twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Եվրալրտեսները Հայաստանում հագնում են կամուֆլյաժ ու զինվում են Caliber.Az-ի էքսկլյուզիվը

23 Հունվարի 2025 11:55

2025 թվականի հունվարի 10-ին՝ ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Քայ Կալլասի գրասենյակը հայտնել է այն մասին, որ Բրյուսելը մտադիր է երկարաձգել ԵՄ-ի առաքելությունը Հայաստանում։ «Անդամ պետությունները ողջունել են այս առաջարկը և ներկա ժամանակ ԵՄ-ի Խորհրդի համապատասխան մարմինների հետ քննարկում են անհրաժեշտ իրավական ակտերը։ Երկարաձգման մասին Խորհրդի որոշումը սպասվում է մոտակա օրերին»,- հայտարարել են ԵՄ-ի Գերագույն ներկայացուցչի մամուլի ծառայությունում։
 
Այսօր Caliber.Az-ը հավաստի աղբյուրներից ստացել է տեղեկատվություն այն մասին, որ, ինչպես սպասվում է, հունվարի 27-ին լրտեսական առաքելության մանդատը եւս երկու տարով կերկարաձգվի։ Սկզբունքային որոշումն արդեն կայացվել է։ Բայց սա էլ դեռ ամենը չէ: Բրյուսելում, ըստ երևույթին, համարել են, որ միայն այս առաքելության հետախուզական գործառույթները արդեն բավարար չեն լինի, և հետևաբար  դրան անհրաժեշտ է տալ նաև ռազմական գործառույթ։ Սա միանշանակ մատնանշում է մեզ հասած տեղեկությունը, որի համաձայն նախատեսվում է ընդլայնել եվրալրտեսների մանդատը, որը իր մեջ ներառելու է նոր տարրեր, որոնցով առաքելությունը կդառնա ոչ միայն հետախուզական, այլև, կձգտի լիարժեք ռազմական ներկայացուցչության ձևաչափի։ Որի ստորաբաժանումները, ուշադրություն դարձրեք՝ նախատեսվում է տեղակայել նաև սահմանի հայ-թուրքական և հայ-իրանական հատվածներում:
 
Այստեղ ժամանակն է հարց տալ ընթերցողին. «Սպասե՜ք։ Այդ ինչպե՞ս: Չէ՞ որ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը հսկում են ռուս սահմանապահները»։ Եվ նա ճիշտ կլինի, ռուս սահմանապահներն իսկապես ներկա են այնտեղ։ Ի տարբերություն սահմանի հայ-իրանական հատվածի, որտեղ այս տարվա սկզբից ծառայում են միայն Հայաստանի սահմանապահները։ Բայց հենց դրանում է ամբողջ հարցը, որ լրտեսական առաքելությանը ռազմական բաղադրիչով ավելացնելու նպատակներից մեկն էլ հենց  հանդիսանում է՝ ռուս սահմանապահների դուրս մղելը արդեն նաև Թուրքիայի հետ սահմանից ու Եվրամիության կողմից այդ երկու ուղղությունների վրա վերահսկողություն հաստատելը: Սա, սկզբունքորեն, համաձայնեցվում է՝ Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս ձեռնարկվող գործողությունների հետ։ Բայց առաքելության վերափոխման ամենագլխավոր նպատակը՝ 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերումն է։ Ակնհայտ է, որ Բրյուսելի ու Երևանի բարձրագույն գրասենյակներում համարել են, որ Հայաստանին անհրաժեշտ է ամբողջությամբ ազատվել ռուսական ռազմական ներկայությունից։
 
Իսկ ի՞նչ են իրենց մեջ ներառելու առաքելության ռազմական տարրերը։ Եվ այս հարցին էլ մենք պատասխան ունենք։ Բացի ողջ հետախուզական ենթակառուցվածքի, որը կմնա առաքելությանը (և սա ոչ միայն հեռադիտակներ են, որոնցով եվրոպացի լրտեսները սիրում են նայել Ադրբեջանի կողմը), նախատեսվում է օգտագործել համապատասխան հանդերձանք և հատուկ տեխնիկա, ներառյալ ռազմական տրանսպորտային միջոցներ։ Ինչպես նաև եվրոպացի միսիոներներին կթույլատրվի զենք կրել։ Եվ այստեղ կարող ենք հիշեցնել ԵՄ-ի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի բացատրությունը «Deutsche Welle»-ին, որը նա տվել է 2023 թվականի մարտին, այն մասին, որ «մենք մեր տրամադրության տակ ունենք միայն հեռադիտակներ և լուսանկարչական ապարատներ»։ Իսկ հիմա Եվրոպայի խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին սպառազինություն խցկելու գործընթացը կուղեկցվի նաև այս երկրում եվրոպական ներկայության ռազմականացմամբ։
 
Դժվար թե որևէ մեկի մոտ այսօր կասկած կա այն մասին, որ այս առաքելությունը հանդիսանում է «արտերկրում Եվրոպայի ուժի» պրոյեկցիա՝ որի հիմքում դրված են ֆրանսիական նապոլեոնյան նկրտումներ։ Մակրոնական Ֆրանսիան, որը նվաստացում է ապրում Աֆրիկայում, որտեղից նրան բառացիորեն քշում են, և իր, այսպես կոչված, «արտերկրյա տարածքներում», որոնք պահանջում են ինքնիշխանություն, այդպիսով փորձում է ինքնահաստատվել գոնե Հարավային Կովկասում։ Ընդ որում Հայաստանի ճակատագիրը Փարիզին քիչ է հետաքրքրում, այն նրա համար ընդամենը գործիք է, որի հետ, եթե ինչ որ բան՝ ափսոս չի լինի՝ բաժանվել։ Եվ սրանում է ժամանակակից Ֆրանսիայի ողջ էությունը։ Դրանով հանդերձ նա անշնորհք կերպով թաքնվում է Եվրամիության հովանոցի տակ, ինչպես կոլեկտիվ շիրմա։
 
Բայց չէ որ Բաքուն ամենաբարձր մակարդակով ԵՄ-ին խորհուրդ տվեց՝ հանուն Ադրբեջանի հետ համագործակցությունը շարունակելուն չգնալ Ֆրանսիայի ճանապարհով և չընկնել նրա ազդեցության տակ։ Մեզ չլսեցին։ Սակայն, մեծ հաշվով, այս ամենը ի վերջո հակադրվում է հենց ԵՄ-ի շահերին, որը Հարավային Կովկասում աչքի առաջ  տնտեսական և քաղաքական գործընկերոջից այլասերվում է աներես ռազմական ուժի։ Ինչը, բնականաբար, պետք է անխուսափելիորեն առաջ բերի տարածաշրջանային բոլոր ուժերի հզոր հակազդեցությունը՝ բացի Հայաստանից։
 
Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ Ադրբեջանում արդեն վաղուց են բացահայտել Բրյուսելի և Երևանի ապակառուցողական ծրագրերը։ Ուստի կարևոր ենք համարում ընդգծել, որ ռազմական տարրերի հաշվին առաքելության ընդլայնումը միայն օժանդակում է տարածաշրջանում առճակատման աստիճանի բարձրացմանը, ինչը, անշուշտ, չի նպաստի Հարավային Կովկասի կայունությանը։

 

 

Caliber.Az
Դիտումներ: 572

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

213
02 Հունվարի 2026 11:09
2

Խաղաղ գործընթացի ճարտարապետությունը 2025 թվականը՝ որպես բեկումնային Հարավային Կովկասի համար

110
03 Հունվարի 2026 16:03
3

«Անսանձ Կուրը» և նման ժամանակը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

69
03 Հունվարի 2026 09:05
4

Հաջիև. Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ բան է արմատապես փոխվել PBS-ի տեսասյուժե

51
02 Հունվարի 2026 23:14
5

Լեյլա Ալիևան կիսվել է Խիլ գյուղից հրապարակմամբ

48
03 Հունվարի 2026 16:06
6

Ադրբեջանում կոշիկի արտադրությունն աճում է

40
03 Հունվարի 2026 11:38
7

Ադրբեջանը հանրամատչելի է դարձել է այս երկրներից զբոսաշրջիկների համար

39
03 Հունվարի 2026 11:07
8

Ալիևները ցավակցություն են հայտնել Լատվիայի նախկին նախագահին

38
03 Հունվարի 2026 09:54
9

Վրաստանը երեք անգամ ավելացրել է Ադրբեջանից թեյի ներմուծման ծախսերը. ԹՎԵՐ

38
03 Հունվարի 2026 11:27
10

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի նախագահին

38
03 Հունվարի 2026 10:35
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading