Իլհամ Ալիևը շնորհավորել է Վրաստանի նոր նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին տեղեկություն է հրապարակվել ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նամակում Իլհամ Ալիևը նշել է, որ ադրբեջանա-վրացական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների կամքի վրա, ովքեր ապրում են բարեկամական և բարիդրացիական հարաբերություններում՝ մշտապես աջակցելով միմյանց։ Նախագահը գոհունակություն է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և վստահության վրա կառուցված երկկողմ կապերն այժմ համակողմանի և հաջողությամբ զարգանում են։
Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանն ու Վրաստանը ջանքեր կգործադրեն՝ միջպետական կապերի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար՝ հանուն մեր երկրների և ժողովուրդների բարօրության, տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման և նրա տնտեսական ներուժի իրացման։
Վերջում Իլհամ Ալիևը Միխեիլ Կավելաշվիլիին մաղթել է՝ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ առաջիկա պատասխանատու աշխատանքում՝ ի շահ բարեկամ վրաց ժողովրդի։