Ադրբեջանի ԶՈւ-ն ավարտել է զորավարժությունները Կասպից ծովում ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավարտվել են «Խազարի ալիք» մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում էին Ռազմածովային և Ռազմաօդային ուժերի, Ցամաքային զորքերի և Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության ներգրավմամբ։
Ինչպես Caliber.Az-ին հայտնել են ԱՀ ՊՆ-ից, զորավարժությունների վերջին փուլում իրականացվել է ուղիղ կրակահերթ՝ Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերում նավերի, ինչպես նաև կեղծ հակառակորդի օդային և առափնյա թիրախների ոչնչացման ուղղությամբ։ Վարժանքների ընթացքում բարձր պրոֆեսիոնալիզմով կատարվել են նաև փրկարարական և օպերատիվ բարենպաստ պայմանների պահպանման տարբեր առաջադրանքներ:
«Խազարի ալիք» մարտավարական զորավարժություններին ներգրավվել են 1500 անձնակազմ, ռազմածովային ռազմանավեր, օժանդակ նավեր, Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության պարեկային նավեր, ուղղաթիռներ, Ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքեր և Ցամաքային զորքերի զրահամեքենաներ։ Բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվել են: