twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

11 Մարտի 2025 18:09

Caliber.Az-ը իր նախորդ հրապարակումներում բազմիցս զգուշացրել է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, չնայած արտաքին հանրությանը ուղղված խաղաղության պատրաստակամության հայտարարություններին, ակտիվորեն պատրաստվում են Ադրբեջանի հետ նոր պատերազմի։ Պաշտոնական Երևանի ռեւանշիստական տրամադրություններով պարուրված և ինտենսիվ ռազմականացվող վերջին գործողությունների ողջ տրամաբանությունը մատնանշում է այն, որ տարածաշրջանը ուր որ է կպայթեցնի հայկական կողմից հրահրված հերթական պատերազմը։ Մինչդեռ Հայաստանն արդեն նույնիսկ չի էլ քողարկում՝ դիմակայության նոր փուլի իր նախապատրաստությունը, այսպես, անցյալ շաբաթ կառավարության նիստում հայտարարվել է այն մասին, որ պահեստազորի հաջորդ հավաքը Հայաստանում կանցկացվի ապրիլի 1-ից հունիսի 13-ը։

Ուշադրություն դարձրեք՝ հավաքը կտևի ռեկորդային տասը շաբաթ, ինչը զգալիորեն գերազանցում է  նախապատրաստման ստանդարտ ժամկետը: Առավել ևս, Caliber.Az-ի խմբագրությունը հավաստի աղբյուրներից տեղեկություն է ստանում այն  մասին, որ Երեւանը ծրագրում է պատերազմ սկսել ապրիլին։ Կուտակված փաստերն ու տվյալները մատնանշում են՝ սահմանին ագրեսիվ գործողությունների նպատակաուղղված նախապատրաստության մասին, ինչը նոր էսկալացիայի սպառնալիքը դարձնում է առավել քան իրական։
 
Մենք ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ հայկական ռազմական պլանավորումը դիտարկում է բլիցկրիգի հայեցակարգը՝ պայմանական սահմանին բնակավայրերի կայծակնային օկուպացիա։ Վերջին ամիսներին Հայաստանի ռազմական արկածախնդրության նախապատրաստման ապացույցները հատկապես ակնհայտ են դարձել։
 
Էսկալացիայի մեջ հատուկ դեր է խաղում իրեն պաշտոնապես «դիտորդ» դիրքավորող ԵՄ-ի առաքելությունը։ Սակայն նրա գործողություններն վկայում են այլ բանի մասին։ Սահմանի երկայնքով ակտիվացել են հետախուզությունը, հատկապես հնարավոր բախումների վայրերում։ Եվրոպական «դիտորդների» խմբերը համակարգված ուսումնասիրում են տեղանքը, հայտնաբերում են խոցելի դիրքեր, վերլուծում են ադրբեջանական զորքերի տեղակայումը։ Փաստորեն, մոնիտորինգի քողի տակ նրանք իրականացնում են՝ հայկական զորքերի հրամանատարությանը տվյալներ փոխանցելու խնդիրներ, ինչն ուղղակիորեն խախտում է չեզոքության սկզբունքները։
 
Նման ակտիվությունը համընկնում է Հայաստանում ռազմականացման այլ տագնապալի նշանների հետ։ Ագրեսիայի նախապատրաստման ամենաակնառու նշաններից մեկն է դարձել՝ Ադրբեջանի հետ պայմանական սահմանին տասը ամրացված ռազմական դիրքերի կառուցումը։ Այդ օբյեկտները ըստ իրենց կառուցվածքի և տեղակայմամբ նախատեսված չեն պաշտպանության համար՝ նրանք ստեղծում են հարմար ցատկահարթակներ հարձակման համար։ Դրանց տեղակայումը մանրակրկիտ մտածված է այնպիսի բնույթով, որպեսզի ապահովվի կրակային հսկողությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքների վրա՝ սպառնալիք ստեղծելով սահմանամերձ շրջանների անվտանգության համար։ Դրանով հանդերձ, բոլոր դիրքերը միմյանց հետ կապվում են թունելների համակարգով, որոնք հայ դիվերսանտների կողմից օգտագործվելու են Ադրբեջանի դեմ սադրանքներ իրականացնելու համար։
 
Հայաստանը անցկացնում է նպատակաուղղված նախապատրաստում ուժային սադրանքներին՝ ձգտելով ստեղծել նոր իրողություն, որը հետո կփորձի ներկայացնել որպես կատարված փաստ։ Ըստ մտահաղացմանը հաշվարկը կառուցվում է այն բանի վրա, որ սահմանին իրավիճակի սրընթաց փոփոխությունը Ադրբեջանին կդնի փաստի առաջ՝ ստիպելով արձագանքել հետեւանքներին, այլ ոչ թե բուն ագրեսիային։
 
Նման ծրագրերի իրականացման համար պահանջվում են լուրջ ռեսուրսներ։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը կտրուկ ավելացրել է ռազմական գնումները՝ միլիարդավոր դոլարներ ծախսելով Ֆրանսիայից և Հնդկաստանից զենք գնելու վրա։ Մասնավորապես, անցյալ տարվա աշնանը հայտնի դարձավ այն մասին, որ Հնդկաստանը Հայաստան է ուղարկում իր «Akash» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը։ « New Indian Express» պարբերականը հղում անելով «Bharat Electronics Limited»-ին, հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանի հետ շուրջ 60 միլիարդ ռուփիի (710 միլիոն դոլար) արժողությամբ 15 «Akash» հրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ և դարձել է առաջին օտարերկրյա երկիրը, որը գնել է այս հրթիռային համակարգը։ Դրանով հանդերձ ընդգծվել է, որ «Akash» համակարգը իրենից ներկայացնում է «երկիր-օդ» դասի հրթիռ, որը կարող է մինչև 25 կմ հեռավորության վրա խոցել կործանիչներ, թեւավոր հրթիռներ և «օդ-երկիր» դասի հրթիռներ, անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։
 
Իսկ Փարիզն էլ, խթանելով իր շահերը տարածաշրջանում, Հայաստանին ակտիվորեն մատակարարում է հակաօդային պաշտպանության միջոցներ, հրետանի և զրահատեխնիկա։ Այսպիսով, Հայաստան են մատակարարվել ֆրանսիական ժամանակակից 155 մմ տրամաչափի «CAESAR» ինքնագնաց հրետանային կայանքներ ու դրանց բաղկացուցիչ մասերը ինչպես նաև հակատանկային հրթիռային համակարգեր և «օդ-օդ» տեսակի հրթիռներ։ Բացի այդ, հայկական բանակն իր տրամադրության տակ ստացել է տասնյակ R511 և R530 «օդ-օդ» դասի հրթիռներ, 30 միավոր «ERYX» հակատանկային հրթիռներ, տասնյակ գերմանական արտադրության DM32 նռնականետեր (հայտնի է նաև որպես «Bunkerfaust»), ինչպես նաև «Panzerfaust 3» հակատանկային համակարգեր։ Առավել ևս, Հայաստանի զինված ուժերին մատակարարվել է ֆրանսիական արտադրության շուրջ 500 մեկանգամյա օգտագործման «Apilas» ռեակտիվ նռնակներ և 50 ամերիկյան «BGM71-TOW» հակատանկային հրթիռային համակարգեր։
 
ԵՄ-ն նաև կատարում է իր դերը՝ հատկացնելով ֆինանսական տրանշներ, այդ թվում նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, որոնք ուղղակի կամ անուղղակի ուղղվում են դեպի ռազմականացում։
 
Սա սպառազինության աննախադեպ մասշտաբ է, որը ոչ մի կերպ չի հարաբերակցում Հայաստանի կողմից հայտարարված «պաշտպանական» ռազմավարության հետ։ Ամեն ինչ խոսում է ագրեսիայի պատրաստվելու մասին։
 
Հայկական ռազմական ենթակառուցվածքների ևս մեկ կարևոր տարր է՝ Լոռու մարզի Խարկոպ գյուղի կամուրջը, որի տեղադրումն ավարտվում է հունական կողմի ակտիվ աջակցությամբ։ Սա կարևոր լոգիստիկ օբյեկտ է, որը թույլ կտա զորքերն ու տեխնիկան արագ տեղափոխել մարտական գործողությունների գոտի:Այսպիսով, պայմաններ են ստեղծվում կարճ ժամանակում սահմանին ուժերի կտրուկ կուտակման համար, ինչը կրիտիկական է անակնկալ հարձակման սցենարի դեպքում։
 
Վերոնշյալ բոլոր փաստերը խոսում են՝ հակամարտության նոր սրմանն ուղղված միասնական ռազմավարական ծրագրի մասին։ Այս իրավիճակում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման համար ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա։ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել իր պատրաստակամությունը խաղաղ երկխոսության համար, սակայն ուժային սցենար պարտադրելու ցանկացած փորձ կճնշվի։ Բաքուն տիրապետում է բավարար հնարավորությունների՝  իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և քաղաքացիների անվտանգության համար։ Հայաստանի ղեկավարությունը խաղադրույք է կատարում նոր ռազմական սադրանքի վրա, սակայն նրա հաշվարկները աղետալի հետեւանքների կվերաղծվեն ինքնին Հայաստանի համար։ «Երկաթե բռունցքը» տեղում է, և մեր երկրի դեմ ուղղված ցանկացած արկածախնդրություն՝ կոշտ և կայծակնային հակահարված կստանա, որից հետո Երևանը նորից ողորմություն կխնդրի։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ ուշքի գալու ժամանակ ունի։ Հակառակ դեպքում, Երևանում գտնվող ողջ շինարարական տեխնիկան  կուղարկվի «Եռաբլուր»։ Ինչի՞ համար։ «200 բեռով» նոր քարավանի համար տարածք ընդլայնելու համար։

Caliber.Az
Դիտումներ: 842

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ալիևը՝ խաղաղ պայմանագրի մասին. գնդակը Հայաստանի դաշտում է

298
09 Ապրիլի 2025 14:37
2

Ալիևը՝ Հայաստանի ռազմականացման մասին. ապագայում կհանգեցնի լարվածության

269
09 Ապրիլի 2025 12:36
3

Էրսին Թաթար. անկեղծորեն երախտապարտ եմ Իլհամ Ալիևին ՀԿԹՀ-ին աջակցության համար

244
10 Ապրիլի 2025 11:56
4

Գնդապետ Բախիշևը՝ Խոջավենդի գործողության մասին. հետախույզները մահը գերադասեցին գերությունից

240
10 Ապրիլի 2025 14:19
5

Զաքիր Հասանովը հետևել է Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններին

217
09 Ապրիլի 2025 09:23
6

«Մեծ վերադարձ». ևս 20 ընտանիք տեղափոխվում է Հասանրիզ

208
11 Ապրիլի 2025 14:05
7

Գիշերային սրացում. հայկական զորքերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Ձեռնարկվել են պատասխան միջոցներ

206
10 Ապրիլի 2025 09:38
8

Լարվածության կետ. ինչու Հայաստանի գործողությունները Գազախի ուղղությամբ չի կարելի համարել պատահական Օպերատիվ տվյալներ / ՖՈՏՈ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

170
09 Ապրիլի 2025 16:34
9

Ադրբեջանը նոր աշխարհակարգում. արտաքին քաղաքականության առաջնահերթություններ Նախագահ Ալիևը նշել է առանցքային ուղղությունները

169
10 Ապրիլի 2025 17:47
10

Ադրբեջանցի ֆուտբոլիստը գտել է պատերազմում զոհված հոր գերեզմանը 32 տարի անց

169
10 Ապրիլի 2025 09:24
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading