twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռազմականացում Ֆրանսիայի թելադրանքով. Հայաստանը սպառնում է ինքն իրեն Թեյմուր Աթաևի մտորումները

13 Դեկտեմբերի 2024 16:45

Հայաստանում շարունակվում է հասարակական կարծիքի մշակումը երկրի ռազմականացման առումով։ Ընդ որում, դա տեղի է ունենում մի տեսակ ոչ թե պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչների կոնկրետ հայտարարությունների համատեքստում, այլ, այսպես ասած, տարբեր բնույթի «վերլուծական» հոդվածների միջոցով։ Որտեղ այսօրվա դրությամբ հիմնական միտում է դարձել «Սիրիայից դասեր քաղելու» թեման։ Իսկ սա էլ ներկայացվում է, օրինակ, որպես երկրում այնպիսի իրավիճակի առկայության վտանգի բարձրաձայնում, որտեղ արձանագրվում է «պատերազմին պատրաստակամության բացակայությունը»։ Որի լույսի ներքո «սիրիական ողբերգության ակնհայտ դասերը» ուրվագծում են երկրի «դիմակայելու» անհնարիության փաստը, եթե նա «չի պատրաստվում պատերազմի և չի արդիականացնում իր բանակը»։ Դրանով իսկ, «պատերազմի նախապատրաստությունը, ըստ էության դառնում է այն բաղադրիչը, որը որոշում է ամեն ինչը և բոլորը»։
 
Մենք, իհարկե, չենք կանգնի հայկական բաց աղբյուրների վերոհիշյալ հստակեցման վրա, որ Սիրիան իբր «չդիմակայեց» «բանակը չարդիականացնելու» և «պատերազմին չնախապատրաստվելու» պատճառով։ Միայն ուշադրություն դարձնենք այն փաստին, որ եթե հայ վերլուծաբանները այսպես են տեսնում Սիրիայում այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակի պատճառը, հետևաբար, չեն ցանկանում հասկանալ այդ հողի վրա տեղի ունեացածի և շարունակվողի իրական պատճառները։
 
Իսկ ահա, չարձագանքել մեր աշխարհագրական հարեւանների փորձագիտական հանրության ներկայացուցիչների բացահայտ հակաադրբեջանական կոչերի հերթական ալիքին՝ մենք չենք կարող։ Այն պատճառով, որ մի կողմից, կարծես թե արդիականացնելով Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման կարևորությունը՝ Երևանը փաստորեն զուգահեռաբար բոլորովին այլ խաղ է անցկացնում։ Ինչպես երեկ այս կապակցությամբ ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, «անհրաժեշտ է լուրջ սահմանափակումներ կիրառել Հայաստանի ռազմական շինարարության քաղաքականության վրա»։ Դրանով հանդերձ, Հաջիևը աներկբա հասկացրել է, որ Երևանը սպառազինության տեսանկյունից հեռու է անկախ լինելուց, քանի որ «հայկական կողմի ռազմականացման ետևում կանգնած հիմնական ուժերից մեկն» է հանդիսանում՝ իր գործունեությունը  «միջազգային իրավունքին հակառակ» իրականացնող Ֆրանսիան։
 
Բայց Հայաստանի ռազմականացումը, որքան էլ որ որևէ մեկը դրա հետ չհամաձայնվի, իրականացվում է ոչ միայն այս սահմանման դասական ընկալման առումով։ Չէ որ, եթե այս տերմինի տակ, ըստ տարբեր տեսակի հանրագիտարանների, հասկանալ «ռազմական հզորության ավելացում, պետության տնտեսությունը, քաղաքականությունը և հասարակական կյանքը ռազմական նպատակներին ստորադասում», ապա այստեղ կարելի է անդրադառնալ՝ ինչպես գիտեք ցանկացած պետության կյանքի հիմնական օրենքը հանդիսացող երկրի սահմանադրության առանձին կետերը փոխելու պաշտոնական Երևանի (Իսկ սա արդեն այս կամ այն պորտալների որոշ վերլուծաբաններ չեն) փաստացի մերժմանը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի դրույթների «վերջնական համաձայնություն» «առայժմ ձեռք չի բերվել», հստակ արձանագրել է Հայաստանի սահմանադրության մեջ մեր երկրի նկատմամբ «տարածքային պահանջների» բովանդակությունը, ինչի հետ կապված Բաքուն Երևանից ակնկալում է «վճռական քայլեր այդ ուղղությամբ»։ Ի հաստատումն ասվածի՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել սահմանադրության՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնաձգություն անող Անկախության հռչակագրին հղում պարունակող» տեքստի «նախաբանի անփոփոխության մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշման» վրա։
 
Այսպիսով, Հայաստանում ռազմականացումը դարձել է պատմական, ընդ որում ինչպես երկրի կոնկրետ սպառազինության դաշտում (Ֆրանսիայի և այլ պետությունների աջակցությամբ), այնպես էլ «սահմանադրական հարթակում»։ Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ինչպես լրագրողների հարցերին իր երեկվա պատասխաններում նշել է Հիքմեթ Հաջիևը, հասունացել է ադրբեջանա-հայկական սահմանին Եվրամիության առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը, քանի որ սահմանային գոտում դրա տեղակայման «անհրաժեշտություն այլևս չկա»։ Առավել ևս, որ հայտնի քառակողմ բանակցությունների փուլում կողմերը պայմանավորվել էին առաքելության կարճաժամկետ ձևաչափի շուրջ, որին հակառակ այն ձեռք է բերել «իր կազմը և իր մանդատի շրջանակը ընդլայնող մշտական բնույթ»։ Հետևաբար, Հայաստանի տարածքում «քաղաքացիական դիտորդների» քողի տակ մի շարք արևմտյան երկրների հետուկ ծառայությունների աշխատակիցների ներկայությունը նույնպես դարձել է՝ Հայաստանի այդ նույն ռազմականացման ճյուղավորումներից մեկը։ Հակառակ դեպքում նրանք վաղուց ժամանակ կգտնեին ձեւակերպել, թե ինչ պատճառով, ինչի հիման վրա, ինչ նպատակներով եւ, ի վերջո, ինչ են մոնիտորինգ անում տեղակայման տարածքում։
 
Ընդհանուր առմամբ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո կամա թե ակամա հարց է ծագում. Իսկապե՞ս Երևանում մոռացել են, թե ինչի է հանգեցնում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսների կրկնօրինակումը։ Այո՛, այսօր նման ոճի բացահայտ կոչեր մենք հայ պաշտոնյաների շուրթերից չենք լսում, բայց մի՞թե նույն հունով չի կարելի ընկալել այս երկրի ռազմատենչ քայլերը։ Եվ մի՞թե դրանք ուղղված չեն խաղաղ Ադրբեջանի դեմ։ Տարրականորեն, հանուն ինչի՞ և ո՞ւմ համար են շարունակում արձանագրվել Հայաստանի ագրեսիվ նկրտումները երկրի սահմանադրության մեջ։ Իսկ մյուս կողմից, ի՞նչ նպատակներով է Երեւանը անընդմեջ զենք ձեռք բերում։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենտը սրան հասկանալի պատասխան կտա արդյո՞ք։
 
Դրանով իսկ, ինչպես երևում է,  «սիրիական դասերը Հայաստանի համար», որոնց մասին հայտարարում են հայ փորձագետները՝ հավանաբար, պետք է դրսևորվեն նախ և առաջ ոչ թե երկիրը զինելու, այլ զուտ ազգային շահերից ելնելով անկախ քաղաքականություն վարելու առումով, այլ ոչ թե արտաքին դերակատարների կամքն իրականացնելու նպատակով։ Դե նաև զուգահեռաբար կառուցելով բարիդրացիական հարաբերություններ իր հարևանների հետ։ Եվ որքան շուտ դա հասկանան Հայաստանում, այնքան կմոտենա Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումը։
 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 206

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի վթարը. մեզ հայտնի են մեղավորների անուններն ու կոչումները Caliber.Az-ի բացառիկը

413
24 Հունվարի 2025 18:42
2

Եվրալրտեսները Հայաստանում հագնում են կամուֆլյաժ ու զինվում են Caliber.Az-ի էքսկլյուզիվը

280
23 Հունվարի 2025 11:55
3

Ռուսական «Սիլովիկի» անցնում են հարձակման Ադրբեջանի վրա «Դուք մեզ պարտք եք» Ղարաբաղից առաջ

246
25 Հունվարի 2025 11:37
4

Ոսկե դարը և կադրային հարցը Ռիզվան Հուսեյնովը՝ Caliber.Az-ի եթերում

177
23 Հունվարի 2025 17:23
5

«Հայաստանը էժան են գնել» Երեք փորձագիտական կարծիք՝ Caliber.Az-ում

163
23 Հունվարի 2025 14:34
6

«Երևանը իր նախաձեռնությունների թակարդում» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

136
24 Հունվարի 2025 14:26
7

Ֆրանսիայի անդրծովյան տենդը Հինգերորդ Հանրապետությունը Մակրոնի պատանդ

115
24 Հունվարի 2025 13:22
8

Ասադովը ընդունել է Բաղչիին՝ լիազորությունների ժամկետի ավարտի կապակցությամբ

108
23 Հունվարի 2025 09:52
9

Ադրբեջանի դեսպանը աֆղանստանցի նախարարի հետ քննարկել է՝ երկրների միջև ապրանքաշրջանառության աճի հարցը

92
23 Հունվարի 2025 11:50
10

Զանգիլանի ուղղությամբ եվրալրտեսների ակտիվություն է գրանցվել ՏԵՍԱՆՅՈՒԹ

91
25 Հունվարի 2025 10:02
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading