Սոցիում
A+
A-
Ադրբեջանում առաջարկվում է բարձրացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստը
01 Նոյեմբերի 2022 16:00
Ադրբեջանում առաջարկվել է ավելացնել երեխայի ծննդյան ժամանակ վճարվող միանվագ նպաստը, և թաղման նպաստը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, դա արտացոլվել է Հաշվիչ պալատի եզրակացության մեջ՝ Սոցիալական պաշտպանության պետական հիմնադրամի (ՍՊՊՀ) հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ։
Հաշվիչ պալատը խորհուրդ է տվել վերանայել երեխայի ծննդյան ժամանակ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար վճարվող դրամական միջոցների չափը, ինչպես նաև թաղման նպաստի չափը, եթե հաջորդ տարի նպաստի չափի մեջ փոփոխություն չկատարվի։
Caliber.Az
Դիտումներ: 280