Քաղաքականություն
A+
A-
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին աջակցության համար
25 Օգոստոսի 2025 09:42
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին իր երկրին ցուցաբերած աջակցության համար։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, Ուկրաինայի առաջնորդը համապատասխան հրապարակումը զետեղել է X սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորանքը Անկախության օրվա կապակցությամբ, ինչպես նաև նրա հարգանքը Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։
«Հարգելի նախագահ, Ուկրաինան և Ադրբեջանը միշտ աջակցել են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք անկեղծորեն շնորհակալ ենք բարեկամ Ադրբեջանին մարդասիրական և այլ օգնության համար։ Անհամբեր սպասում ենք մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների», - ասվում է հայտարարության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 15