Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանն ընդգրկված է ՈՒԱՆ 10 առաջնահերթ ուղղությունների ցանկում 2024 թվականի համար
06 Հունվարի 2024 10:34
Ադրբեջանը 2024 թվական է մտնում զգալի ներդրումային թափով՝ զբաղեցնելով յոթերորդ տեղը 2024 թվականի ուղիղ արտասահմանյան ներդրումների (ՈՒԱՆ) առաջնահերթ ուղղությունների ցանկում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, ըստ FDI Standouts Watchlist ամենամյա ուսումնասիրության, երկրի կայուն մակրոտնտեսական ցուցանիշները առանցքային դեր են խաղացել այն բանում, որ Ադրբեջանը դառնա աշխարհում ՈՒԱՆ-ի առաջատար ուղղություններից մեկը։
Նշենք, որ Ադրբեջանի մերձկասպյան հարևան Ղազախստանը FDi Intelligence FDI-ի 2024 թվականի վերոնշյալ վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։
Երկրների թոփ տասնյակում, բացի Ադրբեջանից և Ղազախստանից, ներառված են Կամբոջան, Ֆիլիպինները, Քենիան, Իրաքը, Նամիբիան, Մարոկկոն, Սերբիան և Հնդկաստանը։
Caliber.Az
Դիտումներ: 63