Վլադ Օլտեանուն։
 
Թարգմանությունը՝ Ֆարահ Մամեդլիի

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

215
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

206
23 Ապրիլի 2025 11:17
3

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

160
22 Ապրիլի 2025 09:29
4

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

150
24 Ապրիլի 2025 14:48
5

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

131
23 Ապրիլի 2025 23:10
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

116
23 Ապրիլի 2025 09:17
7

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

114
24 Ապրիլի 2025 09:21
8

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

108
22 Ապրիլի 2025 17:14
9

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

105
24 Ապրիլի 2025 18:06
10

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

90
24 Ապրիլի 2025 09:36
Տարածաշրջան
Ամենակարևոր լուրերը՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանից և Ռուսաստանից
loading