Սոցիում
A+
A-
Ադրբեջանում ստեղծվում է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակ
14 0Հոկտեմբերի 2022 14:34
Ադրբեջանը քննարկում է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման հարցը։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է՝ Պետական պարտադիր բժշկական ապահովագրության վարչության խորհրդի նախագահ Զաուր Ալիևը։
Հիշեցնելով, որ TƏBİB-ի ղեկավարած բուժհաստատություններում մեծ աշխատանք է կատարվել, նախագահը նշել է, որ բոլոր հիվանդների գրանցումը հիվանդանոցներում իրականացվում է էլեկտրոնային եղանակով։.
Նրա խոսքով, քաղաքացիները կարող են մուտք գործել իրենց անձնական հաշվեհամար և առցանց տեղեկատվություն ստանալ իրենց ստացած բժշկական ծառայությունների մասին։
Caliber.Az
Դիտումներ: 444