Ադրբեջանական բանակում ցուցադրական գումարտակային մարտավարական վարժանքներ են անցկացվել ՏԵՍԱՆՅՈՒԹ
2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակում անցկացվել են ցուցադրական գումարտակային մարտավարական վարժանքներ։
Իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված վարժանքների պլանի համաձայն՝ ձեռք բերված հետախուզական տվյալների հիման վրա որոշվել է պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի կողմից հավանական սադրանքի տարածքը։
Լքելով մշտական տեղակայման կետը՝ հնարավոր սադրանքը կանխելու համար, գումարտակը շարժվել է դեպի կենտրոնացման տարածք և հաջողությամբ կատարել առաջին խնդիրը՝ չեզոքացնելով պայմանական հակառակորդին:
Հաջորդ փուլում ստեղծվել են դիտակետեր, ստորաբաժանումները որոնողական աշխատանքներ են իրականացրել բնակավայրերում։
Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել շտաբի և ստորաբաժանումների միջև փոխգործակցությունը գումարտակը մարտական պատրաստության վիճակի բերելու ժամանակ:
Բարձր պրոֆեսիոնալիզմով կատարված գործողությունների արդյունքում զորավարժությունները հասել են իրենց նպատակին: